(ուժը կորցրել է 17.04.01 թիվ 107 որոշում)
i
050.0045.200201
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
20 փետրվարի 2001 թվականի թիվ 45
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 9-Ի ԹԻՎ 7 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ «ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՀԻՄՆԱՐԿ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 62-րդ հոդվածը, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի դրույթներով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
i
1. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2001 թվականի հունվարի 9-ի ««Կենտրոնական բանկի ուսումնական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն հիմնադրելու մասին» թիվ 07 որոշումը:
2. Ստեղծել «Կենտրոնական բանկի ուսումնական կենտրոն» կրթական գործունեություն իրականացնող կազմակերպություն` հիմնարկի կարգավիճակով:
3. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի իրավաբանական և հաշվապահական հաշվառման վարչություններին` մշակել և երկշաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի հաստատմանը ներկայացնել «Կենտրոնական բանկի ուսումնական կենտրոն» հիմնարկի կանոնադրությունը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: