(ուժը կորցրել է 26.07.01 թիվ 558 որոշում)
i
041.0152.260201
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
26 փետրվարի 2001 թվականի N 152
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 9-Ի N 46 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հայաստանի Հանրապետության վարչապետի 2000 թվականի փետրվարի 9-ի «Միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու մասին» N 46 որոշման մեջ (Հայաստանի Հանրապետության վարչապետի 2000 թվականի նոյեմբերի 7-ի N 732 որոշման խմբագրությամբ) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`
որոշմամբ հաստատված միջգերատեսչական հանձնաժողովի կազմում`
ա) Կ. Միքայելյանի փոխարեն ընդգրկել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդի և վերամշակող արդյունաբերության զարգացման գլխավոր վարչության պետ Մ. Գրիգորյանին,
բ) Ռ. Մեսրոպյանի փոխարեն ընդգրկել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության նախարարության 4-րդ վարչության բաժանմունքի պետ Ռ. Խաչատրյանին,
գ) ընդգրկել Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարության վերահսկողության տեսչության պետ Վ. Զալինյանին: