(ուժը կորցրել է 09.08.17 թիվ 344-Ն որոշում)
i
600.0110.170904
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«17» 09 2004 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60004238
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ՈՐՈՇՈՒՄ
16 սեպտեմբերի 2004 թվականի N 110-Ն
ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ (ՀԶՈՐՈՒԹՅԱՆ) ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի զ) կետը, Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.
1. Հաստատել էլեկտրաէներգիայի (հզորության) հաշվառման կարգը (հավելված):
i
2. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի 2002 թվականի դեկտեմբերի 24-ի «Հաշվարկային կենտրոնի ծառայությունների մատուցման պայմանագրի օրինակելի ձևը և էլեկտրաէներգիայի (հզորության) հաշվառման կարգը հաստատելու մասին» N 92-Ն որոշման 2-րդ և 3-րդ կետերը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2004 թվականի հոկտեմբերի 1-ից:
i
(3-րդ կետը փոփ. 30.11.04 թիվ 156-ն որոշում)
Հաստատված է
ՀՀ հանրային ծառայությունները
կարգավորող հանձնաժողովի
2004 թվականի սեպտեմբերի 16-ի
N 110-Ն որոշմամբ
ԿԱՐԳ
ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ (ՀԶՈՐՈՒԹՅԱՆ) ՀԱՇՎԱՌՄԱՆ
Սույն կարգով կանոնակարգվում են էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայում (այսուհետև` ԷՄՇ) էլեկտրաէներգիայի (հզորության) հաշվառման գործառույթները:
1. ԿԱՐԳՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
i
Արտադրող` էլեկտրաէներգիայի (հզորության) արտադրության
գործունեության լիցենզիա ունեցող իրավաբանական
անձ,
Որակավորված սպառող` էլեկտրական էներգիան բացի Բաշխողից նաև այլ անձից
գնելու իրավունք ունեցող կամ սեփական կարիքների
համար էլեկտրական էներգիան ներկրող` Հայաստանի
Հանրապետության հանրային ծառայությունները
կարգավորող հանձնաժողովի (այսուհետև`
Հանձնաժողով) կողմից հաստատված
էլեկտրաէներգետիկական համակարգում որակավորված
սպառողին և որակավորված մատակարարին էլեկտրական
էներգիայի հաղորդման և բաշխման ցանցեր մուտքի
իրավունքի տրամադրման անցումային կանոնների
պահանջները բավարարող սպառող
Արտահանող` Հայաստանի Հանրապետությունից էլեկտրաէներգիայի
(հզորության) արտահանման լիցենզիա ունեցող
իրավաբանական անձ,
Արտահանման կետ` Միջհամակարգային էլեկտրահաղորդման գծի կետ, որտեղ
իրականացվում է էլեկտրաէներգիայի արտահանումը,
Առևտրային հաշվառում` վճարման ենթակա էլեկտրաէներգիայի (հզորության)
հաշվառում,
Բաշխող` էլեկտրաէներգիայի (հզորության) բաշխման
գործունեության լիցենզիա ունեցող իրավաբանական
անձ,
Լիցենզավորված անձ` «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության
օրենքի համաձայն լիցենզիա ստացած իրավաբանական
անձ,
Հաշվարկային կենտրոն` ԷՄՇ-ին հաշվարկային կենտրոնի ծառայությունների
մատուցման լիցենզիա ունեցող իրավաբանական անձ,
Հաշվարկային
ժամանակահատված` Պայմանագրով ամրագրված հաշվարկային ամիս,
Հաշվառում` առևտրային հաշվառման ավտոմատացված համակարգի
միջոցով կամ հաշվարկային եղանակով
էլեկտրաէներգիայի (հզորության) հաշվառում,
Հաշվառքի կետ` Պայմանագրում ամրագրված չափիչ համալիրով
կահավորված կետ,
