(ուժը կորցրել է 30.05.01 թիվ 480 որոշում)
i
040.0099.090201
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«9» փետրվարի 2001 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
9 փետրվարի 2001 թվականի N 99
ՇԵՆՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության առաջարկությունը և «Տիգրան Մեծ» հրատարակչություն» փակ բաժնետիրական ընկերության բաժնետերերի 2000 թվականի դեկտեմբերի 27-ին կայացած ընդհանուր ժողովի համաձայնությունը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Գեղագիտության ազգային կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից առանձնացնել Երևանի Աբովյան փողոցի N 8 հասցեում գտնվող 1030 քառ. մ ընդհանուր մակերեսով շենքը և որպես պետական սեփականություն անհատույց հանձնել Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարության տնօրինությանը:
2. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը`
ա) մեկամսյա ժամկետում «Գեղագիտության ազգային կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության հետ համատեղ ավարտել սույն որոշման 1-ին կետում նշված շենքի սահմանված կարգով հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը և գույքային իրավունքների պետական գրանցումը:
բ) նշված աշխատանքներն ավարտելուց հետո 10-օրյա ժամկետում նշված շենքը սահմանված կարգով անհատույց օգտագործման տրամադրել «Տիգրան Մեծ» հրատարակչություն» փակ բաժնետիրական ընկերությանը վերջինիս տնօրինության` Երևանի Արշակունյաց փողոցի N 2 հասցեում գտնվող շենքից 2653 քառ. մ տարածք «Գեղագիտության ազգային կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանն անհատույց օգտագործման տրամադրելու պայմանով, և 20-օրյա ժամկետում կնքել անհատույց օգտագործման պայմանագիր:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի փետրվարի 9-ից: