(ուժը կորցրել է 09.08.17 թիվ 344-Ն որոշում)
i
600.0149.081204
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«08» 12 2004 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60004326
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ՈՐՈՇՈՒՄ
16 նոյեմբերի 2004 թվականի N 149-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի զ) կետը, Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետությունից էլեկտրական էներգիայի արտահանման կարգը (հավելված):
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հավելված
Հաստատված է
Հայաստանի Հանրապետության
հանրային ծառայությունները
կարգավորող հանձնաժողովի
2004 թվականի նոյեմբերի 16-ի
N 149-Ն որոշմամբ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԿԱՐԳ
i
Սույն կարգը կանոնակարգում է Հայաստանի Հանրապետությունից էլեկտրական էներգիայի արտահանման գործընթացը: Սույն կարգը չի տարածվում Իրանի Իսլամական Հանրապետության հետ իրականացվող գազ` էլեկտրական էներգիայի դիմաց գործարքի շրջանակում Իրանի Իսլամական Հանրապետություն էլեկտրական էներգիայի արտահանման և էլեկտրաէներգետիկական համակարգում վթարային կամ անհաղթահարելի ուժի հետևանքով առաջացած իրավիճակներում էլեկտրական էներգիայի արտահանման գործընթացների վրա:
(նախաբանը փոփ. 17.04.13 թիվ 113-Ն, 21.05.14 թիվ 127-Ն, 04.03.15 թիվ 27-Ն որոշումներ)
1. Էլեկտրական էներգիայի արտահանում կարող է իրականացնել էլեկտրական էներգիայի արտահանման լիցենզիա ունեցող անձը (այսուհետ` Արտահանող), որն ունի.
ա) էլեկտրական էներգիայի արտահանման պայմանագիր օտարերկրյա գնորդի հետ,
բ) արտահանման նպատակով էլեկտրաէներգիայի առուվաճառքի պայմանագիր էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության լիցենզիա ունեցող անձի հետ (այսուհետ` Արտադրող),
գ) արտահանման նպատակով էլեկտրական էներգիայի հաղորդման ծառայության մատուցման պայմանագիր էլեկտրական էներգիայի (հզորության) հաղորդման լիցենզիա ունեցող անձի հետ (այսուհետ` Հաղորդող),
դ) արտահանման նպատակով հաշվարկային կենտրոնի ծառայությունների մատուցման պայմանագիր էլեկտրաէներգետիկական շուկային հաշվարկային կենտրոնի ծառայության մատուցման լիցենզիա ունեցող անձի հետ (այսուհետ` Հաշվարկային կենտրոն),
ե) արտահանման նպատակով էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորի ծառայությունների մատուցման պայմանագիր էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորի լիցենզիա ունեցող անձի հետ (այսուհետ` Համակարգի օպերատոր):
2. Սույն կարգի 1-ին կետի բ) - ե) ենթակետերում նշված պայմանագրերի օրինակելի ձևերը կամ պարտադիր պայմանները սահմանում է Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (այսուհետ` Հանձնաժողով):
3. Սույն կարգի 1-ին կետում նշված պայմանագրերը ուժի մեջ են մտնում Հանձնաժողովում գրանցվելու պահից:
4. Արտահանման նպատակով էլեկտրաէներգիայի առուվաճառքի պայմանագիր չի կնքվում, եթե Արտահանող է հանդիսանում Արտադրողը և արտահանում է իր կողմից արտադրված էլեկտրական էներգիան:
5. Արտահանումը իրականացվում է միայն ներքին շուկայի հագեցվածության դեպքում, երբ էլեկտրաէներգիայի արտահանումը չի հակասում ներքին շուկայի սպառողների շահերին:
i
6. Հաշվի առնելով սույն կարգի 5-րդ կետի պահանջը` արտահանումն իրականացվում է Հանձնաժողովի կողմից հաստատված էլեկտրաէներգետիկական համակարգում որակավորված սպառողին և որակավորված մատակարարին էլեկտրական էներգիայի հաղորդման և բաշխման ցանցեր մուտքի իրավունքի տրամադրման անցումային կանոններով նախատեսված որակավորված մատակարարների արտադրած էլեկտրաէներգիայի հաշվին:
(6-րդ կետը փոփ. 17.04.13 թիվ 113-Ն, 21.05.14 թիվ 127-Ն, 31.08.16 թիվ 244-Ն որոշումներ)
7. Արտահանման համար էլեկտրաէներգետիկական շուկային հաշվարկային կենտրոնի, համակարգի օպերատորի և հաղորդման ծառայությունների մատուցման սակագները սահմանում է Հանձնաժողովը:
8. Համակարգի օպերատորը իրականացնում է էլեկտրաէներգետիկական համակարգի տնտեսական կարգավորում արտահանման և ներքին սպառման գումարային բեռնվածքի համար:
9. Էլեկտրաէներգիայի արտահանման նպատակով կարող են ներգրավվել`
ա) էլեկտրաէներգիայի ներքին պահանջարկի համար էլեկտրաէներգիայի (հզորության) բաշխման լիցենզիա ունեցող անձի (այսուհետ` Բաշխող) կողմից պատվիրված արտադրող հզորությունները.
