Սեղմել Esc փակելու համար:
ՏՈՏԱԼԻԶԱՏՈՐԻ, ԱՆՄԻՋԱԿԱՆՈՐԵՆ (ԽԱՂԱՍՐԱՀ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 
ՏՈՏԱԼԻԶԱՏՈՐԻ, ԱՆՄԻՋԱԿԱՆՈՐԵՆ (ԽԱՂԱՍՐԱՀՈՒՄ) ԻՆՏԵՐՆԵՏ ...

23.06.2018 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   09.01.2016  -ից մինչեւ   23.06.2018  -ը:
 
(ուժը կորցրել է 01.06.18 թիվ 613-Ն որոշում)

i

040.0386.140407

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

«14» ապրիլի 2007 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

22 մարտի 2007 թվականի N 386-Ն

i

ՏՈՏԱԼԻԶԱՏՈՐԻ, ԱՆՄԻՋԱԿԱՆՈՐԵՆ (ԽԱՂԱՍՐԱՀՈՒՄ) ԻՆՏԵՐՆԵՏ ՏՈՏԱԼԻԶԱՏՈՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԱՄԱԿԱՐԳԻՉՆԵՐԸ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ԿՈՂՄԻՑ ԴՐՈՇՄԱՎՈՐԵԼՈՒ, ԿՆՔԵԼՈՒ ԵՎ ՀԱՇՎԱՌԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

i

«Հաստատագրված վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 86.4-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել`

i

1) տոտալիզատորի, անմիջականորեն (խաղասրահում) ինտերնետ տոտալիզատորի կազմակերպման համար նախատեսված համակարգիչները հարկային մարմնի կողմից դրոշմավորելու, կնքելու ու հաշվառելու կարգը` համաձայն N 1 հավելվածի.

2) համակարգիչների դրոշմավորման, կնքման ու հաշվառման կտրոն ստանալու դիմումի ձևը` համաձայն N 2 հավելվածի.

3) հարկային մարմնի կողմից դրոշմավորված, կնքված ու հաշվառված համակարգիչները գործունեության այլ վայր տեղափոխելու վերաբերյալ ծանուցման ձևը` համաձայն N 3 հավելվածի.

4) հարկային մարմնի կողմից դրոշմավորված, կնքված ու հաշվառված համակարգիչները կիրառումից հանելու վերաբերյալ ծանուցման ձևը` համաձայն N 4 հավելվածի:

(1-ին կետը փոփ. 26.11.15 թիվ 1496-Ն որոշում)

2. Մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը տոտալիզատորի, անմիջականորեն (խաղասրահում) ինտերնետ տոտալիզատորի, ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման համար նախատեսված համակարգիչները սույն որոշմամբ սահմանված կարգով ենթակա են դրոշմավորման, կնքման և հաշվառման սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2007 թվականի մայիսի 1-ից:

(վերնագիրը և նախաբանը փոփ. 26.11.15 թիվ 1496-Ն որոշում)

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2007 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 7-ԻՆ

Հավելված N 1

i

ՀՀ կառավարության

2007 թվականի մարտի 22-ի

N 386-Ն որոշման

ԿԱՐԳ

i

ՏՈՏԱԼԻԶԱՏՈՐԻ, ԱՆՄԻՋԱԿԱՆՈՐԵՆ (ԽԱՂԱՍՐԱՀՈՒՄ) ԻՆՏԵՐՆԵՏ ՏՈՏԱԼԻԶԱՏՈՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԱՄԱԿԱՐԳԻՉՆԵՐԸ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ԿՈՂՄԻՑ ԴՐՈՇՄԱՎՈՐԵԼՈՒ, ԿՆՔԵԼՈՒ ՈՒ ՀԱՇՎԱՌԵԼՈՒ

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

i

1. Սույն կարգով կարգավորվում է տոտալիզատորի, անմիջականորեն (խաղասրահում) ինտերնետ տոտալիզատորի կազմակերպման համար նախատեսված համակարգիչները հարկային մարմնի կողմից դրոշմավորելու, կնքելու և հաշվառելու գործընթացը:

(1-ին կետը փոփ. 26.11.15 թիվ 1496-Ն որոշում)

2. Տոտալիզատորի, անմիջականորեն (խաղասրահում) ինտերնետ տոտալիզատորի կազմակերպման համար նախատեսված համակարգիչները դրոշմավորվում, կնքվում և հաշվառվում են տոտալիզատորի, ինտերնետ տոտալիզատորի և ինտերնետ շահումով խաղերի կազմակերպիչների (այսուհետ` կազմակերպիչ) հաշվառման վայրի հարկային տեսչության (այսուհետ` հարկային տեսչություն) կողմից:

(2-րդ կետը փոփ. 26.11.15 թիվ 1496-Ն որոշում)

II. ՀԱՄԱԿԱՐԳԻՉՆԵՐԻ ԴՐՈՇՄԱՎՈՐՈՒՄԸ, ԿՆՔՈՒՄԸ ԵՎ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ

i

3. Կազմակերպիչները մինչև գործունեություն սկսելը տոտալիզատորի և անմիջականորեն (խաղասրահում) ինտերնետ տոտալիզատորի կազմակերպման համար նախատեսված համակարգիչների դրոշմավորման, կնքման ու հաշվառման համար ներկայացնում են համակարգիչների դրոշմավորման, կնքման ու հաշվառման կտրոն (այսուհետ` հաշվառման կտրոն) ստանալու մասին դիմում` համաձայն սույն որոշման N 2 հավելվածի:

Դիմումը լրացվում է`

1) թղթային տարբերակով և ներկայացվում հարկային տեսչություն կամ

2) էլեկտրոնային եղանակով և ներկայացվում հարկային մարմնի պաշտոնական ինտերնետային կայքի էլեկտրոնային հաշվետվությունների բաժնի միջոցով (https://file-online.taxservice.am):

(3-րդ կետը փոփ. 26.11.15 թիվ 1496-Ն որոշում)

i

4. Հարկային տեսչությունը դիմումն ստանալու օրվան հաջորդող աշխատանքային օրվա ընթացքում կազմակերպչին հատկացնում է հաշվառման կտրոն` դիմումում նշված թվին համապատասխան: Ընդ որում, հատկացվող հաշվառման կտրոնների թիվը չի կարող գերազանցել օրենքով սահմանված կարգով ներկայացված ելակետային տվյալների վերաբերյալ հայտարարությունում նշված համակարգիչների թիվը:

(4-րդ կետը փոփ. 26.11.15 թիվ 1496-Ն որոշում)

5. Համակարգչի դրոշմավորումն ու կնքումը կատարվում է համակարգչի վրա հաշվառման կտրոն փակցնելու միջոցով:

6. Հաշվառման կտրոնը միակողմանի քարտի տեսքով ինքնասոսնձվող, մեկանգամյա օգտագործման համար նախատեսված, խիստ հաշվառման փաստաթուղթ է: Հաշվառման կտրոնն ունի սերիա և չկրկնվող հերթական համար: Հաշվառման կտրոնի նմուշը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետը:

7. Մինչև հաշվառման կտրոնը կազմակերպչին տրամադրելը հարկային տեսչության կողմից հաշվառման կտրոնի վրա լրացվում են`

1) կազմակերպչի անվանումը և հարկ վճարողի հաշվառման համարը,

2) հաշվառման կտրոն տալու ամսաթիվը, ամիսն ու տարեթիվը:

Նշված տվյալները լրացնելուց հետո հաշվառման կտրոնը կնքվում է հարկային տեսչության կողմից:

8. Կազմակերպչի կողմից հաշվառման կտրոնը փակցվում է համակարգչի վրա այնպիսի տեսանելի տեղում, որ համակարգչի վերանորոգման ժամանակ այն չվնասվի: Համակարգչի վրա պետք է փակցված լինի չվնասված և ամբողջական հաշվառման կտրոն:

9. Հաշվառման կտրոնները հարկային տեսչությունների կողմից հաշվառվում են ըստ կազմակերպիչների և ըստ գործունեության իրականացման վայրերի (հասցեների)` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետի սահմանած կարգով:

i

10. Հարկային տեսչության կողմից սահմանված կարգով դրոշմավորված, կնքված ու հաշվառված համակարգիչը գործունեության իրականացման այլ վայրում (հասցեում) օգտագործելու դեպքում, մինչև օգտագործվող համակարգչի տեղափոխումը գործունեության իրականացման այլ վայր (հասցե), կազմակերպիչը պարտավոր է այդ փոփոխության մասին գրավոր հայտնել` ներկայացնելով ծանուցում` համաձայն սույն որոշման N 3 հավելվածի:

Ծանուցումը լրացվում է`

1) թղթային տարբերակով և ներկայացվում հարկային տեսչություն կամ

2) էլեկտրոնային եղանակով և ներկայացվում հարկային մարմնի պաշտոնական ինտերնետային կայքի էլեկտրոնային հաշվետվությունների բաժնի միջոցով (https://file-online.taxservice.am):

(10-րդ կետը փոփ. 26.11.15 թիվ 1496-Ն որոշում)

i

11. Տոտալիզատորի, ինտերնետ տոտալիզատորի կազմակերպման համար նախատեսված համակարգիչները կիրառումից (օգտագործումից) հանելու դեպքում (բացառությամբ նորոգման, սպասարկման կամ համանման այլ դեպքերի), անկախ կիրառումից (օգտագործումից) հանելու ժամանակահատվածից, դրա մասին կազմակերպիչը նախապես գրավոր հայտնում է` ներկայացնելով ծանուցում` համաձայն սույն որոշման N 4 հավելվածի:

Ծանուցումը լրացվում է`

1) թղթային տարբերակով և ներկայացվում հարկային տեսչություն կամ

2) էլեկտրոնային եղանակով և ներկայացվում հարկային մարմնի պաշտոնական ինտերնետային կայքի էլեկտրոնային հաշվետվությունների բաժնի միջոցով (https://file-online.taxservice.am):

Այդ դեպքում համակարգչի վրա փակցված կտրոնը պոկվում և ոչնչացվում է կազմակերպչի կողմից:

(11-րդ կետը փոփ. 26.11.15 թիվ 1496-Ն որոշում)

12. Կազմակերպիչների կողմից նոր համակարգիչներ, այդ թվում` կիրառումից (օգտագործումից) հանված, կիրառելու դեպքում այդ համակարգիչների դրոշմավորումը, կնքումը և հաշվառումն իրականացվում է սույն կարգին համապատասխան:

Հավելված N 2

i

ՀՀ կառավարության

2007 թվականի մարտի 22-ի

N 386-Ն որոշման

Ձև

_____________________ հարկային

տեսչության պետ _______________

ԴԻՄՈՒՄ ՀԱՄԱԿԱՐԳԻՉՆԵՐԻ ԴՐՈՇՄԱՎՈՐՄԱՆ, ԿՆՔՄԱՆ ՈՒ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿՏՐՈՆ ՍՏԱՆԱԼՈՒ

._____________________________________________________________________.

|1. Կազմակերպչի անվանումը     |                                       |

|_____________________________|_______________________________________|

|2. Կազմակերպչի գտնվելու վայրը|                                       |

|_____________________________|_______________________________________|

|3. Կազմակերպչի ՀՎՀՀ-ն        |    |    |    |    |    |    |    |    |

|_____________________________|_______________________________________|

|4. Գործունեության տեսակը     |                                       |

|_____________________________________________________________________|

|5. Լիցենզիայի ___________  __________  ____________________________  |

|               (սերիան)     (համարը)    (տալու օրը, ամիսը, տարեթիվը) |

|_____________________________________________________________________|

|6. Հեռախոսահամարը            |                                       |

._____________________________________________________________________.

Համակարգիչների դրոշմավորման, կնքման ու հաշվառման համար խնդրում եմ հատկացնել հետևյալ թվով հաշվառման կտրոններ`

.______________________________________________________________________.

|NN |Գործունեության իրականացման վայրը (հասցեն)|Հաշվառման կտրոնների թիվը|

|ը/կ|                                         |________________________|

|   |                                         |թվով        |տառերով    |

|___|_________________________________________|____________|___________|

|1. |                                         |            |           |

|___|_________________________________________|____________|___________|

|2. |                                         |            |           |

|___|_________________________________________|____________|___________|

|3. |                                         |            |           |

|___|_________________________________________|____________|___________|

|4. |                                         |            |           |

|___|_________________________________________|____________|___________|

|___|_________________________________________|____________|___________|

|___|_________________________________________|____________|___________|

.______________________________________________________________________.

Տնօրենի (պաշտոնատար անձի) __________________ _______________________

                               (ստորագրությունը)    (անունը, ազգանունը)

Դիմումը ներկայացնելու ժամկետը ______ __________________ 200 __ թ.

