(ուժը կորցրել է 05.12.02 թիվ 2019 որոշում)
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
13 մարտի 1994թ. թիվ 115
i
ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԲՈՐՍԱՆԵՐԻ ԵՎ ԲՈՐՍԱՅԻՆ ՄԻՋՆՈՐԴՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ
Ի կատարումն Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի 1993 թվականի սեպտեմբերի 27-ի «Ապրանքային բորսաների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը կիրարկելու մասին» որոշման, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`
1. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետությունում ապրանքային բորսաների և բորսային միջնորդների գործունեությունը կարգավորող պետական կառավարման լիազորված մարմնի գործառույթներն իրականացնում է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը:
2. Հաստատել ապրանքային բորսաների և բորսային միջնորդների գործունեության լիցենզավորման կարգը (կցվում է):
3. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետությունում գործող ապրանքային բորսաները պարտավոր են մինչև 1994 թվականի հունիսի 1-ը Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն ներկայացնել «Ապրանքային բորսաների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներին համապատասխանեցված հիմնադիր փաստաթղթերը և վերաձևակերպել մինչև «Ապրանքային բորսաների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունումը բորսային գործունեության իրականացման համար տրված լիցենզիաները:
4. Առանց լիցենզիայի բորսային և բորսային միջնորդային գործունեությամբ զբաղվող ձեռնարկությունները և անհատ ձեռներեցները կրում են պատասխանատվություն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
5. «Ապրանքային բորսաների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունման կապակցությամբ ուժը կորցրած ճանաչել`
ա) Հայաստանի Հանրապետության կառավարության 1991 թվականի սեպտեմբերի 12-ի «Ապրանքային բորսաների և բորսային առևտրի մասին կանոնադրությունը հաստատելու մասին» թիվ 555 որոշումը.
բ) Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի մայիսի 19-ի «Բորսային միջնորդային ծառայությունների իրականացման համար ապրանքային բորսաների միջնորդների (բրոքերների) լիցենզավորումը ժամանակավորապես դադարեցնելու մասին» թիվ 301 որոշումը:
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
ՀՀ կառավարության 1994 թ.
մարտի 13-ի թիվ 115 որոշմամբ
Կ Ա Ր Գ
ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԲՈՐՍԱՆԵՐԻ ԵՎ ԲՈՐՍԱՅԻՆ ՄԻՋՆՈՐԴՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ
1. Սույն կարգը «Ապրանքային բորսաների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներին համապատասխան կարգավորում է Հայաստանի Հանրապետության տարածքում ապրանքային բորսաների (այսուհետև` բորսա) և բորսային միջնորդների կողմից գործունեություն իրականացնելու համար լիցենզիաներ տալու հետ կապված հարաբերությունները:
2. Սույն կարգը չի տարածվում աշխատանքի, արժութային, ֆոնդային բորսաների, ապրանքային բորսաների ֆոնդային, արժութային բաժինների վրա:
3. Սույն կարգին համապատասխան տրվող լիցենզիաների գործունեության ժամկետը 3 տարի է:
4. Ապրանքային բորսաների գործունեության լիցենզիա տրվում է բաժնետիրական կամ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության ձևով ստեղծված բորսաներին, համաձայն սույն կարգի թիվ 1 հավելվածի:
Բորսային միջնորդային գործունեության լիցենզիա տրվում է`
ա) բրոքերային ձեռնարկություններին, համաձայն սույն կարգի թիվ 1 հավելվածի.
բ) բրոքերային գրասենյակներին, համաձայն սույն կարգի թիվ 1 հավելվածի.
գ) անկախ բրոքերներին, համաձայն սույն կարգի թիվ 2 հավելվածի:
5. Բորսաներին և բորսային միջնորդներին գործունեության լիցենզիաներ տալու նպատակով Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունում ստեղծվում է հանձնաժողով (այսուհետև` լիցենզավորվող հանձնաժողով):
Լիցենզավորվող հանձնաժողովն իր նիստերն անց է կացնում ըստ անհրաժեշտության, բայց ոչ պակաս, քան ամիսը մեկ անգամ: Լիցենզավորվող հանձնաժողովի նիստերն իրավազոր են, եթե դրանց մասնակցում են նրա անդամների առնվազն 2/3-ը: Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են, եթե դրանց օգտին քվեարկել են նիստին մասնակցած անդամների կեսից ավելին: Ձայների հավասարության դեպքում հանձնաժողովի նախագահի ձայնը վճռորոշ է:
Լիցենզավորվող հանձնաժողովի նիստերը ձևակերպվում են արձանագրությամբ, որը ստորագրում են հանձնաժողովի նախագահը և քարտուղարը:
6. Բորսային գործունեության լիցենզիա ստանալու նպատակով բորսայի հիմնադիրները լիցենզավորվող հանձնաժողովին ներկայացնում են դիմում, համաձայն սույն կարգի թիվ 3 հավելվածի, որին կցվում են հետևյալ փաստաթղթերը`
ա) հիմնադիր պայմանագիրը (սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության դեպքում).
բ) բորսային կանոնադրությունը.
գ) բորսային առևտրի կանոնները:
7. Լիցենզավորվող հանձնաժողովը տալիս է լիցենզիա կամ գրավոր մերժում այն` փաստաթղթերի ստացման օրվանից 30 օրվա ընթացքում:
Լիցենզիա տալը կարող է մերժվել, եթե բորսային հիմնադիր փաստաթղթերը հակասում են «Ապրանքային բորսաների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և Հայաստանի Հանրապետության օրենսդրության այլ ակտերի պահանջներին:
8. Գործունեության լիցենզիա ստանալու համար բրոքերային ձեռնարկությունը կամ գրասենյակը լիցենզավորվող հանձնաժողովին ներկայացնում է դիմում, համաձայն սույն կարգի թիվ 4 հավելվածի, որին կցվում են հիմնադիր փաստաթղթերը, իսկ անկախ բրոքերը հանձնաժողովին ներկայացնում է միայն դիմում, համաձայն սույն կարգի թիվ 5 հավելվածի:
9. Բրոքերային ձեռնարկությանը կամ գրասենյակին տրվում է լիցենզիա` նրա տնօրենին (ղեկավարին) սահմանված կարգով որակավորելուց հետո:
10. Լիցենզավորող հանձնաժողովն անցկացնում է բրոքերային ձեռնարկությունների կամ գրասենյակների տնօրենների և անկախ բրոքերների որակավորման ստուգում տեստավորման միջոցով:
11. Որակավորման տեստերը մշակում և հաստատում է լիցենզավորող հանձնաժողովը: Հանձնաժողովը սահմանում է ճիշտ պատասխանների այն քանակը, որը հնարավորություն է տալիս որակավորել դիմողին:
12. Որակավորման տեստերը մշակվում են, հաշվի առնելով հետևյալ պահանջները`
ապրանքային բորսաների մասին գործող օրենսդրության իմացությունը,
բորսային առևտրի կանոնների իմացությունը,
բորսային միջնորդների և նրանց պատվիրատուների փոխհարաբերությունների իմացությունը:
13. Որակավորման քննություններն անց են կացվում գրավոր ձևով: Քննության արդյունքների մասին կազմվում է արձանագրություն և տեստավորման օրվանից 3 օր հետո հայտարարվում են դրա արդյունքները:
14. Լիցենզավորվող հանձնաժողովի կայացրած որոշման արդյունքները հայտարարվելուց հետո տեստավորման մասնակիցներն իրավունք ունեն եռօրյա ժամկետում գանգատարկել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն:
15. Որակավորում չստացած դիմողներն իրավունք ունեն երկրորդ անգամ մասնակցելու որակավորման տեստավորմանը ընդհանուր հիմունքներով: Երկրորդ անգամ որակավորման տեստավորում չանցած դիմողներն առաջիկա 6 ամսվա ընթացքում իրավունք չունեն մասնակցելու որակավորման տեստավորմանը:
16. Լիցենզիա ստանալու համար ձեռնարկությունները կամ գրասենյակները և անհատ ձեռներեցները մուծում են վճար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով, որը մուտք է արվում հանրապետական բյուջե:
17. Սույն կարգին համապատասխան տրված լիցենզիան այլ ձեռնարկությունների կամ անհատ ձեռներեցներին օտարելը` փոխանցելը, զիջելը կամ վաճառելն արգելվում է:
«Ձեռնարկությունների և ձեռնարկատիրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով ձեռնարկությունների վերակազմավորման դեպքում լիցենզիան վերաձևակերպվում է:
18. Լիցենզիան կորցնելու դեպքում բորսան և բորսային միջնորդները պարտավոր են այդ մասին հայտարարություն տալ մամուլում, որից հետո ստանում են լիցենզիայի կրկնօրինակը` մուծելով վճար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված նվազագույն աշխատավարձի չափով:
19. Լիցենզիան ուժը կորցրած է ճանաչվում լիցենզավորող հանձնաժողովի կողմից`
ա) «Ապրանքային բորսաների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30 հոդվածով նախատեսված դեպքերում.
բ) եթե չեն կատարվում լիցենզիայում նախատեսված հատուկ պայմանները.
գ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ձեռնարկության լուծարման դեպքում:
20. Լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու մասին որոշումը եռօրյա ժամկետում ուղարկվում է բորսային կամ բորսայի միջնորդին, Հայաստանի Հանրապետության հարկային պետական տեսչությանը, ձեռնարկությունը գրանցող լիազորված պետական մարմնին և սպասարկող բանկին:
21. Լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու դեպքում բորսային կամ բորսային միջնորդներին լիցենզիա տրվում է 1 տարի հետո:
22. Լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու մասին որոշումը ստանալուց հետո բորսան կամ բորսային միջնորդը իրավունք ունի 30-օրյա ժամկետում այն գանգատարկել դատական կարգով:
23. Լիցենզիայի սահմանված ժամկետը լրանալուց հետո բորսայի կամ բորսային միջնորդների դիմումի հիման վրա լիցենզիայի գործողության ժամկետը երկարաձգվում է:
ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 1
ապրանքային բորսաների և բորսային
միջնորդների գործունեության
լիցենզավորման կարգի
ԼԻՑԵՆԶԻԱ ԹԻՎ
Բրոքերային ձեռնարկության կամ գրասենյակի անվանումը -----------------------
-------------------------------------------------------------------------
Բրոքերային ձեռնարկության կամ գրասենյակի գտնվելու վայրը ------------------
-------------------------------------------------------------------------
Տնտեսական գործունեության իրականացման վայրը ------------------------------
-------------------------------------------------------------------------
Տնտեսական գործունեության տեսակը -----------------------------------------
-------------------------------------------------------------------------
Հատուկ պայմաններ --------------------------------------------------------
-------------------------------------------------------------------------
-------------------------------------------------------------------------
-------------------------------------------------------------------------
Լիցենզիան տրված է -------------------------------------------------------
Լիցենզիան գործում է մինչև ----------------------------------------------
Լիցենզավորող հանձնաժողովի
նախագահ` ---------------------------
(ստորագրություն)
ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 2
ապրանքային բորսաների և բորսային
միջնորդների գործունեության
լիցենզավորման կարգի
ԼԻՑԵՆԶԻԱ ԹԻՎ
Անկախ բրոքեր ------------------------------------------------------------
(անունը, հայրանունը, ազգանունը)
Անձնագրի սերիան ------------------- համարը ---------------- տրված է -----
-------------------------------------------------------------------------
(ՆԳԲ, ամիսը, ամսաթիվը)
Անկախ բրոքերի բնակության վայրը ------------------------------------------
-------------------------------------------------------------------------
Տնտեսական գործունեության տեսակը -----------------------------------------
-------------------------------------------------------------------------
Հատուկ պայմաններ --------------------------------------------------------
-------------------------------------------------------------------------
-------------------------------------------------------------------------
Լիցենզիան տրված է -------------------------------------------------------
Լիցենզիան գործում է մինչև ----------------------------------------------
Լիցենզավորող հանձնաժողովի
նախագահ` ----------------------------
(ստորագրությունը)
ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 3
ապրանքային բորսաների և բորսային
միջնորդների գործունեության
լիցենզավորման կարգի
Բորսաների և բորսային միջնորդների գործունեությունը լիցենզավորող հանձնաժողովի նախագահ
------------------------------------------
Գրանցման համարը --------------------------
------------------------------------------
(ձեռնարկության կամ գրասենյակի անվանումը)
-----------------------------------------
(տնօրենի անունը, հայրանունը, ազգանունը)
-----------------------------------------
(ձեռնարկության կամ գրասենյակի հասցեն)
Հեռ. ------------------------------------
Դ Ի Մ ՈՒ Մ
Խնդրում եմ թույլատրել 3 տարի ժամկետով զբաղվելու բորսային գործունեությամբ:
Դիմումին կից ներկայացվում են հետևյալ փաստաթղթերը.
1.
2.
3.
------------------------------
(ստորագրությունը)
« » 199 թ.
-------------------------------
ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 4
ապրանքային բորսաների և բորսային
միջնորդների գործունեության
լիցենզավորման կարգի
Բորսաների և բորսային միջնորդների գործունեությունը լիցենզավորող հանձնաժողովի նախագահ
-------------------------------------------
Գրանցման համարը ---------------------------
-------------------------------------------
(ձեռնարկության կամ գրասենյակի անվանումը)
-------------------------------------------
(տնօրենի անունը, հայրանունը, ազգանունը)
-------------------------------------------
(ձեռնարկության կամ գրասենյակի հասցեն)
Հեռ. -------------------------------------
Դ Ի Մ ՈՒ Մ
Խնդրում եմ թույլատրել 3 տարի ժամկետով զբաղվելու բորսային գործունեությամբ:
Դիմումին կից ներկայացվում են հետևյալ փաստաթղթերը.
1.
2.
3.
----------------------
(ստորագրությունը)
« » 199 թ.
------------------------------------
Որակավորման քննություններն անցկացվել են
« » 199 թ. (արձանագրություն թիվ )
--------------------------------
Որակավորման արդյունքները`
1. Որակավորված է 2. Չի որակավորված
ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 5
ապրանքային բորսաների և բորսային
միջնորդների գործունեության
լիցենզավորման կարգի
Բորսաների և բորսային միջնորդների գործունեությունը լիցենզավորող հանձնաժողովի նախագահ
-------------------------------------------
Գրանցման համարը ---------------------------
-------------------------------------------
(անունը, հայրանունը, ազգանունը)
------------------------------------------
(հասցեն)
Հեռ. -------------------------------------
Անձնագիր ---------------------------------
(նշել սերիան, համարը,
------------------------------------------
ում կողմից է տրվել և երբ)
Դ Ի Մ ՈՒ Մ
Խնդրում եմ թույլատրել 3 տարի ժամկետով զբաղվելու բորսային միջնորդային գործունեությամբ:
----------------------------
(ստորագրությունը)
« » 199 թ.
-----------------------------------
Որակավորման քննություններն անցկացվել են
« » 199 թ. (արձանագրություն թիվ )
------------------------------
Որակավորման արդյունքները`
1. Որակավորված է 2. Չի որակավորված