(ուժը կորցրել է 11.12.2019 թիվ 1848-Ա որոշում)
i
041.0464.220610
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
22 հունիսի 2010 թվականի N 464-Ա
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԱՏԱՐԻ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՀԱՄԱՏԵՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԻ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով հաստատված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի և 2000 թվականի ապրիլի 22-ի ՆԿ-557 կարգադրության 1-ին կետով հաստատված կարգի 12-րդ կետի`
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության կառավարության և Կատարի Պետության կառավարության միջև համատեղ հանձնաժողովի (այսուհետ` հանձնաժողով) հայկական կողմի կազմում ընդգրկվող գործադիր իշխանության և այլ մարմինների ցանկը` համաձայն հավելվածի:
2. Նշանակել`
i
1) Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարար Դ. Լոքյանին` հանձնաժողովի հայկական կողմի նախագահ.
2) Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Ռոբերտ Հարությունյանին` հանձնաժողովի հայկական կողմի նախագահի տեղակալ.
3) Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության Մերձավոր և Միջին Արևելքի վարչության Արաբական թերակղզու բաժնի վարիչի պարտականությունները կատարող Մհեր Մկրտումյանին` հանձնաժողովի հայկական կողմի քարտուղար:
(2-րդ կետը փոփ. 27.04.11 թիվ 348-Ա, 12.12.11 թիվ 1192-Ա, 10.06.13 թիվ 440-Ա, 10.08.16 թիվ 725-Ա որոշումներ)
3. Սույն որոշման 1-ին կետում նշված մարմինների ղեկավարներին` Հայաստանի Հանրապետության վարչապետին, հանձնաժողովի հայկական կողմի նախագահին և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին տեղեկացնել իրենց ներկայացուցիչների նշանակման մասին:
i
4. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2008 թվականի հուլիսի 21-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության և Կատարի Պետության կառավարության միջև համատեղ հանձնաժողովի հայկական մասի անհատական կազմը հաստատելու մասին» N 508-Ա որոշումը:
(որոշումը փոփ. 14.01.15 թիվ 17-Ա որոշում)
----------------------------------------------------------------------
ԻՐՏԵԿ - 10.06.13 թվականի թիվ 440-Ա որոշմամբ սույն որոշման 2-րդ կետի
2-րդ ենթակետը պետք է փոփոխվեր: Սակայն որոշման 2-րդ կետի 2-րդ
ենթակետը փոփոխվել էր 12.12.11 թիվ 1192-Ա որոշմամբ, որի
հետևանքով «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման
նախարարության աշխատակազմի միջազգային համագործակցության բաժնի պետ
Լիլիթ Սարոյանին» բառերը տարվել էին 3-րդ ենթակետ, այս իսկ պատճառով
ԻՐՏԵԿ-ը փոփոխությունը կատարել է 2-րդ կետի 3-րդ ենթակետում
----------------------------------------------------------------------
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 22-ԻՆ
Հավելված
i
ՀՀ վարչապետի
2010 թվականի հունիսի 22-ի
N 464-Ա որոշման
ԿԱԶՄ
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԱՏԱՐԻ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՀԱՄԱՏԵՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԻ
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարություն
ՀՀ Նախագահի աշխատակազմ (համաձայնությամբ)
ՀՀ կառավարության աշխատակազմ
ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմ (համաձայնությամբ)
ՀՀ արտաքին գործերի նախարարություն
ՀՀ մշակույթի նախարարություն
ՀՀ գյուղատնտեսության նախարարություն
ՀՀ առողջապահության նախարարություն
ՀՀ քաղաքաշինության նախարարություն
ՀՀ սփյուռքի նախարարություն
ՀՀ արդարադատության նախարարություն
ՀՀ ֆինանսների նախարարություն
ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչություն
ՀՀ գյուղատնտեսության նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտե
ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն
միգրացիոն պետական ծառայություն
Հայաստանի զարգացման հիմնադրամ (համաձայնությամբ)
«Գազպրոմ Արմենիա ՓԲԸ տնօրեն (համաձայնությամբ)
(հավելվածը փոփ. 06.08.11 թիվ 741-Ա, 10.06.13 թիվ 440-Ա, 10.08.16 թիվ 725-Ա որոշումներ)