Սեղմել Esc փակելու համար:
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ` ԲՆԱԿՉՈՒԹՅ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ` ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆԸ ԿԵՆՏՐՈՆԱՑ ...

15.12.2005 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   22.03.1994  -ից մինչեւ   15.12.2005  -ը:
 

(ուժը կորցրել է 03.11.05 թիվ 1925-Ն որոշում)

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

22 մարտի 1994թ. թիվ 122

 

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ` ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆԸ ԿԵՆՏՐՈՆԱՑՎԱԾ ԱԶԴԱՐԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Քաղաքացիական պաշտպանության` բնակչությանը կենտրոնացված ազդարարման համակարգի գործունեությունը կարգավորելու և մշտական պատրաստ վիճակում պահելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում  է`

1. Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում քաղաքացիական պաշտպանության` բնակչությանը կենտրոնացված ազդարարման համակարգի (այսուհետև` ազդարարման համակարգ) գործունեության կազմակերպման պատասխանատվությունը դնել Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական վարչության վրա:

2. Արտակարգ իրավիճակների կամ դրանց ակնհայտ սպառնալիքի դեպքում ազդարարման որոշում ընդունելու և համապատասխան ազդարարման համակարգը գործարկելու իրավունքը վերապահել`

ա) հանրապետության մասշտաբով, այդ թվում Հայկական ատոմային էլեկտրակայանի վերաբերյալ` Հայաստանի Հանրապետության վարչապետին.

բ) շրջանի, քաղաքի մասշտաբով` պատգամավորների տվյալ շրջանային, քաղաքային խորհրդի գործադիր կոմիտեի նախագահին.

գ) քիմիական վտանգավոր օբյեկտներում, ջրամբարներում` համապատասխան օբյեկտների տնօրեններին և նրանց անունից` հերթապահ գործակարգավարներին (դիսպետչերներին):

3. Ազդարարման համակարգը միացնելու և հաղորդում վարելու պատասխանատվությունը դնել`

ա) կենտրոնական միացմամբ` քաղաքացիական պաշտպանության հանրապետական շտաբի, Հայաստանի Հանրապետության հեռուստատեսության և ռադիոհաղորդումների պետական վարչության վրա.

բ) տեղական միացմամբ` համապատասխան շրջանի, քաղաքի կապի հանգույցի վրա.

գ) օբյեկտային միացմամբ` օբյեկտի ղեկավարության վրա:

4. Ազդարարման համակարգի սարքավորումների անխափան աշխատանքի տեխնիկական ապահովման համար պատասխանատվությունը դնել Հայաստանի Հանրապետության կապի նախարարության վրա:

Ազդարարման համակարգի առկա սարքավորումները հանձնել`

ա) կապի հանգույցներում տեղադրված սարքավորումները` Հայաստանի Հանրապետության կապի նախարարության հաշվեկշռին.

բ) ծայրամասային բլոկների սարքավորումները (էլեկտրաշչակներ, բարձրախոսներ, շրջաբերական կանչի հենակին կցված հեռախոսներ)` պատգամավորների համապատասխան տեղական խորհուրդների գործադիր կոմիտեների հաշվեկշիռներին:

Հայաստանի Հանրապետության կապի նախարարությանը` ազդարարման սարքավորումների տեխնիկական շահագործումն ու սպասարկումն իրականացնել պատգամավորների տեղական խորհուրդների գործադիր կոմիտեների միջոցների հաշվին` համաձայն պայմանագրերի:

5. Պատգամավորների քաղաքային և շրջանային խորհուրդների գործադիր կոմիտեներին` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կապի նախարարության համապատասխան կապի հանգույցների հետ պայմանագրեր կնքել ազդարարման սարքավորումների տեխնիկական շահագործման, սպասարկման, էլեկտրաշչակների և բարձրախոսների վերատեղադրման վերաբերյալ` համաձայն Հայաստանի Հանրապետության կապի նախարարության և քաղպաշտպանության հանրապետական շտաբի հաշվարկների:

6. Հայաստանի Հանրապետության կապի նախարարությանը`

ա) ապահովել քաղաքային և շրջանային կապի հանգույցներում տեղադրված կապի ու ազդարարման միջոցների և հերթապահ անձնակազմի շուրջօրյա աշխատանքը.

բ) իրականացնել տեղական կառավարման մարմինների և արտադրական ձեռնարկությունների ազդարարման սարքավորումների տեխնիկական շահագործումն ու սպասարկումը, իսկ եռամսյա ժամկետում` նրանց հետ կնքված պայմանագրերի և քաղաքացիական պաշտպանության հանրապետական շտաբի կողմից մշակված սխեմայի համաձայն էլեկտրաշչակների և բարձրախոսների վերատեղադրումը:

7. Քաղաքացիական պաշտպանության հանրապետական շտաբին`

ա) տասնօրյա ժամկետում մշակել էլեկտրաշչակների և բարձրախոսների վերատեղադրման սխեման` հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված մշտական էլեկտրասնուցմամբ ապահովվող օբյեկտների ցանկը.

բ) երկամսյա ժամկետում մշակել արտակարգ իրավիճակներում բնակչության և կառավարման մարմինների ղեկավար անձնակազմի ազդարարման կարգը:

8. Գաղտնի:

9. Գաղտնի:

10. Սույն որոշման կատարման վերահսկողությունը դնել Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական վարչության վրա:

 

 

pin
ՀՀ կառավարություն
22.03.1994
N 122
Որոշում