Սեղմել Esc փակելու համար:
ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ 20...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ 2000-2001 ԹՎԱԿԱ ...

11.08.2003 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   13.04.2002  -ից մինչեւ   11.08.2003  -ը:
 

(ուժը կորցրել է 23.06.03 թիվ 03/17-Ն հրաման)

i

0124.0120.120201

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀՐԱՄԱՆ

 

30 հունվարի 2001 թվականի թիվ 02/120

 

i

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ 2000-2002 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՐԱՀԱՆԳՉԱԿԱՆ ՆԱՄԱԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Իրավաբանական անձանց շինությունների 2000-2002 թվականների գույքահարկի հաշվարկման և վճարման հարցերը կարգավորելու նպատակով`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

Հաստատել «Իրավաբանական անձանց շինությունների 2000-2002 թվականների գույքահարկի հաշվարկման և վճարման կարգի վերաբերյալ» հրահանգչական նամակը:

 

       ՀԱՍՏԱՏՎԱԾ Է                             ՀԱՍՏԱՏՎԱԾ  Է

 ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ           ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ

 ՆԱԽԱՐԱՐ                                ՆԱԽԱՐԱՐ

           Վ. ԽԱՉԱՏՐՅԱՆ                         Ա. ՄԱՆՈՒԿՅԱՆ

  «30»   01  2001 Թ.                   «20» ՀՈՒՆՎԱՐԻ 2001 Թ.

 

ՀՐԱՀԱՆԳՉԱԿԱՆ ՆԱՄԱԿ

i

Իրավաբանական անձանց շինությունների 2000-2002 թվականների

գույքահարկի հաշվարկման և վճարման կարգի վերաբերյալ

 

Սույն հրահանգչական նամակը մշակվել է «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25 հոդվածի հիման վրա և կարգավորում է իրավաբանական անձանց շինությունների 2000-2002 թվականների գույքահարկի հաշվարկման և վճարման կարգի մի քանի հարցեր:

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1) 2000 թվականի համար իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունները իրենց հաշվեկշիռներում (հաշվետվություններում) արտացոլված շինությունների համար գույքահարկը հաշվարկվում և վճարում են իրավաբանական անձանց համար սահմանված կարգով բացառությամբ գյուղացիական տնտեսությունների):

2) Օտարերկրյա իրավաբանական անձինք Հայաստանի Հանրապետության տարածքում իրենց պատկանող գույքահարկով հարկվող օբյեկտ հանդիսացող շինությունների համար գույքահարկը հաշվարկում և վճարում են սույն հրահանգով սահմանված ընդհանուր կարգին համապատասխան:

3) Գույքահարկի հաշվարկման նպատակով շինությունների մնացորդային արժեքը յուրաքանչյուր ամսվա 1-ին դրությամբ որոշվում է որպես սկզբնական (ձեռքբերման) արժեքի և հաշվապահական հաշվառումը կարգավորող օրենսդրությանը համապատասխան հաշվարկած մաշվածքի տարբերություն: Ընդ որում, եթե մնացորդային արժեքը փոքր է սկզբնական (ձեռքբերման) արժեքի 20%-ից, ապա գույքահարկի հաշվարկման համար հիմք է հանդիսանում սկզբնական (ձերբակալման) արժեքի 20%-ը:

 

II. ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ

 

1) Իրավաբանական անձանց հաշվեկշիռներում (հաշվետվություններում) արտացոլված հասարակական և արտադրական նշանակության շենքերի և շինությունների գույքահարկի հաշվարկման համար կիրառվում է «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7 հոդվածի «ա» կետով սահմանված դրույքաչափը (06%):

2) Իրավաբանական անձանց հաշվեկշիռներում (հաշվետվություններում) արտացոլված բնակելի շինության գույքահարկի հաշվարկման համար կիրառվում է «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7 հոդվածի «գ» կետով սահմանված դրույքաչափերը:

 

III. ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԱՏԿԱՆՈՂ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ՀԱՇՎԱՐԿՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ

 

1) Իրավաբանական անձանց պատկանող շինությունների համար գույքահարկի հաշվարկները ներկայացվում են շինությունների գտնվելու վայրի տարածքային հարկային մարմիններ: Նույն հարկային մարմնի սպասարկման տարածքի տարբեր համայնքներում գտնվող շինությունների համար ներկայացնում են առանձին հաշվարկներ:

2) Համայնքի վարչական տարածքից դուրս գտնվող շինությունների համար հաշվարկները ներկայացվում են իրավաբանական անձի գրանցման վայրի հարկային մարմնին:

3) Մինչև հարկային մարմինների կողմից իրականացվող ստուգումը, իրավաբանական անձանց կողմից նախորդ հաշվետու ժամանակաշրջանների գույքահարկի հաշվարկներում սխալները ինքնուրույն հայտնաբերելու դեպքում ներկայացվում է այդ ժամանակաշրջանի համար ճշտված հաշվարկ, կատարելով նշում «Ճշտված հաշվարկ»:

Հարկային մարմինների կողմից իրականացված ստուգման արդյունքներով արձանագրված գույքահարկի գումարները չեն արտացոլվում ներկայացվելիք գույքահարկի հաշվարկներում:

4) Իրավաբանական անձինք 2000 թվականի շինությունների գույքահարկի համար ներկայացնում են միայն տարեկան հաշվարկ` մինչև 2001 թվականի փետրվարի 25-ը ներառյալ:

 

i

IV. ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ 2001 ԹՎԱԿԱՆԻ ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ

 

Իրավաբանական անձինք շինությունների 2001-2002 թվականների գույքահարկը հաշվարկում են և վճարում են «Իրավաբանական անձանց, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունների կողմից շինությունների գույքահարկը հաշվարկելու և վճարելու մի քանի հարցերի մասին» (գրանցված ՀՀ արդարադատության նախարարության կողմից 12.04.99 թ. պետական գրանցման թիվ 43990052) հրահանգչական նամակով սահմանված կարգով և ժամկետներում:

(IY բաժինը փոփ. 24.01.02 թիվ 02/102 հրաման)

 

V. ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ 2000 ԹՎԱԿԱՆԻ ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

1) Հասարակական և արտադրական նշանակության շինությունների 2000 թվականի գույքահարկի հաշվարկման կարգը

 

Իրավաբանական անձանց նույն համայնքի վարչական տարածքում գտնվող հասարակական և արտադրական նշանակության շինությունների 2000 թվականի գույքահարկը հաշվարկվում է հետևյալ բանաձևով

 

Հգ=Գմx0,6/100-Ա որտեղ`

 

Հգ-նույն համայնքի վարչական տարածքում գտնվող հասարակական և արտադրական նշանակության շինությունների 2000 թվականի գույքահարկի գումարն է,

Գմ-նույն համայնքի վարչական տարածքում գտնվող հասարակական և արտադրական նշանակության շինությունների միջին մնացորդային արժեքն է, որը որոշվում է 2000 թվականի հունվարի 1-ի և 2001 թվականի հունվարի 1-ի դրությամբ նույն համայնքի վարչական տարածքում գտնվող հասարակական և արտադրական նշանակության շինությունների հաշվեկշռային մնացորդային արժեքների կեսի և 2000 թվականի մնացած ամիսների առաջին օրվա դրությամբ նույն համայնքի վարչական տարածքում գտնվող հասարակական և արտադրական նշանակության շինությունների հաշվեկշռային մնացորդային արժեքների գումարը բաժանելով 12-ի,

Ա-հասարակական և արտադրական նշանակության համապատասխան շինությունների գծով գործող օրենսդրությամբ վերապահված արտոնությունների 2000 թվականի գումարն է:

Իրավաբանական անձանց հասարակական և արտադրական նշանակության շինությունների 2000 թվականի գույքահարկի տարեկան հաշվարկի ձևը և դրա լրացման կարգի մասին ցուցումները բերված է հավելված 1-ում:

 

2) Բնակելի շինությունների 2000 թվականի գույքահարկի հաշվարկման

կարգը

 

Բնակելի շինությունների համար իրավաբանական անձինք գույքահարկը հաշվարկում են «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4 հոդվածի 2-րդ կետի «գ»-»է» ենթակետում թվարկված յուրաքանչյուր բնակելի շինության համար առանձին:

Բնակելի շինությունների 2000 թվականի գույքահարկը հաշվարկվում է հետևյալ բանաձևով`

Հգ=ԳմXԴ-Ա որտեղ`

Հգ - համապատասխան բնակելի շինության 2000 թ. գույքահարկի գումարն է.

