(ուժը կորցրել է 26.12.17 թիվ 89-Ն որոշում)
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ
ՈՐՈՇՈՒՄ
6 մայիսի 2011 թվականի N 224-Ն
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՀԱՍՑԵԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԴԻՄԱՑ ՎՃԱՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հիմք ընդունելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 49-րդ կետը.
Երևան քաղաքի ավագանին որոշում է.
i
1. Երևան համայնքի կողմից անշարժ գույքի հասցեի տրամադրման դիմաց գանձվող վճարը սահմանել`
1) 4-ից 6 աշխատանքային օրվա ընթացքում տրամադրելու դեպքում` 15000 ՀՀ դրամ.
2) 3 աշխատանքային օրվա ընթացքում տրամադրելու դեպքում` 25000 ՀՀ դրամ:
(1-ին կետը փոփ. 27.04.16 թիվ 518-Ն որոշում)
2. Երևանի քաղաքապետին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո ներկայացնել որոշման ընդունմամբ պայմանավորված Երևան քաղաքի 2011 թվականի բյուջեում փոփոխություն կատարելու առաջարկ:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2011 թվականի օգոստոսի 1-ից:
i
(3-րդ կետը լրաց. 13.09.11 թիվ 293-Ն որոշում)