Սեղմել Esc փակելու համար:
ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՇԵՆՔԵՐԻ, ՇԻՆՈՒԹՅՈՒ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՇԵՆՔԵՐԻ, ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԻՆՔՆԱԿ ...

01.01.2012 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   03.02.2001  -ից մինչեւ   01.01.2012  -ը:
 

(ուժը կորցնելու է 01.01.12 թվականից` 20.10.11 թիվ 282-Ն հրաման)

i

322.0771.080101

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ
ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ ՀՐԱՄԱՆ

 

22 նոյեմբերի 2000 թվականի թիվ 771-Կ

 

i

ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՇԵՆՔԵՐԻ, ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԻՆՔՆԱԿԱՄ ԶԲԱՂԵՑՐԱԾ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՏՅԱՆԻ ՁԵՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 27.07.2000թ. թիվ 422 որոշմամբ հաստատված կարգի 9-րդ կետին համապատասխան, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և քաղաքաշինության գործունեությունը համակարգող նախարարության համաձայնությունը

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հաստատել ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների, ինքնակամ զբաղեցրած հողամասերի դասակարգման կարգը:

2. Հաստատել ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների, ինքնակամ զբաղեցրած հողամասերի հաշվառման մատյանի ձևերը` համաձայն հավելված 2-ի, 3-ի (կցվում է):

3. Կոմիտեի իրավաբանական վարչության պետ պրն. Ա. Հարությունյանին` սահմանված կարգով ապահովել սույն որոշմամբ հաստատված կարգի և մատյանի ձևերի գրանցումը Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունում:

4. Սույն հրամանի կատարման հսկողությունը դնել կոմիտեի նախագահի տեղակալ Ս. Թովմասյանի վրա:

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ

ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀ

__________ Մ. ՎԱՐԴԱՆՅԱՆ

«27» դեկտեմբերի 2000թ.

 

ԿԱՐԳ

Ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների, ինքնակամ

զբաղեցված հողամասերի դասակարգման

 

1. Ինքնակամ կառուցված շենքերը, շինությունները, ինքնակամ զբաղեցված հողամասերը դասակարգվում են ըստ համապատասխան հողամասի, շենքի, շինության նպատակային ու գործառական նշանակության և խախտման բնույթի:

2. Ըստ հողամասի, շենքի, շինության նպատակային ու գործառնական նշանակության ինքնակամ կառուցված շենքերը, շինությունները, ինքնակամ զբաղեցված հողամասերը դասակարգվում են:

2.1. Քաղաքացիներին և իրավաբանական անձանց սեփականություն հանդիսացող

ա) տնամերձ, բնակելի տան կառուցման ու սպասարկման համար հատկացված, այգեգործական հողամասերի վրա դրանց սեփականատերերի կողմից ինքնակամ կառուցված

- բնակելի (այդ թվում` կենցաղային, տնտեսական, օժանդակ) նշանակության շենքեր, շինություններ

- հասարակական կամ արտադրական նշանակության շենքեր, շինություններ

բ) գյուղատնտեսական նշանակության հողամասերի վրա դրանց սեփականատերերի կողմից ինքնակամ կառուցված

- բնակելի (այդ թվում` կենցաղային, տնտեսական, օժանդակ) նշանակության շենքեր, շինություններ

- հասարակական կամ արտադրական նշանակության շենքեր, շինություններ

գ) սույն կետի «ա» և «բ» ենթակետերում նշված հողամասերի վրա հողամասի սեփականատեր չհանդիսացող անձանց կողմից ինքնակամ կառուցված շենքեր, շինություններ:

2.2. Պետական սեփականություն հանդիսացող հողամասերի վրա ինքնակամ կառուցված

ա) բնակելի նշանակության շենքեր, շինություններ (այդ թվում` կենցաղային, տնտեսական, օժանդակ),

բ) հասարակական նշանակության շենքեր, շինություններ

գ) արտադրական նշանակության շենքեր, շինություններ:

2.3. Քաղաքացիներին և իրավաբանական անձանց օրենսդրությամբ սահմանված կարգով օգտագործման տրամադրված հողամասերում հողօգտագործողների կողմից ինքնակամ կառուցված.

ա) բնակելի նշանակության շենքեր, շինություններ.

բ) հասարակական կամ արտադրական նշանակության շենքեր, շինություններ:

2.4. Քաղաքացիներին և իրավաբանական անձանց օրենսդրությամբ սահմանված կարգով օգտագործման տրամադրված հողամասերում այլ անձանց կողմից ինքնակամ կառուցված.

ա) բնակելի նշանակության շենքեր, շինություններ.

բ) հասարակական կամ արտադրական նշանակության շենքեր, շինություններ:

3. Ինքնակամ կառուցված շենքերը, շինությունները, ինքնակամ զբաղեցված հողամասերը ըստ խախտման բնույթի դասակարգվում են`

3.1. Օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով այդ նպատակի համար չհատկացված հողամասերում ինքնակամ կառուցված շենքեր, շինություններ.

ա) շինարարությունը իրականացվել է քաղաքաշինական ծրագրային և հողաշինարարական փաստաթղթերին ոչ համապատասխան.

բ) շինարարությունը թույլտվության համաձայն իրականացվել է գծային ինժեներական ենթակառուցվածքների պահպանման և սպասարկման համար նախատեսված սահմանափակումների կամ պատմամշակութային հուշարձանների պահպանության գոտիներում, մայթերի, գազոնների վրա, ընդհանուր օգտագործման կանաչ տարածքներում:

3.2. Առանց շինարարության թույլտվության կառուցված շենքեր, շինություններ:

3.3. Քաղաքաշինական ու շինարարական նորմերի և կանոնների էական խախտումներով կառուցված շենքեր, շինություններ`

ա) խախտված են կառուցապատման կարմիր գծերը.

բ) հարկերի թիվը ավել է հաստատված նախագծով սահմանվածից.

գ) շենքի, շինության չափերը և տեղադրությունը խախտում են այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը և վտանգ են սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը:

4. Ինքնակամ զբաղեցված հողամասերի, ինքնակամ կառուցված շենքերի ու շինությունների մասին տեղեկատվությունն ամփոփվում է հաշվառման մատյաններում (ըստ համայնքների, հավելված 1), որտեղ նշվում են անշարժ գույքի գտնվելու վայրը (հասցեն), հողամասի սեփականատերը, նպատակային ու գործառական նշանակությունը, չափը հեկտարներով, տվյալներ օգտագործողի (կառուցապատողի) մասին, կառույցի գործառական նշանակությունը, մակերեսը, կառուցման տարեթիվը, ավարտվածության աստիճանը, խախտման բնույթը, գրանցում կատարողի ստորագրությունն ու գրանցման օրը:

5. Բազմաբնակարան շենքերի ինքնակամ կառույցներ են հանդիսանում`

ա) բազմաբնակարան շենքերի բնակարաններին կից կառուցված կցակառույցներ (պատշգամբներ, նկուղներ, մանսարդ, աստիճանավանդակների լուսավորությունը փակող կցակառույցներ).

բ) բազմաբնակարան շենքերի բնակարանների ինքնակամ կառուցված (ձևափոխած) բնակարանների մուտքերի դռներ և այլ նախագծային փոփոխություններով կառուցված շինություններ:

6. Բազմաբնակարան շենքերի ինքնակամ կառույցների տվյալները լրացվում են առանձին հաշվառման մատյաններում (հավելված 2), որտեղ նշվում են շենքի գտնվելու վայրը (հասցեն), տվյալներ ինքնակամ կառույցն իրականացրած անձի մասին, խախտման բնույթը:

 

       Հաշվառման մատյան        բաժին 1         Հավելված  1

 

Ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների, ինքնակամ զբաղեցրած

հողամասերի հաշվառման աղյուսակ

 

._________________________________________________________________________.

|N|Անշարժ|Հողա- |Օգտա- |Օգտա-|Հողա-|Հողա-|Կառույ-|Կառույ-|Կառուց-|Ավարտ-  |

| |գույքի|մասի  |գոր-  |գործ-|մասի |մասի |ցի     |ցի մա- |ման տա-|վածու-  |

| |գտնը- |սեփա- |ծողի  |ման  |նպա- |չափը |գործառ-|կերեսը |րեթիվը |թյան    |

| |վելու |կանա- |(կա-  |ձևը  |տակա-|(մա- |նական  |արտաքին|       |աստիճա- |

| |վայրը |տերը  |ռու-  |     |յին  |կերե-|նշանա- |չափերով|       |նը      |

| |(հաս- |(պետ. |ցապա- |     |(գոր-|սը,  |կութ-  |(քմ)   |       |        |

| |ցեն,  |քա-   |տողի) |     |ծառ- |հա)  |յունը  |       |       |        |

| |ժամա- |ղաք)  |Ա.Ա.Հ.|     |նա-  |     |(անվա- |       |       |        |

| |նակա- |Ա.Ա.Հ.|իրավ. |     |կան) |     |նումը) |       |       |        |

| |գիրը) |իրավ. |անձի  |     |նշա- |     |       |       |       |        |

| |      |անձի  |անվա- |     |նա-  |     |       |       |       |        |

| |      |անվա- |նումը |     |կու- |     |       |       |       |        |

| |      |նումը |      |     |թյու-|     |       |       |       |        |

| |      |      |      |     |նը   |     |       |       |       |        |

|_|______|______|______|_____|_____|_____|_______|_______|_______|________|

|1|  2   |  3   |  4   | 5   | 6   |  7  |   8   |  9    | 10    |  11    |

|_|______|______|______|_____|_____|_____|_______|_______|_______|________|

|_|______|______|______|_____|_____|_____|_______|_______|_______|________|

|_|______|______|______|_____|_____|_____|_______|_______|_______|________|

|_|______|______|______|_____|_____|_____|_______|_______|_______|________|

|_|______|______|______|_____|_____|_____|_______|_______|_______|________|

|_|______|______|______|_____|_____|_____|_______|_______|_______|________|

._________________________________________________________________________.

 

._______________________________________________.

| Խախտման | Գրանցո-   | Գրանցման | Ծանոթություն |

| բնույթը | ղի ազ-    | ամիսը,   |              |

|         | գանունը,  | ամսաթիվը |              |

|         | ստորագ-   |          |              |

|         | րությունը |          |              |

|_________|___________|__________|______________|

|   12    |   13      |   14     |     15       |

|_________|___________|__________|______________|

|_________|___________|__________|______________|

|_________|___________|__________|______________|

|_________|___________|__________|______________|

|_________|___________|__________|______________|

|_________|___________|__________|______________|

._______________________________________________.

 

       Հաշվառման մատյան        բաժին  2         Հավելված  3

 

Բազմաբնակարան շենքերի բնակարաններին կից ինքնակամ կառուցված

շինություններ

 

._________________________________________________________________________.

|N|Բնա- |Սեփա- |Հաշ- |   Բնակարանին կից ինքնակամ կառույցի մակերեսը (քմ)   |

| |կա-  |կանա- |վառ- |____________________________________________________|

| |րա-  |տիրոջ |ման  |Պատըշ-|Նը- |Ման-|Դուռ |Դուռ|Անտ- |Չու- |Ծանոթու-    |

| |նի   |(օգ-  |ամիս,|գամբ  |կուղ|սարդ|(սան-|հիմ-|րե-  |լան  |թյուն       |

| |գըտ- |տա-   |ամսա-|(կցա- |    |    |դղա- |նա- |սոլ  |     |            |

| |նվե- |գոր-  |թիվ  |կա-   |    |    |հար- |պա- |     |     |            |

| |լու  |ծողի) |     |ռույց)|    |    |թակի |տե- |     |     |            |

| |վայ- |Ա.Ա.Հ.|     |      |    |    |վրա) |րից |     |     |            |

| |րը   |Իրա-  |     |      |    |    |     |բաց-|     |     |            |

| |(հաս-|վաբա- |     |      |    |    |     |ված)|     |     |            |

| |ցեն) |նական |     |      |    |    |     |    |     |     |            |

| |     |անձի  |     |      |    |    |     |    |     |     |            |

| |     |անվա- |     |      |    |    |     |    |     |     |            |

| |     |նումը |     |      |    |    |     |    |     |     |            |

|_|_____|______|_____|______|____|____|_____|____|_____|_____|____________|

|1| 2   |  3   | 4   |  5   |  6 |  7 | 8   | 9  |  10 |  11 |    12      |

|_|_____|______|_____|______|____|____|_____|____|_____|_____|____________|

|_|_____|______|_____|______|____|____|_____|____|_____|_____|____________|

|_|_____|______|_____|______|____|____|_____|____|_____|_____|____________|

|_|_____|______|_____|______|____|____|_____|____|_____|_____|____________|

|_|_____|______|_____|______|____|____|_____|____|_____|_____|____________|

|_|_____|______|_____|______|____|____|_____|____|_____|_____|____________|

._________________________________________________________________________.

 

ԳՐԱՆՑՎԱԾ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

«08» «01» 2001 թ.

ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 32201002

 

 

pin
Կադաստրի կոմիտե
22.11.2000
N 771-Կ
Հրաման