Հաղորդող` էլեկտրաէներգիայի (հզորության) հաղորդման
գործունեության լիցենզիա ունեցող իրավաբանական
անձ,
Հոսանքահաղորդման կետ` Միջհամակարգային էլեկտրահաղորդման գծի կետ,
որտեղ իրականացվում է էլեկտրաէներգիայի արտահոսքը
և ներհոսքը,
Միջհամակարգային
էլեկտրահաղորդման գիծ` Հայաստանի Հանրապետության էներգահամակարգը
արտերկրի էներգահամակարգին միացնող
էլեկտրահաղորդման գիծ,
Ներկրող` Հայաստանի Հանրապետություն էլեկտրաէներգիայի
(հզորության) ներկրման լիցենզիա ունեցող
իրավաբանական անձ,
Ներկրման կետ` Միջհամակարգային էլեկտրահաղորդման գծի կետ, որտեղ
իրականացվում է էլեկտրաէներգիայի ներկրումը,
Չափիչ համալիր` էլեկտրաէներգիայի հաշվիչի, հոսանքի և լարման
տրանսֆորմատորների համախումբ,
Պայմանագիր` Լիցենզավորված անձանց միջև, Լիցենզավորված անձանց
և Որակավորված սպառողների միջև կնքված
պայմանագիր, որով սահմանվում են էլեկտրաէներգիայի
(հզորության) առուվաճառքի կամ ծառայությունների
մատուցման պայմանները,
Սահմանազատման կետ` Լիցենզավորված անձանց, Որակավորված սպառողների
էլեկտրակայանքների հաշվեկշռային պատկանելության
սահման,
Փոխհոսքերը
իրականացնող` Լիցենզավորված անձ, որին վերապահված է փոխհոսքերի
իրականացման գործառույթը:
(1-ին գլուխը փոփ. 19.03.14 թիվ 54-Ն, 31.08.16 թիվ 243-Ն, 12.04.17 թիվ 131-Ն որոշումներ)
2. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
2.1 ԷՄՇ-ում էլեկտրաէներգիայի (հզորության) Առևտրային հաշվառումը, Հաղորդման ցանցում փաստացի ռեժիմներով պայմանավորված էլեկտրաէներգիայի տեխնոլոգիական անխուսափելի կորուստների հաշվարկումը և Հաղորդման ցանցում էլեկտրաէներգիայի փաստացի կորուստների Հաշվառումը իրականացնում է Հաշվարկային կենտրոնը:
2.2 ԷՄՇ-ում էլեկտրաէներգիայի Հաշվառումը Հաշվարկային կենտրոնը կատարում է էլեկտրաէներգիայի առևտրային հաշվառման ավտոմատացված համակարգի միջոցով (այսուհետև` հաշվառման համակարգ):
i
2.3 ԷՄՇ-ում էլեկտրաէներգիայի Առևտրային հաշվառումը Հաշվարկային կենտրոնը կատարում է Լիցենզավորված անձանց, Որակավորված սպառողների Սահմանազատման կետերի համար` այդ կետերում կամ դրանց էլեկտրական ցանցով մոտակա կետերում տեղադրված Հաշվառքի կետերից ստացված հաշվառման տվյալների հիման վրա: Ընդ որում, առևտրային հաշվառքի սարքերի խափանման դեպքում էլեկտրաէներգիայի Առևտրային հաշվառումը Հաշվարկային կենտրոնը կատարում է Պայմանագրում ամրագրված վերստուգիչ հաշվառքի սարքերից ստացված տվյալների հիման վրա:
(2.3-րդ կետ փոփ. 31.08.16 թիվ 243-Ն որոշում)
2.4 ԷՄՇ-ում Արտադրողի հզորության Առևտրային հաշվառումը Հաշվարկային կենտրոնը կատարում է Պայմանագրով սահմանված կարգով:
2.5 Փոխհոսքերը իրականացնողի հզորության Առևտրային հաշվառումը Հաշվարկային կենտրոնը կատարում է Պայմանագրով սահմանված ամբողջ հզորության համար, անկախ փոխհոսքերի մեծությունից և ուղղությունից:
i
2.6 Հաշվարկային կենտրոնի կողմից տվյալ Հաշվարկային ժամանակահատվածի համար Հաշվառված էլեկտրաէներգիան (հզորությունը) հիմք է հանդիսանում Լիցենզավորված անձանց միջև, Լիցենզավորված անձանց և Որակավորված սպառողների միջև վճարման ենթակա էլեկտրաէներգիայի (հզորության) վերաբերյալ ակտերի կազմման համար:
(2.6-րդ կետ փոփ. 31.08.16 թիվ 243-Ն որոշում)
2.7 Հաշվարկային կենտրոնը, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պատասխանատվություն է կրում իր ներկայացրած տվյալների հավաստիության համար:
i
2.8 ԷՄՇ-ում առուվաճառք իրականացնող Լիցենզավորված անձանց, Որակավորված սպառողների փոխհարաբերությունները Հաշվարկային կենտրոնի հետ կանոնակարգվում են վերջինիս հետ կնքված Հաշվարկային կենտրոնի ծառայության մատուցման պայմանագրով, սույն կարգով, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և այլ իրավական ակտերով:
(2.8-րդ կետ փոփ. 31.08.16 թիվ 243-Ն որոշում)
3. ՀԱՇՎԱՌՄԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԳՐՈՒՄԸ Է ՊԱՐԲԵՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
3.1 Հաշվառքի կետերից տվյալների հավաքագրումն իրականացնում է Հաշվարկային կենտրոնը` հաշվառման համակարգի միջոցով:
3.2 Հաշվառման տվյալների հավաքագրման նպատակով`
3.2.1 Հաշվարկային կենտրոնը ապահովում է.
ա) համակարգային, գլխավոր, հանգուցային և տարածաշրջանային սերվերների ծրագրային ապահովման փաթեթների աշխատունակ վիճակը,
բ) տվյալների հավաքագրումը հանգուցային ու տարածաշրջանային սերվերներից դեպի համակարգային սերվեր:
i
3.2.2 Լիցենզավորված անձինք (բացառությամբ Արտադրողների, որոնց էլեկտրակայանները միացած են բաշխիչ ցանցի մինչև 110կՎ լարման էլեկտրատեղակայանքներին) ապահովում են.
ա) հաշվառման համակարգում գրանցված Հաշվառքի կետերից տվյալների հավաքագրումը հանգուցային և տարածաշրջանային սերվերներում,
բ) հանգուցային և տարածաշրջանային սերվերների, ինչպես նաև հաշվառման տվյալների հեռահաղորդակցության համար ծառայող սարքերի աշխատունակ վիճակը:
(3.2.2-րդ կետը փոփ. 01.10.08 թիվ 534-Ն որոշում)
3.2.3 Համակարգի օպերատորը տվյալ Հաշվարկային ժամանակահատվածի ընթացքում իր կողմից Արտադրողների մոտ անցկացված պատրաստականության ստուգման և հզորության հայտավորված նվազումների վերաբերյալ տեղեկատվությունը ներկայացնում է Հաշվարկային կենտրոն մինչև Հաշվարկային ժամանակահատվածին հաջորդող ամսվա 3-ը: Հաշվարկային կենտրոնը այդ տեղեկատվության հիման վրա Հաշվառում է Արտադրողի հզորությունը: Եթե Համակարգի օպերատորը չի ներկայացնում վերը նշված տեղեկատվությունը, ապա Հաշվարկային կենտրոնը որպես Արտադրողի վճարման ենթակա հզորություն հաշվառում է տվյալ հաշվարկային ժամանակահատվածի համար Պայմանագրում ամրագրված հզորությունը:
3.3 Հաշվառման տվյալները հաշվառման համակարգում ամրագրվում են Հաշվարկային ժամանակահատվածի կեսին և ավարտին` ժամը 24:00-ի դրությամբ և լրացվում են դրան հաջորդող երեք օրացուցային օրերի ընթացքում:
3.4 Հաշվարկային կենտրոնը, Պայմանագրով սահմանված ժամկետներում և կարգով, կազմում, ստորագրում և կնքում է Լիցենզավորված անձանց վճարման ենթակա էլեկտրաէներգիայի և հզորության վերաբերյալ ակտերը և ներկայացնում նրանց ստորագրելու համար:
i
4. ԱՐՏԱԴՐՈՂԻ ԵՎ ՓՈԽՀՈՍՔԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂԻ ԱՌԱՔԱԾ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ
(վերնագիրը փոփ. 12.04.17 թիվ 131-Ն որոշում)
4.1 Արտադրողի վճարման ենթակա էլեկտրաէներգիան (հզորությունը) հաշվառվում է յուրաքանչյուր կայանի համար առանձին:
4.2 Հաշվարկային կենտրոնը պարտավոր է հաշվառել.
