Սեղմել Esc փակելու համար:
ԱԽՏԱԲԱՆԱԱՆԱՏՈՄԻԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱԽՏԱԲԱՆԱԱՆԱՏՈՄԻԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ, ԴՐԱՆ ...

15.03.2021 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   14.08.2016  -ից մինչեւ   15.03.2021  -ը:
 

(ուժը կորցրել է 04.03.2021 թիվ 288-Ն որոշում)

i

040.1207.290912

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

20 սեպտեմբերի 2012 թվականի N 1207-Ն

 

i

ԱԽՏԱԲԱՆԱԱՆԱՏՈՄԻԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ, ԴՐԱՆՑ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԵՎ ԴՐԱՆՑ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻՆ ԵՎ ԱՅԼ ԱՆՁԱՆՑ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

1) ախտաբանաանատոմիական հետազոտությունների ցանկը` համաձայն N 1 հավելվածի.

2) ախտաբանաանատոմիական հետազոտությունների անցկացման և դրանց արդյունքները պետական մարմիններին և այլ անձանց տրամադրելու կարգը` համաձայն N 2 հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2012 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 29-ԻՆ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2012 թվականի սեպտեմբերի 20-ի

N 1207-Ն որոշման

 

ՑԱՆԿ

ԱԽՏԱԲԱՆԱԱՆԱՏՈՄԻԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

 

1. Բիոպսիոն հետազոտություն

 

2. Ցիտոլոգիական հետազոտություն

 

3. Ախտաբանաանատոմիական հերձում (աուտոպսիա)

 

4. Ախտաբանաանատոմիական հերձման (աուտոպսիա)

նյութի հիստոլոգիական հետազոտություն

 

5. Ընկերքի հետազոտություն

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2012 թվականի սեպտեմբերի 20-ի

N 1207-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ԱԽՏԱԲԱՆԱԱՆԱՏՈՄԻԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԵՎ ԴՐԱՆՑ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻՆ ԵՎ ԱՅԼ ԱՆՁԱՆՑ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կարգավորվում են ախտաբանաանատոմիական հետազոտությունների անցկացման և դրանց արդյունքները պետական մարմիններին և այլ անձանց տրամադրելու հետ կապված հարաբերությունները:

2. Ախտաբանաանատոմիական հետազոտությունների իրականացման հիմնական խնդիրներն են`

1) պացիենտի կյանքի ընթացքում ախտորոշման և իրականացվող բուժման արդյունավետության որոշումը.

2) մահվան պատճառների հայտնաբերումը և բուժական-ախտորոշիչ միջամտությունների որակի վերահսկումը.

3) Հայաստանի Հանրապետությունում հիվանդացության և մահացության հանգամանքների հետազոտումը` հիվանդության ընթացքի և մահացության պատճառների մասին ճշգրիտ վիճակագրական տվյալների ստացման նպատակով.

4) կազմակերպչական, կանխարգելիչ և այլ միջոցառումների մշակումը և բժշկական օգնություն ու սպասարկում իրականացնող մասնագետներին ներկայացնելը` բժշկական հաստատությունների աշխատանքի որակի բարելավման նպատակով.

5) բժշկական միջամտության հետևանքների գնահատումը.

6) հիվանդությունների հետմահու ախտորոշումը.

7) մահվան անմիջական պատճառի, առաջնային և հիմնական հիվանդությունների որոշումը, սուր վարակիչ և հատուկ վտանգավոր վարակների հայտնաբերումը:

 

II. ԱԽՏԱԲԱՆԱԱՆԱՏՈՄԻԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

3. Ախտաբանաանատոմիական հետազոտությունները կատարվում են բժշկական օգնության և սպասարկման համապատասխան տեսակի համար լիցենզավորված հաստատությունում (այսուհետ` հաստատություն)` համապատասխան որակավորում ունեցող մասնագետ-բժիշկների կողմից` Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և սույն կարգին համապատասխան:

4. Բիոպսիոն հետազոտությունը նախավիրահատական և հետվիրահատական շրջանում հյուսվածքների ու օրգանների` մորֆոլոգիական մեթոդներով իրականացվող ախտաբանաանատոմիական հետազոտությունն է, որն իրականացվում է կենդանության օրոք հիվանդության ախտորոշման և անցկացվող բուժման արդյունավետության նպատակով:

5. Ցիտոլոգիական հետազոտությունը նախավիրահատական և հետվիրահատական շրջանում հյուսվածքների` ցիտոլոգիական մեթոդներով իրականացվող ախտաբանաանատոմիական հետազոտությունն է, որն իրականացվում է` կենդանության օրոք հիվանդության ախտորոշման նպատակով:

6. Ախտաբանաանատոմիական հերձումը (աուտոպսիա) հանգուցյալի մարմնի ախտաբանաանատոմիական հետազոտությունն է, որն իրականացվում է մահվան պատճառի և բուժական պրոցեսի հսկողության նպատակով:

7. Ախտաբանաանատոմիական հերձման նյութի հիստոլոգիական հետազոտությունն ախտաբանաանատոմիական հերձման արդյունքում վերցված հյուսվածքների և օրգանների հիստոլոգիական հետազոտությունն է, որն իրականացվում է մահվան պատճառը հաստատելու նպատակով:

8. Ընկերքի հետազոտությունն ախտաբանաանատոմիական հետազոտությունն է` ուղղված պտղի և (կամ) մոր հիվանդությունների վրա ազդեցություն ունեցող ախտաբանական պրոցեսների ախտորոշմանը:

9. Ախտաբանաանատոմիական հերձման և բիոպսիոն հետազոտության արդյունքում իրականացվում է վերցված հյուսվածքների, օրգանների արխիվացում` առնվազն երեք տարով:

10. Ախտաբանաանատոմիական հետազոտության արդյունքում կազմվում է եզրակացություն, որում նշվում են պացիենտի ազգանունը, անունը, հայրանունը, սեռը, տարիքը, գործիքային ու լաբորատոր հետազոտությունների արդյունքները:

11. Ախտաբանաանատոմիական հետազոտությունից հետո ախտորոշումը և եզրակացությունը գրանցվում կամ կցվում են հիվանդության (ծննդաբերության) պատմությանը:

12. Հետազոտության կատարման ընթացքում ախտաբանաանատոմը`

1) պահպանում է պացիենտի պատիվն ու արժանապատվությունը.

2) ցուցաբերում է հոգատար և հարգալից վերաբերմունք պացիենտի նկատմամբ.

3) պահպանում է հետազոտության ընթացքում ստացված տեղեկությունների գաղտնիությունը` բացառությամբ սույն կարգով և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերի.

4) ախտաբանաանատոմիական հետազոտության արդյունքում հանգում է գիտականորեն հիմնավորված և օբյեկտիվ եզրակացությունների.

5) պահպանում է սույն կարգով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված պահանջները:

 

III. ԱԽՏԱԲԱՆԱԱՆԱՏՈՄԻԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԳԱՂՏՆԻՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅԱՆ ԿԱՏԱՐՄԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ

 

13. Հետազոտության կատարման ընթացքում ստացված տեղեկությունները, ինչպես նաև հետազոտության վերաբերյալ եզրակացությունը համարվում են բժշկական գաղտնիք և պահպանվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

i

14. Հետազոտության արդյունքները հաստատության ղեկավարի կողմից տրամադրվում են`

1) պացիենտին կամ օրինական ներկայացուցչին.

2) ախտաբանաանատոմիական հերձման վերաբերյալ եզրակացությունը` նաև ընտանիքի անդամներին` վերջիններիս պահանջի դեպքում.

3) օրենքով նախատեսված դեպքերում և կարգով` ոստիկանությանը, դատախազությանը, ազգային անվտանգության ծառայությանը, քննչական կոմիտեին, հատուկ քննչական ծառայությանը, դատարանին:

(14-րդ կետը փոփ. 29.07.16 թիվ 796-Ն որոշում)

15. Ախտաբանաանատոմիական հետազոտության վերաբերյալ եզրակացությունը սույն կարգի 14-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերով նախատեսված անձանց տրամադրվում է ախտաբանաանատոմիական հետազոտության ավարտից հետո 5-օրյա ժամկետում, իսկ սույն կարգի 14-րդ կետի 3-րդ ենթակետով նախատեսված մարմիններին` հարցումն ստանալուց հետո 2-օրյա ժամկետում:

 

 

pin
ՀՀ կառավարություն
20.09.2012
N 1207-Ն
Որոշում