(ուժը կորցրել է 09.04.2020 թիվ 03-Ն հրաման)
i
121.0011.310314
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«31» 03 2014 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 12114157
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ, ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ
3 մարտի 2014 թվականի N 11-Ն
i
ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶՊԵՏՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՎԱՐՉԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԱՇԱՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(1-ին մաս)
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 1997 թվականի մայիսի 6-ի N ՆՀ-728 հրամանագրի 1.37 կետը.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հաստատել տեղական ինքնակառավարման մարմինների պարտադիր լիազորությունների նկատմամբ Հայաստանի Հանրապետության մարզպետների կողմից իրականացվող վարչական հսկողության հարցաշարը` համաձայն հավելվածի:
Հավելված N 1
i
Հաստատված է
ՀՀ փոխվարչապետ, տարածքային
կառավարման նախարարի
2014 թվականի մարտի 3-ի
թիվ 11-Ն հրամանով
ՎԱՐՉԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԱՇԱՐ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶՊԵՏՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ
I. Համայնքի ավագանու գործառույթը`
1. Համայնքի ավագանին «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենք /այսուհետ` ՏԻՄ/ օրենքով սահմանված կարգով`
1) ընդունում է իր կանոնակարգը ՏԻՄ օրենքի պահանջներին համապատասխան.
2) հաստատում է համայնքի զարգացման ծրագիրը.
3) հաստատում է համայնքի բյուջեն, բյուջեի` համայնքի ղեկավարի առաջարկած փոփոխությունները և բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը.
4) որոշում է կամավոր լիազորությունների իրականացման կարգը և անհրաժեշտ ֆինանսական միջոցները` համայնքի ղեկավարի ներկայացմամբ.
5) որոշում է համայնքի ղեկավարի վարձատրության չափը.
6) օրենքով սահմանված կարգով որոշում է կայացնում համայնքային բյուջետային հիմնարկների, համայնքի մասնակցությամբ առևտրային և ոչ առևտրային կազմակերպությունների ստեղծման, վերակազմակերպման կամ լուծարման մասին.
7) իր որոշմամբ համաձայնություն է տալիս համայնքի ղեկավարի ներկայացրած` բյուջետային հիմնարկների և ոչ առևտրային կազմակերպությունների ղեկավարների թեկնածուներին.
8) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատում է համայնքի մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների խորհուրդների և վերստուգիչ մարմինների կազմերը: Այդ մարմիններում ավագանու առաջադրած ներկայացուցիչների թիվը կարող է լինել միայն կեսից պակաս.
9) օրենքով սահմանված դեպքերում սահմանում է տեղական հարկերի, տուրքերի և վճարների տեսակներն ու դրույքաչափերը.
10) սահմանում է համայնքի կողմից մատուցվող ծառայությունների դիմաց գանձվող վճարների դրույքաչափերը.
11) համայնքի ղեկավարի առաջարկությամբ որոշում է կայացնում համայնքի սեփականություն հանդիսացող գույքն օգտագործման տրամադրելու կամ օտարելու մասին, որում պետք է նշվեն օգտագործման տրամադրման կամ օտարման եղանակը, ժամկետները, նպատակը, օգտագործման տրամադրման դեպքում` օգտագործման ժամկետը և վճարի չափը, ուղղակի վաճառքի դեպքում` վաճառքի գինը, իսկ հրապարակային սակարկությունների դեպքում` մեկնարկային գինը: Համայնքային սեփականություն հանդիսացող հողամասն օտարելու դեպքում համայնքի ավագանու որոշման մեջ պետք է նշվեն նաև հողամասի գտնվելու վայրը, ծածկագիրը, մակերեսը, նպատակային նշանակությունը, հողատեսքը, գործառնական նշանակությունը.
12) որոշում է կայացնում համայնքային նշանակության փողոցների, պողոտաների, հրապարակների, զբոսայգիների, համայնքային ենթակայության կրթական, մշակութային և այլ հիմնարկների ու կազմակերպությունների անվանման և վերանվանման վերաբերյալ.
13) իր որոշմամբ վավերացնում է Հայաստանի Հանրապետության և այլ պետությունների համայնքների հետ համագործակցելու մասին պայմանագրերը: Համայնքների գործունեությունը համակարգելու, ինչպես նաև ընդհանուր շահերը ներկայացնելու և պաշտպանելու նպատակով որոշում է կայացնում համայնքների հիմնադրած միություններին անդամակցելու և դրանց անդամության վճարները մուծելու մասին.
14) համայնքի ղեկավարի ներկայացմամբ որոշում է ընդունում աշխատակազմի և բյուջետային հիմնարկների կանոնադրությունները, աշխատակիցների քանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու վերաբերյալ.
15) Համայնքային ծառայության պաշտոնների մասով աշխատակազմի աշխատակիցների թվաքանակը և (կամ) հաստիքացուցակը հաստատելու, ինչպես նաև փոփոխելու և (կամ) լրացնելու հարցում որոշում է կայացնում համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկում համապատասխան փոփոխություններ և (կամ) լրացումներ կատարելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնին դիմելու մասին: Աշխատակազմի աշխատակիցների թվաքանակը և (կամ) հաստիքացուցակը հաստատված, ինչպես նաև փոփոխված և (կամ) լրացված է համարվում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի կողմից համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկում համապատասխան փոփոխություններ և (կամ) լրացումներ կատարելու մասին իրավական ակտն ուժի մեջ մտնելու պահից.
16) որոշում է ընդունում համայնքի քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերը, դրանց փոփոխությունները, ինչպես նաև նախագծման առաջադրանքները հաստատելու մասին` «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով.
17) հաստատում է համայնքի քաղաքաշինական կանոնադրությունը, ինչպես նաև ՏԻՄ օրենքի 37-րդ հոդվածի երկրորդ մասի 3-րդ կետով սահմանված քաղաքաշինական այն փաստաթղթերը, որոնց պատվիրատուն է համայնքը.
18) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով որոշում է ընդունում համայնքի հողերի օգտագործման սխեմաները հաստատելու մասին.
19) հաստատում է համայնքի սեփականության ամենամյա գույքագրման փաստաթղթերը.
20) քննարկում է Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատի իրականացրած վերահսկողության և այլ իրավասու պետական մարմինների իրականացրած ստուգումների արդյունքները և իր իրավասության շրջանակում դրանց վերաբերյալ ընդունում է որոշում.
21) քննարկում և որոշում է կայացնում համայնքում տեղական ինքնակառավարմանը բնակիչների մասնակցության կարգը հաստատելու վերաբերյալ.
22) քննարկում և որոշում է կայացնում համայնքի ղեկավարին կից, համայնքի տարածքում հասարակական կարգով գործող խորհրդակցական մարմինների քանակի, անվանումների ու ձևավորման կարգը հաստատելու վերաբերյալ.
23) Ավագանու նիստում կարող է քննարկվել համայնքի շահերին վերաբերող ցանկացած հարց: Քննարկվող հարցերի վերաբերյալ ավագանին ընդունում է որոշումներ և ուղերձներ: ՏԻՄ օրենքով սահմանված դեպքերում ավագանին կազմում է արձանագրություններ.
24) Համայնքի ավագանին ընդունում է կանոնակարգ, որը կարգավորում է ավագանու գործունեությունը, նիստերի նախապատրաստումը և անցկացումը: Ավագանու նիստերն անցկացվում են ոչ պակաս, քան երկու ամիսը մեկ անգամ.
25) Համայնքի ավագանու նիստերի օրակարգի նախագիծը ձևավորում են համայնքի ղեկավարն ու ավագանու անդամները` համայնքի ղեկավարի աշխատակազմի քարտուղարին նիստից առնվազն տասն օր առաջ ներկայացրած գրավոր հարցերից.
26) Համայնքի ավագանու անդամը չի կարող միաժամանակ`
ա) աշխատել նույն աշխատակազմում, համայնքի բյուջետային հիմնարկներում, լինել համայնքային հիմնարկների և կազմակերպությունների ղեկավար.
բ) լինել համայնքի ղեկավար.
գ) աշխատել իրավապահ, պետական անվտանգության և դատական մարմիններում.
դ) օրենքով սահմանված կարգով, ինչպես նաև զինված ուժերում ծառայելու կամ ծառայության անցնելու դեպքերում համայնքի ավագանու անդամը պարտավոր է մինչև ավագանու հերթական նիստը գրավոր հրաժարվել ավագանու անդամությունից, հակառակ դեպքում նրա լիազորությունները դադարեցվում են.
27) Համայնքի ավագանու անդամը օրենքով սահմանված կարգով պարտավոր է`
ա. Համայնքի ավագանու անդամը պարտավոր է իր գործունեության ընթացքում առաջնորդվել օրենքով և համայնքի բարօրությանն ուղղված համոզմունքով.
բ. մասնակցել ավագանու նիստերին.
գ. պարբերաբար հանդիպել համայնքի բնակչության հետ, համայնքի ընտրողներին տեղեկացնել համայնքի ավագանու աշխատանքների մասին.
դ. մասնակցել ավագանու կողմից անցկացվող քաղաքացիների ընդունելություններին.
ե. ավագանու կանոնակարգով սահմանված կարգով անդամակցել ավագանու որևէ մշտական հանձնաժողովի, մասնակցել դրա նիստերին.
զ. օժանդակել համայնքում տեղական ինքնակառավարմանը բնակիչների մասնակցությանը.
է. չմասնակցել ավագանու այն որոշման քվեարկությանը, որն առնչվում է իր, իր ընտանիքի անդամների և մերձավոր բարեկամների (ծնող, քույր, եղբայր, երեխա) շահերին.
ը. անհամատեղելի պաշտոններում ընտրվելու կամ նշանակվելու դեպքում անհապաղ գրավոր տեղյակ պահել ավագանուն կամ համայնքի ղեկավարին.
թ. ստորագրել իր մասնակցությամբ ընդունված փաստաթղթերը.
28) Աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումն ունի կանոնադրություն, որը հաստատում է համայնքի ավագանին.
29) գործառույթի իրականացման օրենսդրական հիմքը` «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենք:
._____________________________________________________________________.
|Դրույթների անվանումը |Պահ- |Թերի |Պահ-|Հայտ-|Առա- |Հայտնա- |
| |պան- |է պահ-|պան-|նաբեր|ջարկու- |բերված |
| |ված է|պանված|ված |ված |թյուններ|խախտում-|
| | | |չէ |խախ- |հսկողու-|ները |
| | | | |տում-|թյան |վերաց- |
| | | | |ները |ընթաց- |նելու |
| | | | | |քում |տակով |
| | | | | |հայտնա- |սահման- |
| | | | | |բերված |ված |
| | | | | |խախտում |ժամկետ- |
| | | | | |ների |ները |
| | | | | |վերացման| |
| | | | | |վերա- | |
| | | | | |բերյալ | |
|___________________________|_____|______|____|_____|________|________|
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 |
|___________________________|_____|______|____|_____|________|________|
|1. Համայնքի ավագանու կողմից| | | | | | |
|ՏԻՄ օրենքի պահանջներին | | | | | | |
|համապատասխան ընդունված իր | | | | | | |
|կանոնակարգի առկայություն: | | | | | | |
|___________________________|_____|______|____|_____|________|________|
|2. Համայնքի ավագանու կողմից| | | | | | |
|հաստատված համայնքի | | | | | | |
|զարգացման ծրագրի | | | | | | |
|առկայություն: | | | | | | |
|___________________________|_____|______|____|_____|________|________|
|3. Համայնքի ավագանու կողմից| | | | | | |
|հաստատված համայնքի բյուջեի | | | | | | |
|առկայություն: | | | | | | |
|___________________________|_____|______|____|_____|________|________|
|4. Համայնքի բյուջեի | | | | | | |
|փոփոխությունների դեպքում | | | | | | |
|համայնքի ավագանու կողմից | | | | | | |
|հաստատման առկայություն: | | | | | | |
|___________________________|_____|______|____|_____|________|________|
|5. Համայնքի ավագանու կողմից| | | | | | |
|հաստատված բյուջեի կատարման | | | | | | |
|տարեկան հաշվետվության | | | | | | |
|առկայություն: | | | | | | |
|___________________________|_____|______|____|_____|________|________|
|6. Համայնքի ղեկավարի | | | | | | |
|ներկայացմամբ կամավոր | | | | | | |
|լիազորությունների | | | | | | |
|իրականացման կարգի և | | | | | | |
|անհրաժեշտ ֆինանսական | | | | | | |
|միջոցների վերաբերյալ | | | | | | |
|որոշման առկայություն: | | | | | | |
|___________________________|_____|______|____|_____|________|________|
|7. Համայնքի ղեկավարի | | | | | | |
|վարձատրության չափի | | | | | | |
|վերաբերյալ համայնքի | | | | | | |
|ավագանու որոշման | | | | | | |
|առկայություն: | | | | | | |
|___________________________|_____|______|____|_____|________|________|
|8. Համայնքային բյուջետային | | | | | | |
|հիմնարկների, համայնքի | | | | | | |
|մասնակցությամբ առևտրային | | | | | | |
|և ոչ առևտրային | | | | | | |
|կազմակերպությունների | | | | | | |
|ստեղծման, վերակազմակերպման | | | | | | |
|կամ լուծարման վերաբերյալ | | | | | | |
|համայնքի ավագանու որոշման | | | | | | |
|առկայություն: | | | | | | |
|___________________________|_____|______|____|_____|________|________|
|9. Համայնքի ղեկավարի | | | | | | |
|ներկայացրած` բյուջետային | | | | | | |
|հիմնարկների և ոչ | | | | | | |
|առևտրային | | | | | | |
|կազմակերպությունների | | | | | | |
|ղեկավարների թեկնածուներին | | | | | | |
|համաձայնություն տալու | | | | | | |
|վերաբերյալ համայնքի | | | | | | |
|ավագանու որոշման | | | | | | |
|առկայություն: | | | | | | |
|___________________________|_____|______|____|_____|________|________|
|10. Համայնքի մասնակցությամբ| | | | | | |
|առևտրային | | | | | | |
|կազմակերպությունների | | | | | | |
|խորհուրդների և վերստուգիչ | | | | | | |
|մարմինների կազմերի | | | | | | |
|հաստատման վերաբերյալ | | | | | | |
|համայնքի ավագանու որոշման | | | | | | |
|առկայություն: | | | | | | |
|___________________________|_____|______|____|_____|________|________|
|11. Տեղական հարկերի, | | | | | | |
|տուրքերի և վճարների | | | | | | |
|տեսակներն ու դրույքաչափերի | | | | | | |
|հաստատման վերաբերյալ | | | | | | |
|համայնքի ավագանու որոշման | | | | | | |
|առկայություն: | | | | | | |
|___________________________|_____|______|____|_____|________|________|
|12. Համայնքի կողմից | | | | | | |
|մատուցվող ծառայությունների | | | | | | |
|դիմաց գանձվող վճարների | | | | | | |
|դրույքաչափերի հաստատման | | | | | | |
|վերաբերյալ համայնքի | | | | | | |
|ավագանու որոշման | | | | | | |
|առկայություն: | | | | | | |
|___________________________|_____|______|____|_____|________|________|
|13. Համայնքի սեփականություն| | | | | | |
|հանդիսացող գույքն | | | | | | |