ա) Արտադրող-Հաղորդող և Արտադրող-Բաշխող Սահմանազատման կետերում Բաշխողին և Արտահանողին առաքված էլեկտրաէներգիան,
բ) Արտադրող-Սպառող Սահմանազատման կետում Բաշխողին առաքված էլեկտրաէներգիան,
գ) Հոսանքահաղորդման կետում էլեկտրաէներգիայի ներհոսքն ու արտահոսքը:
i
4.3 Տվյալ Հաշվարկային ժամանակահատվածի համար, Արտադրողի (բացառությամբ` Փոխհոսքերն իրականացնողի) կողմից Բաշխողին առաքված էլեկտրաէներգիայի քանակությունը (WԲ) որոշվում է հետևյալ բանաձևով`
WԲ = WԱՌ - WԱԱ - WԳՆ,
որտեղ`
WԱՌ-ն Արտադրող-Հաղորդող, Արտադրող-Բաշխող և Արտադրող-Սպառող Սահմանազատման կետերում Արտադրողի կողմից առաքված էլեկտրաէներգիայի գումարային քանակությունն է,
WԱԱ-ն Արտադրողի կողմից Արտադրող-Հաղորդող և Արտադրող-Բաշխող Սահմանազատման կետերում Արտահանողին առաքված էլեկտրաէներգիան է, որը որոշվում է սույն կարգի 4.5 կետում բերված բանաձևով,
WԳՆ-ն Արտադրողի կողմից Որակավորված սպառողին առաքված էլեկտրաէներգիայի քանակությունն է` համաձայն Արտադրողի և Որակավորված սպառողի միջև կնքված էլեկտրաէներգիայի առուվաճառքի պայմանագրի:
(4.3-րդ կետը փոփ. 01.10.08 թիվ 534-Ն, 19.03.14 թիվ 54-Ն, 31.08.16 թիվ 243-Ն որոշումներ)
i
4.4 Փոխհոսքերն իրականացնողի կողմից Բաշխողին առաքած էլեկտրաէներգիայի քանակությունը (WԲ) որոշվում է հետևյալ բանաձևով`
WԲ = WԱՌ - WԱԻ + WՀՀՆ,
որտեղ`
WԱԻ -ն Փոխհոսքեր իրականացնողի կողմից Իրանի Իսլամական Հանրապետություն և (կամ) Վրաստան առաքված էլեկտրաէներգիան է, բացառությամբ Իրանի Իսլամական Հանրապետություն արտահանելու նպատակով Վրաստանի Հանրապետությունից ներկրված, ինչպես նաև այլ պայմանագրերով Փոխհոսքեր իրականացնողին հանձնված էլեկտրաէներգիայի,
WՀՀՆ -ն Հոսանքահաղորդման կետում հաշվառված` Իրանի Իսլամական Հանրապետությունից և (կամ) Վրաստանից էլեկտրաէներգիայի ներհոսքն է:
WԲ -ի բացասական նշանով ստացվելու դեպքում այն համարվում է Փոխհոսքեր իրականացնողի կողմից էլեկտրաէներգիայի գնում Բաշխողից:
(4.4-րդ կետը փոփ. 19.03.14 թիվ 54-Ն, 12.04.17 թիվ 131-Ն որոշումներ)
4.5 Տվյալ Հաշվարկային ժամանակահատվածի համար, Արտադրողի կողմից Արտահանողին առաքված էլեկտրաէներգիայի քանակությունը (WԱԱ) որոշվում է հետևյալ բանաձևով.
WԱԱ = WՀԱ + /\WՀ + /\WԲԱ
որտեղ`
WՀԱ - Արտահանման կետում Հաղորդողի կողմից Արտահանողին հանձնված
էլեկտրաէներգիայի քանակությունն է,
/\WՀԱ - Հաղորդման ցանցում, արտահանված էլեկտրաէներգիայի հաղորդմամբ
պայմանավորված, էլեկտրաէներգիայի կորուստների մեծությունն է, որը
սահմանվում է էլեկտրաէներգիայի արտահանման պայմանագրով,
/\WԲԱ - Բաշխման ցանցում, արտահանված էլեկտրաէներգիայի տարանցմամբ
պայմանավորված, էլեկտրաէներգիայի կորուստների մեծությունն է, որը
սահմանվում է էլեկտրաէներգիայի արտահանման պայմանագրով:
5. ՀԱՂՈՐԴՈՂԻ ՀԱՂՈՐԴԱԾ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ
5.1 Հաղորդողի հաղորդած էլեկտրաէներգիայի հաշվառումը կատարվում է ինչպես Արտադրող-Հաղորդող և Արտադրող-Բաշխող Սահմանազատման կետերում, այնպես էլ Ներկրման կետերում:
5.2 Հաշվարկային կենտրոնը Հաղորդողի մոտ պարտավոր է հաշվառել.
ա) Ներկրման կետում Ներկրողի կողմից Բաշխողին առաքված էլեկտրաէներգիան,
բ) Արտահանման կետում Հաղորդողի կողմից Արտահանողին հանձնված էլեկտրաէներգիան,
գ) Հաղորդող-Բաշխող Սահմանազատման կետում Բաշխողին հանձնված էլեկտրաէներգիան:
i
5.3 Տվյալ Հաշվարկային ժամանակահատվածի համար Հաղորդողի կողմից հաղորդված Բաշխողի և Որակավորված սպառողի էլեկտրաէներգիան (WՀԲ) որոշվում է հետևյալ բանաձևով`
___
\
WՀԲ= /__ WԲ+WՆ+WՈՍ
որտեղ`
___
\
/__ WԲ-ն Արտադրողների (բացառությամբ մինչև 30 ՄՎտ դրվածքային հզորություն ունեցող էլեկտրակայանների) և Փոխհոսքերն իրականացնողի կողմից Բաշխողին առաքված էլեկտրաէներգիայի քանակությունն է,
WՆ-ն Ներկրողի (բացառությամբ Փոխհոսքերն իրականացնողի) կողմից Հաղորդողին հանձնված էլեկտրաէներգիայի քանակությունն է,
WՈՍ-ն Որակավորված սպառողների համար Հաղորդողի կողմից հաղորդված էլեկտրաէներգիայի քանակությունն է:
(5.3-րդ կետը փոփ. 01.10.08 թիվ 534-Ն, 13.07.11 թիվ 335-Ն, 19.06.15 թիվ 175-Ն, 31.08.16 թիվ 243-Ն, 12.04.17 թիվ 131-Ն որոշումներ)
i
5.4 Տվյալ Հաշվարկային ժամանակահատվածի համար Հաղորդողի կողմից Արտահանողի համար հաղորդված էլեկտրաէներգիան (WՀԱ) ընդունվում է Արտադրող-Հաղորդող Սահմանազատման կետում Արտադրողի կողմից Արտահանողին առաքված էլեկտրաէներգիային հավասար: Հաղորդողի կողմից փոխհոսքերի շրջանակում հաղորդված էլեկտրաէներգիայի ծավալը որոշվում է փոխհոսքերի շրջանակում ներմուծված էլեկտրաէներգիայի քանակով և չի ներառում փոխհոսքերի շրջանակում արտահանված էլեկտրաէներգիայի ծավալը:
(5.4-րդ կետը փոփ. 12.04.17 թիվ 131-Ն որոշում)
6. ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՏՈՒԿ ԴԵՊՔԵՐ
6.1 Հաշվարկային կենտրոնը, Հաշվառքի կետերից ստացված տվյալների հավաստիության ստուգման նպատակով, Հաշվարկային ժամանակահատվածի ավարտից հետո տասնօրյա ժամկետում պարտավոր է կազմել ԷՄՇ-ում էլեկտրաէներգիայի հաշվեկշիռը:
6.2 Եթե կազմված հաշվեկշիռը ցույց է տալիս անհաշվեկշռության թույլատրելի սահմանի գերազանցում, ապա Հաշվարկային կենտրոնը պարտավոր է.