(2-րդ հավելվածը փոփ. 26.11.15 թիվ 1496-Ն որոշում)

Հավելված N 3

i

ՀՀ կառավարության

2007 թվականի մարտի 22-ի

N 386-Ն որոշման

Ձև

_____________________ հարկային

տեսչության պետ _______________

ԾԱՆՈՒՑՈՒՄ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ԿՈՂՄԻՑ ԴՐՈՇՄԱՎՈՐՎԱԾ, ԿՆՔՎԱԾ ՈՒ ՀԱՇՎԱՌՎԱԾ ՀԱՄԱԿԱՐԳԻՉՆԵՐԸ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՅԼ ՎԱՅՐ ՏԵՂԱՓՈԽԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

._____________________________________________________________________.

|1. Կազմակերպչի անվանումը     |                                       |

|_____________________________|_______________________________________|

|                             |                                       |

|_____________________________|_______________________________________|

|2. Կազմակերպչի ՀՎՀՀ-ն        |    |    |    |    |    |    |    |    |

|_____________________________|_______________________________________|

|3. Գործունեության տեսակը     |                                       |

|_____________________________________________________________________|

|4. Լիցենզիայի   ________   _________  ____________________________   |

|                (սերիան)   (համարը)   (տալու օրը, ամիսը, տարեթիվը)   |

|_____________________________________________________________________|

|5. Հեռախոսահամարը            |                                       |

._____________________________________________________________________.

Հայտնում եմ, որ գործունեության իրականացման հետևյալ վայրում (հասցեում)`

______________________________________________________________________

օգտագործվող համակարգիչները, որոնց փակցված են հարկային մարմնի կողմից

տրամադրված ստորև նշված հաշվառման կտրոնները, ____________

(տարեթիվը)

թվականի ___________ ________-ից օգտագործելու եմ գործունեության

              (ամիսը)    (օրը)

իրականացման այլ (նոր) վայրում` հետևյալ հասցեով`

_______________________________________________________________________

_____________________________:

._____________________________________________________________________.

|NN|Հաշվառման կտրոնի սերիան և  համարը |Հաշվառման կտրոնը տալու օրը,    |

|  |                                  |ամիսը, տարեթիվը                |

|__|__________________________________|_______________________________|

|  |                                  |                               |

Տնօրենի (պաշտոնատար անձի)  _________________ _______________________

(ստորագրությունը)  (անունը, ազգանունը)

(3-րդ հավելվածը լրաց. 26.11.15 թիվ 1496-Ն որոշում)

Հավելված N 4

i

ՀՀ կառավարության

2007 թվականի մարտի 22-ի

N 386-Ն որոշման

Ձև

_____________________ հարկային

տեսչության պետ _______________

ԾԱՆՈՒՑՈՒՄ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ԿՈՂՄԻՑ ԴՐՈՇՄԱՎՈՐՎԱԾ, ԿՆՔՎԱԾ ՈՒ ՀԱՇՎԱՌՎԱԾ ՀԱՄԱԿԱՐԳԻՉՆԵՐԸ ԿԻՐԱՌՈՒՄԻՑ ՀԱՆԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

._____________________________________________________________________.

|1. Կազմակերպչի անվանումը     |                                       |

|_____________________________|_______________________________________|

|                             |                                       |

|_____________________________|_______________________________________|

|2. Կազմակերպչի ՀՎՀՀ-ն        |    |    |    |    |    |    |    |    |

|_____________________________|_______________________________________|

|3. Գործունեության տեսակը     |                                       |

|_____________________________________________________________________|

|4. Լիցենզիայի   ________   _________  ____________________________   |

|                (սերիան)   (համարը)   (տալու օրը, ամիսը, տարեթիվը)   |

|_____________________________________________________________________|

|5. Հեռախոսահամարը            |                                       |

._____________________________________________________________________.

Հայտնում եմ, որ գործունեության իրականացման հետևյալ վայրում (հասցեում)`

______________________________________________________________________

օգտագործվող համակարգիչները, որոնց փակցված են հարկային մարմնի կողմից

տրամադրված ստորև նշված հաշվառման կտրոնները, ____________

(տարեթիվը)

թվականի ___________ ________ ից կիրառումից հանվում են:

              (ամիսը)    (օրը)

._____________________________________________________________________.

|NN|Հաշվառման կտրոնի սերիան և  համարը |Հաշվառման կտրոնը տալու օրը,    |

|  |                                  |ամիսը, տարեթիվը                |

|__|__________________________________|_______________________________|

|  |                                  |                               |

|__|__________________________________|_______________________________|

|  |                                  |                               |

|__|__________________________________|_______________________________|

|  |                                  |                               |

|__|__________________________________|_______________________________|

|  |                                  |                               |

._____________________________________________________________________.

Տնօրենի (պաշտոնատար անձի)  _________________ _______________________

(ստորագրությունը)  (անունը, ազգանունը)

(4-րդ հավելվածը լրաց. 26.11.15 թիվ 1496-Ն որոշում)

pin
ՀՀ կառավարություն
22.03.2007
N 386-Ն
Որոշում