(ուժը կորցրել է 02.07.01 թիվ 588 որոշում)
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
23 փետրվարի 1995 թ. թիվ 99
ԲՆԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ԱՂՏՈՏՄԱՆ ՀԱՄԱՐ ԳՈՐԾՈՂ ՎԱՐՁԱՉԱՓԵՐԻ ԻՆԴԵՔՍԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ
Հաշվի առնելով բնական պաշարների օգտագործման և շրջակա միջավայրի աղտոտման համար Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի սեպտեմբերի 8-ի թիվ 448 որոշմամբ հաստատված վարձաչափերի ինդեքսավորման անհրաժեշտությունը, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
i
1. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի սեպտեմբերի 8-ի «Բնական պաշարների օգտագործման և շրջակա միջավայրի աղտոտման համար վարձաչափեր սահմանելու մասին» թիվ 448 որոշմամբ հաստատված վարձաչափերը ինդեքսավորվում են 500 գործակցով, իսկ ոսկու և արծաթի համար` 100 գործակցով:
/փոփ. 22.08.95 թիվ 6 և 01.04.97 թիվ 60 որոշումներ/
i
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի սեպտեմբերի 8-ի թիվ 448 որոշմամբ հաստատված բնական պաշարների օգտագործման և շրջակա միջավայրի աղտոտման համար վարձի վճարման ժամանակավոր կարգի 8-րդ կետում «Ավտոտրանսպորտի մասին» 1-ՏՐ (խճուղի) վիճակագրական տարեկան» բառերը փոխարինել «վառելիքի մնացորդների, ստացման և ծախսերի, օգտագործված նավթամթերքների հավաքման և օգտագործման մասին» 4-ՆՌ վիճակագրական» բառերով: