Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ-ՈՒՄ ԹՄՐԱՄՈԼՈՒԹՅԱՆ ԵՎ ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ-ՈՒՄ ԹՄՐԱՄՈԼՈՒԹՅԱՆ ԵՎ ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԱՊՕՐԻՆԻ ՇՐՋԱ ...

09.04.2018 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   28.07.2016  -ից մինչեւ   09.04.2018  -ը:
 

(ուժը կորցրել է 05.04.18 ՆԿ-49-Ն կարգադրություն)

i

031.0012.300110

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԹՄՐԱՄՈԼՈՒԹՅԱՆ ԵՎ ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԱՊՕՐԻՆԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՀԱՐՑԵՐՈՎ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 6-րդ կետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2009 թվականի սեպտեմբերի 25-ի ՆԿ-162-Ն կարգադրությունը` որոշում եմ.

1. Ստեղծել Հայաստանի Հանրապետությունում թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի հարցերով միջգերատեսչական հանձնաժողով և հաստատել դրա կազմը` համաձայն 1-ին հավելվածի:

2. Հաստատել Հայաստանի Հանրապետությունում թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի գործունեության կարգը` համաձայն 2-րդ հավելվածի:

i

3. Հայաստանի Հանրապետությունում թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի նախագահին` յուրաքանչյուր կիսամյակ Հայաստանի Հանրապետության Նախագահին ներկայացնել տեղեկատվություն Հայաստանի Հանրապետությունում թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի ազգային ռազմավարությամբ նախատեսված միջոցառումների իրականացման վերաբերյալ:

(3-րդ կետը փոփ. 18.07.16 ՆԿ-129-Ն կարգադրություն)

 

30 հունվարի 2010 թվականի

ՆԿ-12-Ն

 

Հավելված 1

i

ՀՀ Նախագահի

2010 թվականի հունվարի 30-ի

ՆԿ-12-Ն կարգադրության

 

ԿԱԶՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԹՄՐԱՄՈԼՈՒԹՅԱՆ ԵՎ ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԱՊՕՐԻՆԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՀԱՐՑԵՐՈՎ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար (հանձնաժողովի նախագահ)

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ

Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի տեղակալ

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալ

Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ

Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալ

Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ

Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալ

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալ

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալ

Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմի ներքին անվտանգության վարչության պետ (հանձնաժողովի քարտուղար)

 

(1-ին հավելվածը փոփ. 18.07.16 ՆԿ-129-Ն կարգադրություն)

 

Հավելված 2

ՀՀ Նախագահի

2010 թվականի հունվարի 30-ի

ՆԿ-12-Ն կարգադրության

 

ԿԱՐԳ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԹՄՐԱՄՈԼՈՒԹՅԱՆ ԵՎ ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԱՊՕՐԻՆԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՀԱՐՑԵՐՈՎ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

i

1. Հայաստանի Հանրապետությունում թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի հարցերով միջգերատեսչական հանձնաժողովը (այսուհետ` Հանձնաժողով) Հայաստանի Հանրապետությունում թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի ազգային ռազմավարության (այսուհետ` Ռազմավարություն) իրագործմանն ուղղված միջոցառումների ընդհանուր համակարգման շրջանակներում ապահովում է դրանց իրականացման ընթացքի և արդյունքների վերաբերյալ պաշտոնական տեղեկատվության տրամադրումը, ինչպես նաև ռազմավարության իրականացման գնահատումը և մշտադիտարկումը, ամփոփում է արդյունքները և մշակում դրանց վերաբերյալ առաջարկությունները:

(1-ին կետը փոփ. 18.07.16 ՆԿ-129-Ն կարգադրություն)

2. Հանձնաժողովն իր գործունեությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, օրենքներին, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերին, կարգադրություններին և սույն կարգին համապատասխան:

 

II. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՆԴԻՐՆԵՐՆ ՈՒ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

 

i

3. Հանձնաժողովի խնդիրներն են` Ռազմավարությամբ նախատեսված աշխատանքների իրականացման արդյունքների ամփոփումը և գնահատումը, դրանց հիման վրա վերլուծական բնույթի տեղեկանքների կազմումը:

(3-րդ կետը փոփ. 18.07.16 ՆԿ-129-Ն կարգադրություն)

4. Հանձնաժողովն իր խնդիրների իրականացման նպատակով Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն` կազմակերպում է Ռազմավարությամբ նախատեսված աշխատանքների իրականացման դիտարկում:

(4-րդ կետը փոփ. 18.07.16 ՆԿ-129-Ն կարգադրություն)

 

III. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԸ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

5. Հանձնաժողովի նախագահը Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարն է:

6. Հանձնաժողովի նախագահը`

i

1) ղեկավարում է Հանձնաժողովի գործունեությունը,

2) կազմակերպում է քննարկումներ Հայաստանի Հանրապետության պետական մարմինների և հասարակական միավորումների ներկայացուցիչների մասնակցությամբ,

3) ամփոփում է Ռազմավարությամբ նախատեսված աշխատանքների իրականացման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության պետական մարմիններից և հասարակական միավորումներից ստացված առաջարկություններն ու դիտողությունները,

4) նշանակում է Հանձնաժողովի նիստի անցկացման վայրը, օրը և հաստատում օրակարգը,

5) հրավիրում է Հանձնաժողովի նիստերը, ներկայացնում Հանձնաժողովն այլ մարմիններում և կազմակերպություններում:

(6-րդ կետը փոփ. 18.07.16 ՆԿ-129-Ն կարգադրություն)

7. Հանձնաժողովն իր գործունեությունն իրականացնում է աշխատանքային պլանի հիման վրա, որը հաստատում է Հանձնաժողովի նախագահը:

8. Հանձնաժողովը հրավիրում է նիստեր, որոնք գումարվում են ըստ անհրաժեշտության, բայց ոչ պակաս, քան յուրաքանչյուր կիսամյակը մեկ անգամ:

9. Հանձնաժողովի նիստերը նախագահում է Հանձնաժողովի նախագահը:

10. Անհրաժեշտության դեպքում Հանձնաժողովը կարող է ստեղծել աշխատանքային խմբեր, հրավիրել փորձագետներ, այդ թվում` այլ պետական մարմիններից, այլ պետություններից, միջազգային և այլ կազմակերպություններից:

11. Հանձնաժողովի նիստերի արձանագրությունները ստորագրում են Հանձնաժողովի նախագահը և քարտուղարը:

12. Հանձնաժողովի նիստերն իրավազոր են, եթե դրանց մասնակցում է Հանձնաժողովի անդամների առնվազն 2/3-ը:

13. Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են բաց քվեարկությամբ` նիստին ներկա անդամների ձայների պարզ մեծամասնությամբ: Եթե Հանձնաժողովի որոշման վերաբերյալ որևէ անդամ ունի այլ կարծիք, ապա այն գրավոր կցվում է Հանձնաժողովի նիստի արձանագրությանը և հանդիսանում է վերջինիս անբաժանելի մասը:

 

 

pin
ՀՀ Նախագահ
30.01.2010
N ՆԿ-12-Ն
Կարգադրություն