i
/ուժը կորցրել է 02.04.96 թիվ 95 որոշում/
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
3 նոյեմբերի 1994 թ. թիվ 517
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1994 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 29-Ի ԹԻՎ 202 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի ապրիլի 29-ի «Հայաստանի Հանրապետության ձեռնարկություններում արտադրանքի (աշխատանքների, ծառայությունների) ինքնարժեքում արտադրական գործունեության հետ առնչվող գործուղումների ծախսերի առավելագույն չափի մասին» թիվ 202 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
ա) որոշման առաջին պարբերության մեջ «արտադրական» բառից հետո լրացնել «և այլ առևտրային» բառերը, «նախորդ հաշվետու ժամանակաշրջանում» բառերը փոխարինել «հաշվետու տարում» բառերով, իսկ «0,5 տոկոսը» բառերը` «մեկ տոկոսը» բառերով.
բ) որոշման առաջին և երկրորդ պարբերությունները համարել որոշման 1-ին կետ և որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ 2-րդ կետով.
«2. Ելնելով ճյուղային առանձնահատկություններից, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը` Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության հետ համաձայնեցնելով, կարող է սահմանել տնտեսության առանձին ճյուղերի համար գործուղումների առավելագույն ծախսերի այլ չափ»:
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` 10-օրյա ժամկետում սահմանել Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի ապրիլի 29-ի թիվ 202 որոշման կիրարկման ապահովման կարգը: