Սեղմել Esc փակելու համար:
ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻ ՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻ ՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ՄԻ ...

02.07.2001 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   31.10.1994  -ից մինչեւ   02.07.2001  -ը:
 

(ուժը կորցրել է 02.07.01 թիվ 588 որոշում)

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

31 հոկտեմբերի 1994 թ. թիվ 511

 

ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻ ՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հանրապետության լուսավորության համակարգի աշխատողների սոցիալ-տնտեսական ծանր վիճակի բարելավման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել, որ գյուղական վայրերի կրթօջախներում աշխատել ցանկացող մանկավարժները, ինչպես նաև պետական ձեռնարկություններում և հիմնարկներում աշխատող, մանկավարժական կրթություն չունեցող բարձրորակ մասնագետները պայմանագիր են կնքում պատգամավորների շրջանային և քաղաքային խորհուրդների գործկոմների ժողկրթբաժինների հետ, որով երաշխավորվում է նրանց աշխատատեղի և վաստակի 2/3-ի պահպանումը, ինչպես նաև անվճար կացարանով ապահովումը:

Աշխատանքային պայմանագիրը կնքվում է մեկ ուսումնական տարով, իսկ անհրաժեշտության դեպքում այն կարող է երկարաձգվել ևս մեկ ուսումնական տարով:

2. Պատգամավորների տեղական խորհուրդների գործադիր կոմիտեներին` գյուղական վայրեր աշխատանքի գործուղված մանկավարժներին, նրանց ցանկությամբ, վարձակալական հիմունքներով, արտամրցութային կարգով տրամադրել հողամասեր:

3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` Հայաստանի Հանրապետության լուսավորության նախարարության հետ համատեղ լուծել 1994 թվականի չորրորդ եռամսյակում հանրակրթական, օժանդակ և գիշերօթիկ դպրոցների աշխատողներին ամսական փաստացի աշխատավարձի չափով միանվագ օգնություն հատկացնելու հարցը:

4. Հայաստանի Հանրապետության առևտրի նախարարությանը` կենտրոնացված ռեսուրսներից հանրապետության հանրակրթական դպրոցների յուրաքանչյուր աշխատողի հաշվով եռամսյակը մեկ անգամ անվճար հատկացնել 1 կգ շաքարավազ և 0,5 կգ յուղ:

5. Առաջարկել Հայաստանի Հանրապետության կառավարությանը մարդասիրական օգնության կենտրոնական հանձնաժողովին` Հայաստանի Հանրապետության էներգետկայի և վառելիքի նախարարության հետ համատեղ քննության առնել և միջոցներ ձեռնարկել ուսուցիչներին 1994/95 թվականի ձմռան ժամանակաշրջանում լրացուցիչ վառելանյութ հատկացնելու համար:

 

 

pin
ՀՀ կառավարություն
31.10.1994
N 511
Որոշում