Գմ - համապատասխան բնակելի շինության 2000 թ. միջին մնացորդային արժեքն է, որը որոշվում է 2000 թվականի հունվարի 1-ի և 2001 թվականի հունվարի 1-ի դրությամբ բնակելի շինության հաշվեկշռային մնացորդային արժեքների կեսի և 2000 թվականի մնացած առաջին օրվա դրությամբ բնակելի շինության հաշվեկշռային մնացորդային արժեքների գումարը բաժանելով 12-ի,

Դ - համապատասխան բնակելի շինության համար սահմանված հարկի տարեկան

դրույքաչափն է.

Ա - համապատասխան բնակելի շինության գծով գործող օրենսդրությամբ վերապահված արտոնությունների 2000 թվականի գումարն է:

Իրավաբանական անձանց բնակելի շինության 2000 թվականի գույքահարկի տարեկան հաշվարկի ձևը և դրա լրացման կարգի մասին ցուցումները բերված է հավելված 2-ում:

 

VI. ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ 2000 ԹՎԱԿԱՆԻ ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ՎՃԱՐՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ

 

Իրավաբանական անձինք 2000 թ. շինությունների գույքահարկը պետք է վճարեն գույքահարկի ներկայացման համար սույն հրահանգչական նամակի III բաժնի 4-րդ կետով սահմանված ժամկետին հաջորդող 5 օրյա ժամկետում:

(հրահանգը փոփ. 24.01.02 թիվ 02/102 հրաման)

 

ՀԱՎԵԼՎԱԾ 1

«ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ

ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

200-2001 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ

ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ

Եվ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ»

ՀՐԱՀԱՆԳՉԱԿԱՆ ՆԱՄԱԿԻ

 

Իրավաբանական անձանց հասարակական և

արտադրական նշանակության

շինությունների 2000 թ. գույքահարկի

տարեկան հաշվարկ

 

._________________________________________.

|  Փաստաթղթի հերթական համարը N-----       |

|  (լրացվում է հարկային մարմինների կողմից)|

.______________________________|_________________________________________|

|Հարկ վճարողի հաշվառման համարը |         |    |   |   |  |   |   |   |   |

|(ՀՎՀՀ)                        |  [1]    |    |   |   |  |   |   |   |   |

|______________________________|_________________________________________|

|Իրավաբանական անձի անվանումը   |  [2]                                    |

|______________________________|_________________________________________|

|Իրավաբանական անձի գտնվելու    |                                         |

|վայրը հեռախոսը                |  [3]                                    |

|______________________________|_________________________________________|

|Շինության (շինությունների)    |  [4]                                    |

|գտնվելու վայրի համայնքը       |                                         |

|______________________________|_________________________________________|

|Շինությունների                |  [5]                                    |

|(շինությունների)              |  ա)                                     |

|գտնվելու վայրի հասցեն,        |                                         |

|հեռախոսը                      |                                         |

|______________________________|_________________________________________|

|                              |  բ)                                     |

|______________________________|_________________________________________|

|                              |  գ)                                     |

|______________________________|_________________________________________|

|Շինության (շինությունների)    |  [6]                                    |

|գտնվելու վայրը սպասարկող      |                                         |

|ՄՏՀՏ (ՏՀՏ)-ն                  |                                         |

.________________________________________________________________________.

 

(հազ. դրամ)

._________________________________________.

|   Հարկվող    |         Չհարկվող         |

.______________________________|______________|__________________________|

|Շինության (շինությունների)    |  [7]         | [20]                     |

|մնացորդային արժեքներն         |              |                          |

|առ 01.01.00թ.                 |              |                          |

|______________________________|______________|__________________________|

|              01.02.00թ.      |  [8]         | [21]                     |

|______________________________|______________|__________________________|

|              01.03.00թ.      |  [9]         | [22]                     |

|______________________________|______________|__________________________|

|              01.04.00թ.      |  [10]        | [23]                     |

|______________________________|______________|__________________________|

|              01.05.00թ.      |  [11]        | [24]                     |

|______________________________|______________|__________________________|

|              01.06.00թ.      |  [12]        | [25]                     |

|______________________________|______________|__________________________|

|              01.07.00թ.      |  [13]        | [26]                     |

|______________________________|______________|__________________________|

|              01.08.00թ.      |  [14]        | [27]                     |

|______________________________|______________|__________________________|

|              01.09.00թ.      |  [15]        | [28]                     |

|______________________________|______________|__________________________|

|              01.10.00թ.      |  [16]        | [29]                     |

|______________________________|______________|__________________________|

|              01.11.00թ.      |  [17]        | [30]                     |

|______________________________|______________|__________________________|

|              01.12.00թ.      |  [18]        | [31]                     |

|______________________________|______________|__________________________|

|              01.01.01թ.      |  [19]        | [32]                     |

|______________________________|______________|__________________________|

| Շինության (շինությունների)   |  [33]        | [34]                     |

| 2000 թ.  միջին մնացորդային   |              |                          |

| արժեքը                       |              |                          |

|______________________________|______________|__________________________|

| Գույքահարկի դրույքաչափը      |  [35]    0.6 |             X            |

|______________________________|______________|__________________________|

|Հաշվարկված գույքահարկի գումարը|  [36]        |             X            |

|______________________________|______________|__________________________|

| Գույքահարկի գծով             |  [37]        |             X            |

| արտոնությունները             |              |                          |

|______________________________|______________|__________________________|

| 2000թ. համար բյուջե վճարման  |  [38]        |             X            |

| ենթակա հարկի գումարը         |              |                          |

.________________________________________________________________________.

 

տնօրեն ____________

 

հաշվապահ __________ 20____թ. ______

Կ.Տ.

 

ՀԱՎԵԼՎԱԾ 1

«ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ

ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

200-2001 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ

ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ

Եվ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ»

ՀՐԱՀԱՆԳՉԱԿԱՆ ՆԱՄԱԿԻ

 

Իրավաբանական անձանց բնակելի

նշանակության 2000 թ. գույքահարկի

տարեկան հաշվարկ

 

._________________________________________.

|  Փաստաթղթի հերթական համարը N-----       |

|  (լրացվում է հարկային մարմինների կողմից)|

.______________________________|_________________________________________|

|Հարկ վճարողի հաշվառման համարը |         |    |   |   |  |   |   |   |   |

|(ՀՎՀՀ)                        |  [1]    |    |   |   |  |   |   |   |   |

|______________________________|_________________________________________|

|Իրավաբանական անձի անվանումը   |  [2]                                    |

|______________________________|_________________________________________|

|Իրավաբանական անձի գտնվելու    |                                         |

|վայրը հեռախոսը                |  [3]                                    |

|______________________________|_________________________________________|

|Շինության                     |  [4]                                    |

|գտնվելու վայրի համայնքը       |                                         |

|______________________________|_________________________________________|

|Շինության գտնվելու վայրի      |  [5]                                    |

|հասցեն, հեռախոսը              |                                         |

|______________________________|_________________________________________|

|շինության գտնվելու վայրը      |  [6]                                    |

|սպասարկող ՄՏՀՏ (ՏՀՏ)          |                                         |

.________________________________________________________________________.

 

(հազ. դրամ)

 

.________________________________________________________________________.

|Բնակելի շինության մնացորդային |  [7]                                    |

|արժեքն                        |                                         |

|առ 01.01.00թ.                 |                                         |

|______________________________|_________________________________________|

|              01.02.00թ.      |  [8]                                    |

|______________________________|_________________________________________|

|              01.03.00թ.      |  [9]                                    |

|______________________________|_________________________________________|

|              01.04.00թ.      |  [10]                                   |

|______________________________|_________________________________________|

|              01.05.00թ.      |  [11]                                   |

|______________________________|_________________________________________|

|              01.06.00թ.      |  [12]                                   |

|______________________________|_________________________________________|

|              01.07.00թ.      |  [13]                                   |

|______________________________|_________________________________________|

|              01.08.00թ.      |  [14]                                   |

|______________________________|_________________________________________|

|              01.09.00թ.      |  [15]                                   |

|______________________________|_________________________________________|

|              01.10.00թ.      |  [16]                                   |

|______________________________|_________________________________________|

|              01.11.00թ.      |  [17]                                   |

|______________________________|_________________________________________|

|              01.12.00թ.      |  [18]                                   |

|______________________________|_________________________________________|

|              01.01.01թ.      |  [19]                                   |

|______________________________|_________________________________________|

| Շինության 2000թ. միջին       |  [20]                                   |

| մնացորդային արժեքը           |                                         |

|______________________________|_________________________________________|

| Գույքահարկի դրույքաչափը      |  [21]                                   |

|______________________________|_________________________________________|

|Հաշվարկված գույքահարկի գումարը|  [22]                                   |

|______________________________|_________________________________________|

| Գույքահարկի գծով             |  [23]                                   |

| արտոնությունները             |                                         |

|______________________________|_________________________________________|

| 2000թ. համար բյուջե վճարման  |  [38]                                   |

| ենթակա հարկի գումարը         |                                         |

.________________________________________________________________________.

 

տնօրեն ____________

 

հաշվապահ __________ 200____թ. ______

 

Կ.Տ.

 

ՑՈՒՑՈՒՄՆԵՐ

 

«Իրավաբանական անձանց հասարակական և արտադրական նշանակության

շինությունների 2000 թվականի գույքահարկի հաշվարկ»-ի (հավելված 1)

լրացման կարգի մասին

 

Հաշվարկի ձևը լրացվում է իրավաբանական անձին սեփականության իրավունքով պատկանող յուրաքանչյուր համայնքում գտնվող և նույն ՄՏՀՏ (ՏՀՏ)-ի կողմից սպասարկվող տարածքի, ինչպես նաև համայնքների սահմանագծից դուրս գտնվող հասարակական և արտադրական շինությունների համար առանձին:

Հաշվարկի տողերում թվային տվյալները լրացվում են հազար դրամով` ստորակետից հետո մի նիշի ճշտությամբ:

Հաշվարկի վերևի աջ վանդակը լրացվում է հարկային մարմինների կողմից:

[1]- Նշվում է հարկային մարմինների կողմից տրամադրված հարկ վճարողի հաշվառման համարը:

[2] -Լրացվում է իրավաբանական անձի լրիվ անվանումը:

[3] -Նշվում է հասարակական և արտադրական նշանակության շինությունների համար գույքահարկի վճարողի գտնվելու վայրը (իրավաբանական հասցեն), հեռախոսը:

[4] -Նշվում է հասարակական և արտադրական նշանակության շինությունների գտնվելու համայնքը: Այն դեպքում երբ, ներկայացվում է հաշվարկ համայնքի վարչական տարածքից դուրս գտնվող շինությունների համար` այս տողում կատարվում է նշում «համայնքի վարչական տարածքից դուրս»:

[] -»ա» , «բ» և «գ» ենթակետերում լրացվում են նույն համայնքում գտնվող և նույն ՄՏՀՏ (ՏՀՏ)-ի կողմից սպասարկվող տարածքի, ինչպես նաև համայնքների սահմանագծից դուրս գտնվող հասարակական և արտադրական նշանակության շինությունների հասցեները, հեռախոսները:

[6] -Նշվում է [5]-րդ վանդակում լրացված շինությունների գտնվելու վայրը սպասարկող ՄՏՀՏ (ՏՀՏ)-ն: Այն դեպքում, երբ շինությունը գտնվում է համայնքի վարչական սահմանից դուրս` լրացվում է իրավաբանական անձի գրանցման վայրի ՄՏՀՏ (ՏՀՏ)-ն:

[7]-[19] վանդակներում արտացոլվում են [5]-րդ վանդակում լրացված «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքի 4 հոդվածի 2-րդ կետի «ա» և «բ» ենթակետերով սահմանված հարկվող շինությունների մնացորդային արժեքները համապատասխան օրերի դրությամբ, բայց ոչ պակաս դրանց սկզբնական (ձեռքբերման) արժեքի 20%-ը:

[20]-[32] վանդակներում արտացոլվում են [5]-րդ վանդակում լրացված «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքի 9 հոդվածով սահմանված չհարկվող շենքերի և շինությունների մնացորդային արժեքները համապատասխան օրերի դրությամբ, բայց ոչ պակաս դրանց սկզբնական (ձերբակալման) արժեքի 20%-ը:

[33]-Հաշվարկվում է հարկվող շինությունների 2000 թվականի միջին մնացորդային արժեքը ([7]/2+[8]+[9]+[10]+[11]+[12]+[13]+[14]+[15]+[16]+[17] +[18]+[19]/12):

[34]-Հաշվարկվում է չհարկվող շինությունների 2000 թվականի միջին մնացորդային արժեքը ([20]/2+[21]+[22]+[23]+[24]+[25]+[26]+[27]+[28]+[29] +[30]+[31]+[32]/2)/12):

[36]-Լրացվում է 2000 թվականի գույքահարկի հաշվարկված գումարը` առանց գույքահարկի գծով օրենսդրությամբ սահմանված կարգով վերապահված արտոնությունների ([33] X [35]:100):

[37]-Լրացվում է ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով (օրենքով կամ համայնքի ավագանու որոշմամբ) վերապահված արտոնությունների գումարը, իսկ ժամկետային արտոնություն սահմանված լինելու դեպքում` բյուջե վճարման ենթակա գույքահարկի գումարի վճարման սահմանային ժամկետը (օրինակ 15.11.2001 թ., 01.01.2002 թ. և այլն): Այս դեպքում հարկատուն հաշվարկի հետ հարկային մարմին է ներկայացնում հարկային արտոնության իր իրավունքը հաստատող փաստաթուղթը:

[38]- Լրացվում է [36] և [37] վանդակների տարբերությունը, իսկ ժամկետային արտոնություն վերապահված լինելու դեպքում` վճարման սահմանային ժամկետը ([36]=[38]):

 

Ց ՈՒ Ց ՈՒ Մ Ն Ե Ր

 

«Իրավաբանական անձանց բնակելի շինության 2000 թվականի

գույքահարկի հաշվարկ»-ի (հավելված 2) լրացման կարգի մասին

 

Հաշվարկի տողերում թվային տվյալները լրացվում են հազար դրամով` ստորակետից հետո մեկ նիշի ճշտությամբ:

Յուրաքանչյուր շինության համար լրացվում է առանձին հաշվարկ:

Հաշվարկի վերևի աջ վանդակը լրացվում է հարկային մարմնի կողմից:

[1] -Նշվում է հարկային մարմնի կողմից տրամադրված հարկ վճարողի հաշվառման համարը:

[2] -Լրացվում է իրավաբանական անձի լրիվ անվանումը:

[3] - Նշվում է հարկային մարմնի կողմից տրամադրված հարկ վճարողի հաշվառման համար:

[4] -Նշվում է բնակելի շինության գտնվելու համայնքը: Այն դեպքում երբ, ներկայացվում է հաշվարկ համայնքի վարչական տարածքից դուրս գտնվող շինության համար` այս տողում կատարվում է նշում «համայնքի վարչական տարածքից դուրս»:

[5] -Լրացվում է բնակելի շենքի կամ շինության գտնվելու վայրի հասցեն և հեռախոսը:

[6] -Նշվում է [5]-րդ վանդակում լրացված շինության գտնվելու վայրը սպասարկող ՄՏՀՏ (ՏՀՏ)-ն: Այն դեպքում, երբ շինությունը գտնվում է համայնքի վարչական սահմանից դուրս` լրացվում է իրավաբանական անձի գրանցման վայրի ՄՏՀՏ (ՏՀՏ)-ն:

[7]-[19] վանդակներում արտացոլվում է բնակելի շինության մնացորդային արժեքները համապատասխան օրերի դրությամբ, բայց ոչ պակաս սկզբնական (ձեռքբերման) արժեքի 20%-ը:

[20] -Հաշվարկվում է բնակելի շինության 2000 թվականի միջին

մնացորդային արժեքը ([7]/2+[8]+[9]+[10]+[11]+[12]+[13]+[14]+[15] +[16]+[17]+[18]+[19]/2)12):

[21] -Նշվում է գույքահարկի տարեկան դրույքաչափը:

[22] -Լրացվում է 2000 թվականի գույքահարկի հաշվարկված գումարը` առանց գույքահարկի գծով օրենսդրությամբ սահմանված կարգով վերապահված արտոնությունների:

[23] -Լրացվում է ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով (օրենքով կամ համայնքի ավագանու որոշմամբ) վերապահված արտոնությունների գումարը, իսկ ժամկետային արտոնություն սահմանված լինելու դեպքում` բյուջե վճարման ենթակա գույքահարկի գումարի վճարման սահմանային ժամկետը (օրինակ 15.11.2001 թ. և այլն): Այս դեպքում հարկատուն հաշվարկի հետ հարկային մարմին է ներկայացնում հարկային արտոնության իր իրավունքը հաստատող փաստաթուղթը:

[24] -Լրացվում է [22] և [23] վանդակների տարբերությունը, իսկ ժամկետային արտոնություն վերապահված լինելու դեպքում վճարման սահմանային ժամկետը ([22]=[24]):

 

ԳՐԱՆՑՎԱԾ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ «12»  02  2001 Թ. ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 12401039

 

 

pin
Հարկային պետական ծառայություն
30.01.2001
N 02/120
Հրաման