բ) էլեկտրաէներգիայի արտադրության տարեկան պլանում չներգրավված և Բաշխողի կողմից չպատվիրված արտադրող հզորությունները:
10. Սույն կարգի 9-րդ կետով նախատեսված դեպքերում Արտադրողի կողմից Արտահանողին առաքված էլեկտրաէներգիայի ամսական քանակը (WԱԱ) որոշվում է հետևյալ բանաձևով`
WԱԱ = WՀԱ + /\WՀԱ + /\WԲԱ
որտեղ`
WՀԱ - արտահանման կետում Հաղորդողի կողմից Արտահանողին հանձնված էլեկտրաէներգիայի քանակությունն է,
/\WՀԱ - հաղորդման ցանցում արտահանված էլեկտրաէներգիայի կորուստների մեծությունն է,
/\WԲԱ - բաշխման ցանցում, արտահանված էլեկտրաէներգիայի տարանցմամբ պայմանավորված, էլեկտրաէներգիայի կորուստների մեծությունն է:
Հաղորդման ցանցում արտահանվող էլեկտրաէներգիայի (/\WՀԱ) կորուստները հաշվարկվում են Հաշվարկային կենտրոնի կողմից, հիմք ընդունելով հաշվարկային ամսում հաղորդման ցանցերի փաստացի կորուստների տեսակարար (տոկոսային) մեծությունը: Բաշխման ցանցում արտահանման տարանցմամբ պայմանավորված (/\WԲԱ) կորուստները հաշվարկվում են Հաշվարկային կենտրոնի կողմից ըստ Բաշխողի ցանցերում փաստացի բացարձակ կորուստների համամասնական տարանջատման սկզբունքի:
i
11. Սույն կարգի 9-րդ կետի ա) ենթակետով նախատեսված դեպքում Արտահանողի կողմից Արտադրողին վճարման ենթակա ամսական գումարը որոշվում է հետևյալ բանաձևով.
tարտ
Գ = դW * WԱԱ + (դNա - դNպ) Nանվ * ______
tամս
որտեղ`
դW, դNա և դNպ - համապատասխանաբար էլեկտրաէներգիայի արտահանման լիցենզիա ունեցող անձանց առաքվող էլեկտրաէներգիայի (կՎտժ), աշխատանքի մեջ և սառը պահուստում գտնվող հզորությունների (կՎտ)` Հանձնաժողովի կողմից սահմանված սակագնային դրույքներն են.
Nանվ - արտահանումը ապահովելու համար սառը պահուստի վիճակից վերագործարկված ագրեգատի անվանական հզորությունն է.
tարտ - հաշվարկային ամսվա ընթացքում վերագործարկված ագրեգատի արտահանման ապահովման համար աշխատած ժամերի քանակն է.
tամս - հաշվարկային ամսվա ժամերի քանակն է:
Աշխատանքային և պահուստային հզորությունների միևնույն դրույքի դեպքում Արտահանողը վճարում է միայն էներգիայի դրույքով:
(11-րդ կետը փոփ. 20.10.06 թիվ 236-Ն որոշում)
12. Ներքին պահանջարկի ապահովման նպատակով սույն կարգի 9-րդ կետի ա) ենթակետով նախատեսված հզորությունների օգտագործման անհրաժեշտության դեպքում Համակարգի օպերատորը դադարեցնում է արտահանումը:
13. Սույն կարգի 9-րդ կետի բ) ենթակետով նախատեսված դեպքում արտահանումը դադարեցվում է այդ սարքավորումների անաշխատունակության դեպքում, եթե էլեկտրաէներգետիկական համակարգը հնարավորություն չունի շարունակել արտահանումը ներքին սպառման համար նախատեսված պահուստային հզորությունների հաշվին:
Եթե էլեկտրաէներգետիկական համակարգը հնարավորություն ունի պահուստային հզորությունների հաշվին շարունակելու արտահանումը, ապա այդ հզորությունների պատվիրատու հանդիսացող Բաշխողի վճարը Արտահանողի հետ էլեկտրաէներգիայի առուվաճառքի պայմանագիր կնքած Արտադրողից պակասեցվում է հետևյալ բանաձևով հաշվարկված չափով`
Nանվ t(1)արտ
ՊՎ = դNպ ______________
tամս
որտեղ`
Nանվ - արտահանման համար ներգրավված ագրեգատի (բլոկի) անվանական հզորությունն է:
t(1)արտ - հատուկ արտահանման համար գործարկված սարքավորման անաշխատունակության ժամանակահատվածն է (ժամ), որի ընթացքում արտահանումը իրականացվում է ներքին սպառման հուսալիությունը ապահովող պահուստներից:
i
14. Արտադրողի կողմից Արտահանողին էլեկտրաէներգիայի առաքումն իրականացվում է տվյալ Արտադրողի համար Հանձնաժողովի կողմից սահմանված էլեկտրաէներգիայի արտահանման լիցենզիա ունեցող անձանց առաքվող էլեկտրաէներգիայի դրույքով:
(14-րդ կետը փոփ. 20.10.06 թիվ 236-Ն որոշում)
15. Եթե Արտադրողը արտահանման նպատակով էլեկտրաէներգիայի առուվաճառքի պայմանագրեր է կնքել մի քանի Արտահանողների հետ միևնույն պայմաններով` սույն կարգի 9-րդ կետի համաձայն, ապա Արտահանողների համար առանց խտրականության գործում են միևնույն սակագները:
i
16. Արտահանողի հետ արտահանման նպատակով էլեկտրաէներգիայի առուվաճառքի պայմանագիր ունեցող Արտադրողը իր կողմից հաղորդման կամ բաշխման ցանց առաքված և արտահանված էլեկտրաէներգիայի քանակները հաշվեկշռելու համար պարտավոր է Բաշխողի հետ կնքել «Էլեկտրաէներգիայի առուվաճառքի լրացուցիչ (հաշվեկշռող) պայմանագիր», որի օրինակելի ձևը կամ պարտադիր պայմանները սահմանում է Հանձնաժողովը: Տվյալ հաշվարկային ժամանակահատվածի համար, Արտադրողի կողմից Բաշխողին առաքած էլեկտրաէներգիայի քանակությունը (WԲ) որոշվում է հետևյալ բանաձևով`
WԲ = WԱՌ - WԱԱ
որտեղ`
WԱՌ - Արտադրող-Հաղորդող, Արտադրող-Բաշխող և Արտադրող-սպառող սահմանազատման կետերում Արտադրողի կողմից առաքված էլեկտրաէներգիայի գումարային քանակությունն է:
Եթե WԲ-ն բացասական մեծություն է, ապա էլեկտրաէներգիայի այդ քանակությունն Արտադրողը գնում է Բաշխողից` էլեկտրաէներգիայի առուվաճառքի լրացուցիչ (հաշվեկշռող) պայմանագրով սահմանված կարգով: Հետագա հաշվարկային ժամանակահատվածում, երբ WԲ-ն ունենում է դրական նշան, վերոնշյալ էլեկտրաէներգիայի քանակության չափով Բաշխողը պարտավոր է գնել Արտադրողից` տվյալ Արտադրողի համար Հանձնաժողովի կողմից սահմանված էլեկտրաէներգիայի արտահանման լիցենզիա ունեցող անձանց առաքվող էլեկտրաէներգիայի դրույքով:
(16-րդ կետը փոփ. 20.10.06 թիվ 236-Ն որոշում)
17. Սույն կարգով չկարգավորված հարաբերությունները կանոնակարգվում են սույն կարգի 1-ին կետով նախատեսված պայմանագրերով, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և այլ իրավական ակտերով:
րդի