ա) կազմել ակտ` չափիչ համալիրի խափանման վերաբերյալ,
բ) կատարել վերահաշվարկ` տվյալ Հաշվարկային ժամանակահատվածի համար կազմված վճարման ենթակա էլեկտրաէներգիայի, հզորության և ծառայության վերաբերյալ ակտերում ստացված արդյունքները հաշվի առնելու նպատակով:
i
6.3 Անհաշվեկշռության թույլատրելի սահմանը որոշվում է Հաշվարկային կենտրոնի կողմից Հանձնաժողովի հետ համաձայնեցված մեթոդիկայի կիրառմամբ:
(6.3-րդ կետ փոփ. 31.08.16 թիվ 243-Ն որոշում)
7. ՀԱՂՈՐԴՄԱՆ ՑԱՆՑՈՒՄ ԿՈՐՈՒՍՏՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՈՒՄԸ
7.1 Տվյալ Հաշվարկային ժամանակահատվածի համար, Հաշվարկային կենտրոնը մինչև հաջորդ ամսվա 15-ը, Հանձնաժողովի կողմից հաստատված «110 կՎ և բարձր լարման ցանցերում տեխնոլոգիական անխուսափելի կորուստների հաշվարկման մեթոդիկայի» համաձայն, պարտավոր է հաշվարկել Հաղորդման ցանցում փաստացի ռեժիմներով պայմանավորված էլեկտրաէներգիայի տեխնոլոգիական անխուսափելի կորուստների մեծությունը և ներկայացնել Բաշխողին և Հաղորդողին:
7.2 Հաշվարկային կենտրոնը, մինչև յուրաքանչյուր ամսվա 10-ը, պարտավոր է Բաշխողին և Հաղորդողին գրավոր տեղեկատվություն ներկայացնել Հաղորդման ցանցում նախորդ ամսվա համար Հաշվառված էլեկտրաէներգիայի փաստացի կորուստների վերաբերյալ:
8. ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿ
8.1 Այն դեպքերում, երբ բնական գազի ներկրման դադարեցման կամ էական սահմանափակման հետևանքով համակարգում ստեղծվում է անկանխելի և անկանխատեսելի արտակարգ իրավիճակ, որի հետևանքով առաջանում է էլեկտրաէներգիայի խիստ դեֆիցիտ ներքին շուկայում, Փոխհոսքերը իրականացնողը ներդնում է ջանքեր փոխհոսքերի հաշվին դեֆիցիտը ծածկելու համար:
8.2 8.1 կետում նշված դեպքում հանձնաժողովը հրավիրում է արտահերթ նիստ, ուր, հայտարարելով արտակարգ իրավիճակ, ընդունում է համապատասխան որոշում ֆինանսական հոսքերը կանոնակարգելու և վիճակը շտկելու համար: Ընդունվող որոշումը պետք է հաշվի առնի նաև էլեկտրաէներգիայի բաշխման գործունեության լիցենզիայի պայմաններով սահմանված պարտավորությունները: