(ուժը կորցրել է 01.06.18 թիվ 613-Ն որոշում)
i
040.0484.170404
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«17» ապրիլի 2004 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
14 ապրիլի 2004 թվականի N 484-Ն
i
ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԳԱԶԱԼՑՄԱՆ (ԳԱԶԱԼԻՑՔԱՎՈՐՄԱՆ) ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
i
«Հաստատագրված վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել, որ`
i
ա) ավտոտրանսպորտային միջոցների գազալցման (գազալիցքավորման) գործունեություն իրականացնողները յուրաքանչյուր ամսվա համար իրենց հաշվառման վայրի հարկային մարմին են ներկայացնում տեղեկություններ տվյալ ամսվա ընթացքում գազալցման տվյալ կայանի (կետի) միջոցով ստացված և իրացված գազի ֆիզիկական ծավալների մասին` արտահայտված խորանարդ մետրերով, ինչպես նաև տեղեկություններ հաստատագրված վճարի չափի մասին.
i
բ) սույն կետի «ա» ենթակետում նշված տեղեկությունները ներկայացվում են յուրաքանչյուր գազալցման կայանի (կետի) համար առանձին` «Հաստատագրված վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված ժամկետում:
(1-ին կետը փոփ. 26.03.09 թիվ 290-Ն, 27.08.09 թիվ 972-Ն, 16.02.17 թիվ 134-Ն որոշումներ)
i
2. Հաստատել ավտոտրանսպորտային միջոցների գազալցման (գազալիցքավորման) գործունեություն իրականացնողների կողմից ստացված և իրացված գազի ֆիզիկական ծավալների և հաստատագրված վճարի չափի մասին տեղեկությունների ներկայացման ձևը` համաձայն հավելվածի:
(2-րդ կետը փոփ. 26.03.09 թիվ 290-Ն, 27.08.09 թիվ 972-Ն որոշումներ)
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: Ավտոտրանսպորտային միջոցների գազալցման (գազալիցքավորման) գործունեություն իրականացնողներն իրացված գազի ֆիզիկական ծավալների մասին տեղեկություններն առաջին անգամ ներկայացնում են 2004 թվականի ապրիլ ամսվա համար:
(նախաբանը փոփ. 16.02.17 թիվ 134-Ն որոշում)
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2004 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 15-ԻՆ
Հավելված
i
ՀՀ կառավարության
2004 թվականի ապրիլի 14-ի
N 484-Ն որոշման
Ձև
i
______________________________
(հարկային տեսչությունը)
.______________________________________.
|Փաստաթղթի հերթական համարը ___________ |
|Լրացման ամսաթիվը ___ ________ 200 թ. |
.______________________________________.
ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԳԱԶԱԼՑՄԱՆ (ԳԱԶԱԼԻՑՔԱՎՈՐՄԱՆ) ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԳԱԶԻ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԾԱՎԱԼՆԵՐԻ ԵՎ ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐԻ ՉԱՓԻ ՄԱՍԻՆ
._________________________________________________________________________.
|1. Հարկ վճարողի հաշվառման համարը | ._______________. |
| | ._______________. |
|_________________________________________|_______________________________|
|2. Տեղեկությունների ներկայացման | ._______. .___.|
|ժամանակահատվածը |տարեթիվը ._______. ամիսը .___.|
|_________________________________________|_______________________________|
|3. Իրավաբանական անձի անվանումը կամ անհատ | _____________________________ |
|ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը | _____________________________ |
|_________________________________________|_______________________________|
|4. Գտնվելու վայրը | |
|_________________________________________|_______________________________|
|5. Գազալցման կայանի (կետի) գտնվելու վայրը| |
|_________________________________________|_______________ _______________|
|5.1. Ստացված գազի ֆիզիկական ծավալը` խոր. | |
|մետր | |
|_________________________________________|_______________________________|
|6. Իրացված գազի ֆիզիկական ծավալը` խոր. մ | |
|_________________________________________|_______________________________|
|7. Հաստատագրված վճարի ամսական չափը` | |
|հաշվարկված ըստ իրացված | |
|գազի ծավալի (տող 6 x 20)` դրամ | |
|_________________________________________|_______________________________|
|8. Հաստատագրված վճարի ամսական չափը` | |
|հաշվարկված ըստ ստացված գազի ծավալի | |
|(տող 5.1 x 87.5% x 20)` դրամ | |
|_________________________________________|_______________________________|
|9. «Հաստատագրված վճարների մասին» | |
|Հայաստանի Հանրապետության օրենքի 59.10-րդ | |
|հոդվածով սահմանված հաստատագրված վճարի | |
|նվազագույն ամսական չափը | |
|_________________________________________|_______________________________|
|10. Տվյալ ամսվա համար վճարման ենթակա | |
|հաստատագրված վճարի ամսական չափը` դրամ | |
|(նշվում է 7-րդ, 8-րդ և 9-րդ տողերում | |
|նշված մեծություններից առավելագույնը) | |
._________________________________________________________________________.
Հաստատագրված վճար վճարողի պաշտոնատար անձը _______________________
(անունը, ազգանունը)
_______________________
(ստորագրությունը)
____ _____________ 200 թ.
(հավելվածը փոփ. 26.03.09 թիվ 290-Ն, 27.08.09 թիվ 972-Ն, 16.02.17 թիվ 134-Ն որոշումներ)