(ուժը կորցրել է 13.01.2022 թիվ 27-Ն որոշում)
i
040.0289.220305
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«22» մարտի 2005 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
24 փետրվարի 2005 թվականի N 289-Ն
i
ՎԵՐԳԵՏՆՅԱ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ԱՆՎՏԱՆԳ ԱՊԱԿԻՆԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Ստանդարտացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մայիսի 27-ի N 876-Ա որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետությունում 2004 թվականի ընթացքում մշակման ենթակա առաջնային տեխնիկական կանոնակարգերի ցանկի 16-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել վերգետնյա տրանսպորտային միջոցներում օգտագործվող անվտանգ ապակիների տեխնիկական կանոնակարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից վեց ամիս հետո:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2005 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 14-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2005 թվականի փետրվարի 24-ի
N 289-Ն որոշման
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ ՎԵՐԳԵՏՆՅԱ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ԱՆՎՏԱՆԳ ԱՊԱԿԻՆԵՐԻ
I. ԿԻՐԱՌՄԱՆ ՈԼՈՐՏԸ
i
1. Վերգետնյա տրանսպորտային միջոցներում օգտագործվող անվտանգ ապակիների տեխնիկական կանոնակարգի (այսուհետ` տեխնիկական կանոնակարգ) գործողությունը տարածվում է արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի 7007 11 100, 7007 21 200 ծածկագրերին համապատասխան անվտանգ բազմաշերտ ապակիների և մխած ապակիների (այսուհետ` ապակիներ) վրա, որոնք օգտագործվում են բոլոր մակրոկլիմայական շրջաններում շահագործվող վերգետնյա տրանսպորտային միջոցների, տրակտորների, գյուղատնտեսական և բեռնամբարձիչ մեքենաների համար:
(1-ին կետը փոփ. 23.11.07 թվականից` 26.04.07 թիվ 505-Ն որոշում)
2. Սույն տեխնիկական կանոնակարգով սահմանվում են ապակիներին ներկայացվող տեխնիկական, ինչպես նաև դրանց մակնշմանը, փաթեթավորմանը ներկայացվող պահանջները և համապատասխանության գմահատման ընթացակարգերը:
3. Սույն տեխնիկական կանոնակարգի գործողությունը չի տարածվում մոտոցիկլետների և ավտոսահնակների համար օգտագործվող ապակիների վրա:
4. Ապակիները ենթակա են համապատասխանության պարտադիր գնահատման:
II. ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
5. Սույն տեխնիկական կանոնակարգում կիրառվում են հետևյալ հասկացությունները`
վերգետնյա տրանսպորտ` տրանսպորտ, որը ներառում է ավտոտրանսպորտի բոլոր տեսակները և գնացքները, այդ թվում` մետրոյի գնացքների վագոնները,
ավտոտրանսպորտ` արագընթաց տրանսպորտ, որը ներառում է մարդատար, բեռնատար ու բազմանպատակային մեքենաները, ավտոբուսները և տրոլեյբուսները,
թեթև մարդատար մեքենա` փոխադրամիջոց, որում նախատեսված են, վարորդի տեղից բացի, ութից ոչ ավելի տեղեր` ուղևորների փոխադրման համար,
բազմաշերտ ապակի` արտադրատեսակ` կազմված 2 և ավելի շերտից, որոնք միմյանց միացված են մեկ կամ մի քանի միջանկյալ պլաստմասսայե պատվածքի միջնաշերտերով,
մխած ապակի` միաշերտ ապակի` ենթարկված հատուկ ջերմամշակման` մեխանիկական հատկությունների բարձրացման և հարվածի դեպքում փշրումն ապահովելու համար,
կորաձև ապակի` ապակի, որը կորացված է ոչ պակաս, քան մեկ ուղղությամբ,
հողմապակի` ապակի, որն օգտագործվում է տրանսպորտային միջոցների առաջնային որմնաբացվածքի ապակեպատման համար,
հողմապակու սեգմենտի բարձրություն` կորաձև ապակու ներքին մակերևույթից մինչև ապակու եզրով անցնող հարթության միջև առավելագույն հեռավորությունը,
այլ ապակի` ապակի, որն օգտագործվում է տրանսպորտային միջոցների կողային և հետին որմնաբացվածքների ապակեպատման համար:
III. ՇՈՒԿԱ ՄՈՒՏՔ ԳՈՐԾԵԼՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
6. Արգելվում է Հայաստանի Հանրապետության տարածքում համապատասխանության պարտադիր գնահատման ենթակա ապակիների իրացումն առանց համապատասխանության գնահատման:
i
7. Հայաստանի Հանրապետության տարածքում համապատասխանության պարտադիր գնահատման ենթակա և շրջանառության մեջ գտնվող ապակիները պետք է ուղեկցվեն համապատասխանության ազգային նշանի մակնշմամբ, համապատասխանության սերտիֆիկատով կամ գրանցված համապատասխանության հայտարարագրով:
(7-րդ կետը փոփ. 02.04.15 թիվ 356-Ն որոշում)
IV. ՀԻՄՆԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
8. Ապակիները պետք է արտադրվեն սույն տեխնիկական կանոնակարգով և ստանդարտացման նորմատիվ, ինչպես նաև ապակիների տեխնիկական (կոնստրուկտորական և տեխնոլոգիական) փաստաթղթերով սահմանված պահանջներին համապատասխան:
9. Ապակիների կոնստրուկտորական փաստաթղթերում պետք է տրված լինեն հետևյալ տվյալները`
ա) պայմանական նշագիրը` սահմանված որոշակի տեսակի ապակիների ստանդարտացման նորմատիվ փաստաթղթերով,
բ) գույնը,
գ) չափերը` սահմանային շեղումներով,
դ) կորաձև ապակիների համար ձևանմուշի և լայնական կորության նկատմամբ թույլատրելի անհարումը,
ե) հարթ ամրացված ապակիների համար հարթայնության շեղումները` միլիմետրերով,
զ) ապակու եզրից այն հեռավորությունը, որի վրա թույլատրվում է սեղմակների և ցցաձողերի հետքերը և դրանց չափը,
է) բաց և սահող կողերը,
ը) իջեցվող և շարժական ապակիների կողերի մշակման եղանակը,
թ) հողմապակու տեղադրման անկյունը, որը գտնվում է տրանսպորտային միջոցի լայնական առանցքով անցնող ուղղահայաց հարթությունում և ձևավորվում է հողմապակու վերին ու ստորին եզրերով անցնող ուղղահայաց և ուղիղ գծով,
ժ) հողմապակիների օպտիկական որակի ստուգման համար A, B և 1-ին գոտիների դիրքը և չափերը: Գոտիները նշագրվում են տրանսպորտային միջոցներ արտադրող կազմակերպությունների կողմից տրված պահանջներին համապատասխան,
ժա) հողմապակիների վրա մթնեցման շերտերի առկայության դեպքում դրանց չափերը և բնութագրերը,
ժբ) շրջանակով և կիպարարով փակվող շերտերի լայնությունը,
ժգ) մակնշման տեղը,
ժդ) 70%-ից պակաս լուսաթափանցելիությամբ ապակիների համար լուսաթափանցման չափի և տեսակի մակնշումը:
10. Ապակիների չափերը և դրանց սահմանային շեղումները պետք է համապատասխանեն կոնստրուկտորական փաստաթղթերով սահմանված պահանջներին ու չպետք է գերազանցեն 1-ին աղյուսակով և սույն տեխնիկական կանոնակարգի 11-րդ կետով սահմանված նորմերը:
Աղյուսակ 1
.________________________________________________________.
|Ապակու տեսակը |Մակերեսը, մ2, ոչ ավելի|Հաստությունը, մմ|
|________________|______________________|________________|
|Բազմաշերտ` հարթ | 2 | 4-7,5 |
|________________|______________________|________________|
|Բազմաշերտ` կոր | 2,5 | 5-7,5 |
|________________|______________________|________________|
|Մխած ապակի` հարթ| 2,3 | |
|________________|______________________| 3-6 |
|Մխած ապակի` կոր | 1,5 | |
.________________________________________________________.
11. Հարթ ապակիների չափերի սահմանային շեղումները չպետք է լինեն +/- 2,0 մմ-ից ավելի:
Ապակիների հաստության սահմանային շեղումները չպետք է գերազանցեն`
ա) բազմաշերտ ապակիներինը` +/- 0,4 մմ,
բ) ամրացված ապակիներինը` +/- 0,3 մմ:
Մխած ապակիների հաստության շեղումները չպետք է գերազանցեն +/- 0,2 մմ-ն:
12. Էլեկտրագնացքների և ներքին այրման շարժիչներով գնացքների ուղևորատար վագոնների ապակեպատման համար նախատեսված ապակիների չափերը և դրանց սահմանային շեղումները պետք է համապատասխանեն սույն տեխնիկական կանոնակարգի IX բաժնով սահմանված էլեկտրագնացքների և դիզել-գնացքների ուղևորատար վագոնների ապակիների ստանդարտով սահմանված նորմերին:
13. Հողմապակիները պետք է արտադրված լինեն 0,76 մմ հաստությամբ թաղանթ ունեցող բազմաշերտ ապակուց: Մինչև 30 կմ/ժ արագություն զարգացնող դանդաղընթաց տրանսպորտային միջոցների համար թույլատրվում է մխած ապակուց հողմապակու արտադրումը:
14. Սահմանված ձևից հարթ ապակիների և կորաձև ապակիների հարթությունների շեղումները պետք է սահմանված լինեն որոշակի տեսակի ապակիների ստանդարտացման նորմատիվ և կոնստրուկտորական փաստաթղթերով:
15. Ապակիների բաց և սահուն կողերը պետք է լինեն հղկված, փակ անշարժները` բթացված:
Չի թույլատրվում ապակիների բաց կողերի վրա կոտրվածքներ:
Ապակիների սահող և անշարժ փակ կողերի վրա թույլատրելի կոտրվածքների (ջարդվածքների) չափերն ու քանակը պետք է սահմանվեն որոշակի տեսակի ապակիների ստանդարտացման նորմատիվ փաստաթղթերով:
i
16. Ավտոտրանսպորտային միջոցների հողմապակու լուսաթափանցելիությունը պետք է լինի 75 տոկոսից ոչ պակաս, առջևի դռների ապակիներինը, առջևի կողային ապակիներինը (առկայության դեպքում) և այլ ապակիներինը` 70 տոկոսից ոչ պակաս: Հետին տեսանելիության 2 հայելիների առկայության դեպքում այլ ապակիների լուսաթափանցելիությունը կարող է լինել 70 տոկոսից ցածր:
Ապակեպատված կամ լուսանցքային տանիքի, թեթև մարդատար մեքենաների B գոտու և այլ տրանսպորտային միջոցների համար 1-ին գոտու մթնեցված շերտերից դուրս գտնվող սահմաններում լուսաթափանցելիությունը չի նորմավորվում: Հողմապակիների գոտիները որոշվում են` համաձայն սույն տեխնիկական կանոնակարգի VIII բաժնի:
Ջերմակլանող հողմապակիները չպետք է աղավաղեն սպիտակ, դեղին, կարմիր, կանաչ և կապույտ գույների ճիշտ ընկալումը:
(16-րդ կետը փոփ. 15.11.07 թիվ 1609-Ն որոշում)
17. Հողմապակիների օպտիկական աղավաղումները (էկրանի վրա պրոյեկտված շրջանակի տրամագծի փոփոխությունը) A և 1-ին գոտիներում չպետք է գերազանցեն +/-2,5 մմ (2՛) և B գոտում` +/- 7 մմ (6՛) արժեքները:
Հողմապակու եզրից 100 մմ հեռավորության վրա գտնվող A և 1-ին գոտիների բոլոր մասերի համար թույլատրվում է 123 մմ (25՛) երկրորդային պատկերի շեղումը:
Վերգետնյա տրանսպորտային հողմապակիների համար ծայրամասային գոտու եզրից 25 մմ հեռավորության վրա, տրակտորների և գյուղատնտեսական մեքենաների հողմապակիների համար` 100 մմ հեռավորության վրա օպտիկական աղավաղումները և երկրորդային պատկերների շեղումները չեն նորմավորվում: Երկու կեսով հողմապակիների համար հարակից բաժանող կանգնակի նկատմամբ 35 մմ լայնակի շերտում օպտիկական ցուցանիշները չեն նորմավորվում:
18. Ապակիների թույլատրելի արատները պետք է սահմանված լինեն որոշակի տեսակի ապակիների ստանդարտացման նորմատիվ փաստաթղթերով:
Բազմաշերտ ապակիներին ներկայացվող պահանջները
19. Բազմաշերտ ապակեթերթերի մեկը մյուսի նկատմամբ թույլատրելի շեղվածությունը և սոսնձաթաղանթի ելքը պետք է սահմանված լինեն որոշակի տեսակի ապակիների ստանդարտացման նորմատիվ փաստաթղթերով:
20. Հողմապակիները (40+/-2)oC և մինուս (20+/-2)oC ջերմաստիճաններում պետք է դիմանան (227+/-2) գ զանգվածով գնդի հարվածին:
Գնդի անկման բարձրության և հարվածի հակադիր ուղղությամբ առանձնացված բեկորների զանգվածը պետք է համապատասխանի 2-րդ աղյուսակով սահմանված նորմերին:
Աղյուսակ 2
._________________________________________________________________________.
| Ապակու հաստությունը, մմ |Անկման բարձրությունը, մ,|Բեկորների |
| | +0,025 |զանգվածը, գ,|
| |0 ջերմաստիճանում |ոչ ավելի |
| |________________________| |
| | -20 oC | +40 oC | |
|___________________________________|____________|___________|____________|
|Մինչև 4,5-ը ներառյալ | 8,5 | 9,0 | 12 |
|___________________________________|____________|___________|____________|
|4,5-ից բարձր` մինչև 5,5-ը ներառյալ| 9,0 | 10 | 15 |
|___________________________________|____________|___________|____________|
|5,5-ից բարձր` մինչև 6,5-ը ներառյալ| 9,5 | 11 | 20 |
|___________________________________|____________|___________|____________|
|6,5-ից բարձր | 10 | 12 | 25 |
._________________________________________________________________________.
Յուրաքանչյուր ջերմաստիճանում փորձարկման ենթարկված 10 նմուշից 8-ը չպետք է բաժանվի առանձին մասերի և առնվազն 8 գնդեր չպետք է անցնեն նմուշների
միջով: +0,025
21. Հողմապակիները պետք է լինեն կայուն (4 ) մ բարձրությունից,
0
82 մմ-ին մոտ տրամագծով, (2260+/-20) գ զանգվածով գնդի հարվածով ծակատման նկատմամբ: Հարվածից հետո 5 վ-ում ապակու միջով չպետք է անցնի գունդը:
+0
22. Հողմապակիները պետք է դիմանան (1,5 ) մ բարձրությունից մանեկենի
-0,005
անկման հարվածին: Հարվածի ժամանակ պետք է ձևավորվեն բազմակի շառավղային և և շրջանաձև ճաքեր: Հարվածի կետից մինչև մոտակա շրջանաձև ճաքի հեռավորությունը պետք է լինի 80 մմ-ից ոչ ավելի: Ապակու բեկորները չպետք է առանձնանան սոսնձաթաղանթից: Հարվածի կետի կենտրոնում 60 մմ տրամագծով շրջանակում թույլատրվում է երկու կողմից ճաքեր` մեկ կամ մի քանի և 4 մմ-ից ոչ ավելի լայնությամբ բեկորների առանձնացում:
Հարվածի կողմից միջանկյալ շերտը 20 սմ2-ից ավելի մակերեսով հատվածամասում չպետք է մերկանա: Թույլատրվում է 35 մմ երկարությամբ միջանկյալ շերտի վրա ճեղքվածքների առաջացումը:
23. Ապակիները, բացի հողմապակիներից, պետք է դիմանան (227+/-2) գ զանգվածով գնդի հարվածին: Գունդը չպետք է անցնի նմուշի միջով: Գնդի անկման բարձրությունը և հարվածի հակադիր ուղղությամբ առանձնացված բեկորների զանգվածը պետք է համապատասխանեն 3-րդ աղյուսակով սահմանված արժեքներին:
Մինչև 0,1 մ2 մակերեսը ներառյալ և 300 մմ-ից պակաս լայնությամբ ապակիները մեխանիկական ամրության փորձարկումների չեն ենթարկվում:
Աղյուսակ 3
._________________________________________________________________________.
| Ապակու հաստությունը, մմ |Գնդի անկման բարձրությունը|Բեկորների |
| | մ, +0,025 |զանգվածը, |
| | 0 |գ, ոչ ավելի|
|___________________________________|_________________________|___________|
|Մինչև 5,5-ը ներառյալ | 5,0 | |
|___________________________________|_________________________| |
|5,5-ից բարձր` մինչև 6,5-ը ներառյալ| 6,0 | 15 |
|___________________________________|_________________________| |
|6,5-ից բարձր | 7,0 | |
._________________________________________________________________________.
+0
24. Ապակիները, բացի հողմապակիներից, պետք է դիմանան (1,5 ) մ
-0,005
բարձրությունից մանեկենի անկման հարվածին: Հարվածի ժամանակ փորձարկվող նմուշը պետք է ճկվի և ճեղքվի` առաջացնելով հարվածի կետի շուրջը կենտրոնացված բազմաթիվ ճաքեր: Թույլատրվում է թաղանթի կտրվածք, սակայն մանեկենի գլուխը չպետք է անցնի ապակու միջոցով: Չի թույլատրվում սոսնձաթաղանթից մեծ բեկորների առանձնացումը:
Ճանապարհաշինարարական, գյուղատնտեսական մեքենաների և պաշտպանիչ էկրանների համար բազմաշերտ ապակիները մանեկենի հարվածի փորձարկումների չեն ենթարկվում:
25. Ապակիները պետք է լինեն լուսակայուն: Ապակիների ճառագայթումից հետո լուսանցումը պետք է լինի մինչև ճառագայթումը դրանց լուսանցման 95%-ից ոչ պակաս և բոլոր դեպքերում ավտոտրանսպորտի հողմապակիների համար 75%-ից ոչ պակաս, և այլ ապակիների համար` 70%-ից ոչ պակաս: Չի թույլատրվում այլ թերությունների առաջացումը:
26. Ապակիները պետք է լինեն խոնավակայուն: Խոնավակայունության փորձարկումներից հետո ապակիների նմուշների վրա չի թույլատրվում բշտիկների առաջացում և նմուշների ապակու շերտատում` հատված եզրից 10 մմ-ից ավելի և հատվածից 15 մմ-ից ավելի հեռավորության վրա:
27. Ապակիները պետք լինեն ջերմակայուն: Ջերմակայունության փորձարկումներից հետո ապակիների նմուշների վրա չի թույլատրվում բշտիկների առաջացում ու նմուշների չհատված եզրից 14 մմ-ից ավելի կամ հատվածից` 25 մմ-ից ավելի և փորձարկումների ժամանակ առաջացած ցանկացած ճաքից 10 մմ հեռավորության վրա ապակու շերտատում:
Մխած ապակիներին ներկայացվող պահանջները
28. Մխած ապակիները պետք է լինեն մեխանիկակայուն և պետք է դիմանան 4-րդ աղյուսակում ներկայացված բարձրություններից (227+/-2) գ զանգվածով պողպատյա գնդի հարվածին:
Աղյուսակ 4
.________________________________________________________________________.
| Գնդի անկման բարձրությունը, | Ապակու հաստությունը, մմ |
| մ, +0,025 | |
| 0 | |
|____________________________________|___________________________________|
| 2,0 |մինչև 3,5-ը ներառյալ |
|____________________________________|___________________________________|
| 2,5 |3,5-ից բարձր` մինչև 5,5-ը ներառյալ|
|____________________________________|___________________________________|
| 3,0 |5,5-ից բարձր |
.________________________________________________________________________.
Փորձարկվող ապակիների 6 նմուշներից առնվազն 5-ը պետք է դիմանա գնդի հարվածին:
Մինչև 0,1 մ2 մակերեսը ներառյալ և 300 մմ-ից պակաս լայնությամբ ապակիները մեխանիկական ամրության փորձարկումների չեն ենթարկվում:
29. Փորձարկումների ժամանակ ապակիների քայքայման բնույթը որոշող 50x50 մմ չափով ցանկացած քառակուսիներում պետք է լինեն 40-ից ոչ պակաս և 400-ից (3 մմ-ից պակաս հաստությամբ ապակիների համար` 450) ոչ ավելի բեկորներ:
Չի թույլատրվում 3 սմ2-ից ավելի մակերես ունեցող բեկորներ: Թույլատրվում է մի քանի բեկորներ` երկարավուն ձևի, եթե դրանք չունեն սուր ծայրեր և պոկվել են ապակու եզրից ստեղծելով 45o-ը չգերազանցող անկյուն: Այդ դեպքում երկարությունը չպետք է գերազանցի 75 մմ-ն, և 60-75 մմ երկարությամբ բեկորների թիվը չի գերազանցում 5 հատը:
Հարվածի կետի շուրջ 75 մմ շառավղով շրջանակի, ինչպես նաև 20 մմ լայնությամբ եզրագծի գոտում քայքայման բնույթը չի նորմավորվում:
Ապակիների մակնշումը
30. Յուրաքանչյուր ապակու վրա պետք է մակնշված լինեն հետևյալ տվյալները`
ա) արտադրող կազմակերպության անվանումը և ապրանքային նշանը (առկայության դեպքում),
բ) ապակու տեսակը և տիպի պայմանական նշագիրը` սահմանված որոշակի տեսակի ապակու ստանդարտացման նորմատիվ փաստաթղթով,
գ) ապակիները, որոնց լուսաթափանցելիությունը 70%-ից պակաս է, պետք է լրացուցիչ մակնշված լինեն «Y» նշանով,
դ) ստանդարտացման նորմատիվ փաստաթղթի նշագիրը կամ այդ փաստաթղթով նախատեսված պայմանական նշանը,
ե) ավտոտրանսպորտային միջոցների բազմաշերտ ապակիների համար` ապակու արտադրման տարեթիվը և ամիսը:
31. Ավտոտրանսպորտային միջոցների հողմապակու համար պետք է նշված լինի ապակու տեսակը: Ապակիների տեսակը և նշագիրը պետք է սահմանված լինեն որոշակի տեսակի ապակիների ստանդարտացման նորմատիվ փաստաթղթերով:
32. Արտադրողի և պատվիրատուի միջև կնքված պայմանագրի հիման վրա կամ որոշակի տեսակի ապակիների ստանդարտացման նորմատիվ փաստաթղթերով կարող են սահմանվել լրացուցիչ տվյալներ (թղթե պիտակների վրա` համարը` ըստ կատալոգի, ապակու տեսակը և այլն):
33. Ապակիների փոխադրական տարայի (փաթեթի) վրա պետք է փակցված լինի պիտակ` հետևյալ բովանդակությամբ`
ա) արտադրող կազմակերպության անվանումը և ապրանքային նշանը (առկայության դեպքում),
բ) ապակու տիպի նշագիրը` սահմանված որոշակի ապակու ստանդարտացման նորմատիվ փաստաթղթով,
գ) չափերը և ապակու տեսակը,
դ) ապակիների թիվը փաթեթում` հատ,
ե) թողարկման թվականը,
զ) ստանդարտացման նորմատիվ փաստաթղթի նշագիրը կամ այդ փաստաթղթով սահմանված պայմանական նշանը,
է) փաթեթավորման թվականը:
34. Փոխադրման տարաների վրա մակնշումը պետք է կատարվի IX բաժնով սահմանված ցանկով նախատեսված բեռների մակնշման ստանդարտի պահանջներին համապատասխան: Վարվելակարգային նշանները, լրացուցիչ և տեղեկատվական ցուցումները պետք է սահմանված լինեն որոշակի տեսակի ապակիների ստանդարտացման նորմատիվ փաստաթղթերով:
Ապակիների փաթեթավորմանը ներկայացվող պահանջները
35. Յուրաքանչյուր ապակի ծածկում են թղթով կամ այնպիսի նյութով, որը չունի քերծելու հատկություն:
36. Կախված ապակիների ձևից և չափերից` դրանք փոխադրական փաթեթում պետք է դասավորվեն 12 հատից ոչ ավելի: Փոխադրական փաթեթի ձևը և փաթեթավորման համար անհրաժեշտ նյութերը պետք է սահմանված լինեն որոշակի տեսակի ապակիների ստանդարտացման նորմատիվ փաստաթղթերով:
Փաթեթավորումից առաջ բազմաշերտ կորաձև հողմապակիների եզրաշերտերը պետք է կողային մասերով լինեն սոսնձային թաղանթով եզրավորված:
37. Փոխադրական փաթեթները տեղադրվում են բեռնարկղերի մեջ:
Բազմահարկ բեռնարկղերով փոխադրվելու դեպքում դրանց մեջ պետք է նախատեսված լինեն հատուկ միջոցներ, որոնց օգնությամբ բացառվեն ապակիների փոխադրական փաթեթների տեղաշարժը:
38. Փոքր քանակությամբ ապակիների փոխադրումը կարելի է իրականացնել փայտյա արկղերով, դրանք լրացուցիչ ամրացնելով փաթեթավորման պողպատե ժապավենով` փոխադրման ժամանակ բացառելով ապակիների տեղաշարժը:
39. Ապակիների յուրաքանչյուր փոխադրման տարա կամ բեռնարկղ պետք է ունենա ապրանքաուղեկից փաստաթուղթ, որի վրա պետք է նշված լինեն սույն տեխնիկական կանոնակարգի 33-րդ կետով սահմանված տվյալները:
Առևտրային կազմակերպությունների համար ապակիների արկղերում կամ բեռնարկղերում պետք է նախատեսված լինի նաև հրահանգ` դրանց փաթեթի բացման, ապակիների պահման և տեղադրման վերաբերյալ ցուցումներով:
V. ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԸ
i
40. Սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին ապակիների համապատասխանությունը հավաստելու համար արտադրողը կամ Հայաստանի Հանրապետությունում նրա լիազոր ներկայացուցիչը`
1) պետք է կիրառի Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հունվարի 16-ի N 56-Ն որոշմամբ սահմանված Ա 2 կամ Զ ընթացակարգը.
2) ապակիների և (կամ) դրանց փոխադրական տարաների ու ապրանքաուղեկից փաստաթղթերի վրա պետք է նշի Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի մարտի 14-ի N 337-Ն որոշմամբ նախատեսված ձևի համապատասխանության ազգային նշան:
(40-րդ կետը փոփ. 02.04.15 թիվ 356-Ն որոշում)
41. Սերտիֆիկացման մարմինը փորձարկումներ կատարելու նպատակով ապակիների նմուշառումն իրականացնում է արտադրողի, մատակարարի կամ նրա լիազոր ներկայացուցչի մասնակցությամբ` տվյալ խմբաքանակը բնորոշող նվազագույն բավարար քանակով` սույն տեխնիկական կանոնակարգի IX բաժնում ներկայացված ստանդարտով սահմանված խմբաքանակից դրանց նմուշների ընտրանքին համապատասխան:
42. Ապակիների նույնականացման գործընթացում ստուգվում են դրանց մակնշման համապատասխանությունն ապրանքաուղեկից փաստաթղթերում տրված տեղեկատվությանը:
i
43. Համապատասխանության գնահատման նշանակված մարմինը փորձարկումները պետք է կատարի սույն տեխնիկական կանոնակարգի կիրարկումն ապահովող և փորձարկման մեթոդներ սահմանող ստանդարտներին համապատասխան:
(43-րդ կետը փոփ. 02.04.15 թիվ 356-Ն որոշում)
44. Եթե գնահատումն իրականացվել է Զ համապատասխանության գնահատման ընթացակարգով` համապատասխանության գնահատման նշանակված մարմինը հայտատուին համապատասխանության սերտիֆիկատ հանձնելու ժամանակ նրա հետ կնքում է սերտիֆիկատ տալու պայմանների պահպանման նկատմամբ իրականացվող հսկողության պայմանագիր: Համապատասխանության հայտարարագրի և համապատասխանության սերտիֆիկատի գործողության ժամկետի ընտրությունը պետք է կատարվի ըստ իրականացված համապատասխանության գնահատման ընթացակարգի`
1) Ա 2 ընթացակարգի դեպքում` 12 ամիս.
2) Զ ընթացակարգի դեպքում` սերտիֆիկատի գործողության ժամկետ է սահմանվում` հաշվի առնելով ապակիների ծառայության ժամկետները, բայց 12 ամսվանից ոչ պակաս:
(44-րդ կետը փոփ. 02.04.15 թիվ 356-Ն որոշում)
45. Սերտիֆիկացված ապակիների համապատասխանության հսկողությունն իրականացվում է համապատասխանության սերտիֆիկատի գործողության ժամկետի ընթացքում առնվազն տարեկան մեկ անգամ` սույն տեխնիկական կանոնակարգի 44-րդ կետում նշված պայմանագրով սահմանված ժամկետներում:
(45-րդ կետը փոփ. 02.04.15 թիվ 356-Ն որոշում)
46. Համապատասխանության սերտիֆիկատի գործողությունը կասեցնելու կամ դադարեցնելու դեպքում համապատասխանության գնահատման նշանակված մարմինը դրա մասին տեղեկացնում է համապատասխանության սերտիֆիկատը տնօրինողին և գրավոր ծանուցում ստուգումներ իրականացնող իրավասու մարմիններին:
(46-րդ կետը փոփ. 02.04.15 թիվ 356-Ն որոշում)
VI. ՉԱՓՈՒՄՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ
47. Ապակիների չափումների միասնականության ապահովումը պետք է իրականացնել «Չափումների միասնականության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
VII. ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ
48. Սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին ապակիների համապատասխանության պետական վերահսկողությունը պետք է իրականացվի «Համապատասխանության գնահատման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
VIII. ՀՈՂՄԱՊԱԿԻՆԵՐԻ ԳՈՏԻՆԵՐԻ ՈՐՈՇՈՒՄԸ
Մարդատար ավտոմեքենաների հողմապակիների A և B գոտիների որոշումը
49. Ավտոտրանսպորտի հողմապակիների A և B գոտիները (1-ին գծապատկեր) որոշվում են տրանսպորտային միջոցում դրանց տեղակայման անկյան դիրքով (V1 և V2 կետեր)` վարորդի աչքի պայմանական դիրքի համեմատ:
Z /|\ o V1--------.- |
| | /|\ |
| | | |
| o V2--.- | |
| | /|\ | |
| | | 665| |
| 68 | | | |
|<__>| 589| | |
| | | | |
| | | |
| | | |
| \|/ \|/ |
R.______________________> |
|
Y /|\ |
| | |
| 5 | |
| \|/ |
|______|__________> |
|R _|___o V1 V2 |
| /|\ |
| | |
Գծապատկեր 1
V1 և V2 կետերը որոշվում են R նստոցի ստուգիչ կետում սկզբնակետի կոորդինատների ուղղանկյուն համակարգի համեմատ, որի x և z առանցքների ուղղությունը համընկնում է ավտոմեքենայի թափքի նախագծման ժամանակ կիրառվող կոորդինատների համակարգի առանցքների ուղղության հետ:
V1 և V2 կետերի կոորդինատները նստոցի թիկնակի 25o թեքության ժամանակ որոշվում են 2-րդ գծապատկերին և 5-րդ աղյուսակին համապատասխան:
Աղյուսակ 5
.__________________________________.
| Կետը | Կոորդինատները, մմ |
| |________________________|
| | x | y | z |
|_________|______|________|________|
| V1 | 68 | -5 | 665 |
|_________|______|________|________|
| V2 | 68 | -5 | 589 |
.__________________________________.
Նստոցի թիկնակի թեքության 25o-ից տարբերվող անկյունների դեպքում V1 և V2 կետերի համար անհրաժեշտ է 6-րդ աղյուսակին համապատասխան x և z կոորդինատների համեմատ մտցնել ուղղումներ:
Աղյուսակ 6
._________________________________________________________________________.
|Նստոցի |Կոորդինատները,|Նստոցի |Կոորդինատները,|Նստոցի |Կոորդինատները|
|թիկնակի | մմ |թիկնակի | մմ |թիկնակի | մմ |
|թեքության|______________|թեքության|______________|թեքության|_____________|
|անկյունը | x | z |անկյունը | x | z |անկյունը | x | z |
|_________|_______|______|_________|_______|______|_________|_______|_____|
|5o |-186 |28 |17o |-71 |17 |29o |34 |-11 |
|_________|_______|______|_________|_______|______|_________|_______|_____|
|6o |-176 |27 |18o |-62 |15 |30o |43 |-14 |
|_________|_______|______|_________|_______|______|_________|_______|_____|
|7o |-167 |27 |19o |-53 |13 |31o |51 |-17 |
|_________|_______|______|_________|_______|______|_________|_______|_____|
|8o |-157 |26 |20o |-44 |11 |32o |59 |-21 |
|_________|_______|______|_________|_______|______|_________|_______|_____|
|9o |-147 |26 |21o |-35 |9 |33o |67 |-24 |
|_________|_______|______|_________|_______|______|_________|_______|_____|
|10o |-137 |25 |22o |-26 |7 |34o |76 |-28 |
|_________|_______|______|_________|_______|______|_________|_______|_____|
|11o |-128 |24 |23o |-17 |5 |35o |84 |-31 |
|_________|_______|______|_________|_______|______|_________|_______|_____|
|12o |-118 |23 |24o |-9 |2 |36o |92 |-35 |
|_________|_______|______|_________|_______|______|_________|_______|_____|
|13o |-109 |22 |25o |0 |0 |37o |100 |-39 |
|_________|_______|______|_________|_______|______|_________|_______|_____|
|14o |-99 |21 |26o |9 |-3 |38o |107 |-43 |
|_________|_______|______|_________|_______|______|_________|_______|_____|
|15o |-90 |20 |27o |17 |-5 |39o |115 |-47 |
|_________|_______|______|_________|_______|______|_________|_______|_____|
|16o |-81 |18 |28o |56 |-8 |40o |123 |-52 |
._________________________________________________________________________.
50. Հողմապակու A և B գոտիների դիրքերը որոշվում են 2-րդ գծապատկերին համապատասխան:
Գծապատկեր 2
______________________________
ԻՐՏԵԿ - գծապատկերը չի բերվում
1) A գոտին որոշվում է ապակու արտաքին մակերևույթի չափերը սահմանափակող չորս հարթությունով`
ա) V1 և V2 կետերով 13o անկյունով դեպի ձախ անցնող P1 ուղղաձիգ հարթությունով,
բ) V1 և V2 կետերով 20o անկյունով դեպի աջ անցնող P2 ուղղաձիգ հարթությունով,
գ) ավտոմեքենայի միջին երկայնական հարթությանն ուղղահայաց և V1 կետով 3o անկյունով դեպի վերև անցնող P3 հարթությունով,
դ) ավտոմեքենայի միջին երկայնական հարթությանն ուղղահայաց և V2 կետով 1o անկյունով դեպի ներքև անցնող P4 հարթությունով.
2) B գոտին որոշվում է եզրից ավելի քան 25 մմ հեռավորության վրա և արտաքին մակերևույթի չափերը սահմանափակող չորս հարթությունով`
ա) V1 և V2 կետերով 17o անկյունով դեպի ձախ անցնող P1 ուղղաձիգ հարթությունով,
բ) V1 և V2 կետերով 17o անկյունով դեպի աջ V1 և V2 սիմետրիկ, ավտոմեքենայի միջին երկայնական հարթությանը համեմատ անցնող P2 ուղղաձիգ հարթությունով,
գ) ավտոմեքենայի միջին երկայնական հարթությանն ուղղահայաց և V1 կետով 7o անկյունով դեպի վերև անցնող P3 հարթությունով,
դ) ավտոմեքենայի միջին երկայնական հարթությանն ուղղահայաց և V2 կետով 5o անկյունով դեպի ներքև անցնող P4 հարթությունով:
51. Բեռնատար ավտոմեքենաների, ավտոբուսների, տրակտորների և գյուղատնտեսական մեքենաների հողմապակիների 1-ին գոտու որոշումը`
1) հողմապակիների 1-ին գոտու դիրքը որոշվում է 3-րդ գծապատկերին համապատասխան և`
ա) տրանսպորտային միջոցի միջին երկայնական հարթությանը զուգահեռ ուղղաձիգ հարթությունով անցնող` վարորդի նստոցի ստուգիչ R կետի վերևում 625 մմ բարձրության վրա գտնվող և ղեկանիվի առանցքով անցնող O տեսադաշտի կետի հիման վրա,
բ) O տեսադաշտի կետով անցնող և տրանսպորտային միջոցի միջին երկայնական հարթությանն ուղղահայաց հորիզոնական ուղիղ գծի` OQ ուղու հիման վրա.
Գծապատկեր 3
______________________________
ԻՐՏԵԿ - գծապատկերը չի բերվում
2) 1-ին գոտին որոշվում է հողմապակու արտաքին մակերևույթի չափերը սահմանափակող չորս հարթությունով`
ա) O կետով և տրանսպորտային միջոցի միջին երկայնական հարթությունից 15o անկյունով դեպի ձախ անցնող P1 ուղղաձիգ հարթությունով,
բ) P1-ին սիմետրիկ և տրանսպորտային միջոցի միջին երկայնական հարթությունից աջ գտնվող P2 ուղղաձիգ հարթությունով,
գ) OQ-ին ուղիղ և հորիզոնական հարթության 10o անկյունով դեպի ներքև անցնող P3 հարթությունով,
դ) OQ-ին ուղիղ և հորիզոնական հարթության 8o անկյունով դեպի վերև անցնող P4 հարթությունով:
Սույն տեխնիկական կանոնակարգի 4-րդ գծապատկերին համապատասխան` հողմապակու թեքության անկյունը և վարորդի նստոցի թիկնակի թեքության անկյունը թեթև մարդատար ավտոմեքենաների համար հողմապակու վերին եզրի միջին մասի համեմատ P (A, B, C) կետի կոորդինատները նշվում են ավտոտրանսպորտի հողմապակիների գծագրերում:
Գծապատկեր 4
______________________________
ԻՐՏԵԿ - գծապատկերը չի բերվում
Թույլատրվում է տրակտորների և գյուղատնտեսական մեքենաների համար 1-ին գոտու դիրքն ընդունել հողմապակու ամբողջ մակերևույթը` բացառությամբ 100 մմ լայնությամբ ծայրամասային գոտուց:
IX. ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐԻ ՑԱՆԿԸ
._________________________________________________________________________.
| Ստանդարտի |Պահանջներ և փորձարկման մեթոդներ սահմանող ստանդարտի |
| նշագիրը |անվանումը |
|_______________|_________________________________________________________|
|ԳՕՍՏ 5727 3-րդ |Ապակիներ անվտանգ վերգետնյա տրանսպորտային միջոցների համար.|
|և 4-րդ բաժին |Ընդհանուր տեխնիկական պայմաններ |
|_______________|_________________________________________________________|
|ԳՕՍՏ 13521 |Ապակիներ էլեկտրագնացքների և դիզել-գնացքների ուղևորատար |
| |վագոնների. Հիմնական չափեր և տեխնիկական պահանջներ |
|_______________|_________________________________________________________|
|ԳՕՍՏ 14192 |Մակնշում բեռների |
|_______________|_________________________________________________________|
|ԳՕՍՏ 27902 |Ապակի անվտանգ ավտոմեքենաների, տրակտորների և |
| |գյուղատնտեսական մեքենաների համար. Օպտիկական |
| |հատկությունների որոշում |
|_______________|_________________________________________________________|
|ԳՕՍՏ 27903 |Ապակի անվտանգ ավտոմեքենաների, տրակտորների և |
| |գյուղատնտեսական մեքենաների համար. Մեխանիկական |
| |հատկությունների որոշում |
|_______________|_________________________________________________________|
|ԳՕՍՏ 27904 |Ապակի անվտանգ ավտոմեքենաների, տրակտորների և |
| |գյուղատնտեսական մեքենաների համար. Լուսակայունության, |
| |ջերմակայունության և խոնավակայունության որոշում |
._________________________________________________________________________.