|օգտագործման տրամադրելու կամ| | | | | | |
|օտարելու դեպքում օրենքով | | | | | | |
|սահմանված կարգով համայնքի | | | | | | |
|ավագանու որոշման | | | | | | |
|առկայություն, որում նշված է| | | | | | |
|օգտագործման տրամադրման կամ | | | | | | |
|օտարման եղանակը, | | | | | | |
|ժամկետները, նպատակը, | | | | | | |
|օգտագործման տրամադրման | | | | | | |
|դեպքում` օգտագործման | | | | | | |
|ժամկետը և վճարի չափը, | | | | | | |
|օրենքով սահմանված կարգով | | | | | | |
|ուղղակի վաճառքի դեպքում` | | | | | | |
|վաճառքի գինը, իսկ | | | | | | |
|հրապարակային | | | | | | |
|սակարկությունների դեպքում` | | | | | | |
|մեկնարկային գինը, իսկ | | | | | | |
|համայնքային սեփականություն | | | | | | |
|հանդիսացող հողամասն օրենքով| | | | | | |
|սահմանված կարգով օտարելու | | | | | | |
|դեպքում նաև հողամասի | | | | | | |
|գտնվելու վայրը, ծածկագիրը, | | | | | | |
|մակերեսը, նպատակային | | | | | | |
|նշանակությունը, հողատեսքը, | | | | | | |
|գործառնական նշանակությունը:| | | | | | |
|___________________________|_____|______|____|_____|________|________|
|14. Համայնքային | | | | | | |
|նշանակության փողոցների, | | | | | | |
|պողոտաների, հրապարակների, | | | | | | |
|զբոսայգիների, համայնքային | | | | | | |
|ենթակայության կրթական, | | | | | | |
|մշակութային և այլ | | | | | | |
|հիմնարկների ու | | | | | | |
|կազմակերպությունների | | | | | | |
|անվանման և վերանվանման | | | | | | |
|վերաբերյալ համայնքի | | | | | | |
|ավագանու որոշման | | | | | | |
|առկայություն: | | | | | | |
|___________________________|_____|______|____|_____|________|________|
|15. Հայաստանի | | | | | | |
|Հանրապետության և այլ | | | | | | |
|պետությունների համայնքների | | | | | | |
|հետ համագործակցության | | | | | | |
|դեպքում իր որոշմամբ | | | | | | |
|համագործակցության | | | | | | |
|պայմանագրերի վավերացում: | | | | | | |
|___________________________|_____|______|____|_____|________|________|
|16. Համայնքների հիմնադրած | | | | | | |
|միություններին անդամակցելու| | | | | | |
|դեպքում անդամակցության և | | | | | | |
|դրանց անդամության օրենքով | | | | | | |
|սահմանված կարգով վճարները | | | | | | |
|մուծելու մասին որոշման | | | | | | |
|առկայություն: | | | | | | |
|___________________________|_____|______|____|_____|________|________|
|17. Աշխատակազմի և | | | | | | |
|բյուջետային հիմնարկների | | | | | | |
|կանոնադրությունները, | | | | | | |
|աշխատակիցների քանակը, | | | | | | |
|հաստիքացուցակը և | | | | | | |
|պաշտոնային դրույքաչափերը | | | | | | |
|(ՏԻՄ օրենքով սահմանված | | | | | | |
|դրույքաչափերին | | | | | | |
|համապատասխան) հաստատելու | | | | | | |
|վերաբերյալ համայնքի | | | | | | |
|ավագանու որոշման | | | | | | |
|առկայություն: | | | | | | |
|___________________________|_____|______|____|_____|________|________|
|18. Համայնքային ծառայության| | | | | | |
|պաշտոնների անվանացանկում | | | | | | |
|համապատասխան | | | | | | |
|փոփոխություններ և (կամ) | | | | | | |
|լրացումներ կատարելու | | | | | | |
|նպատակով ՀՀ կառավարության | | | | | | |
|լիազորած պետական կառավարման| | | | | | |
|մարմնին դիմելու մասին | | | | | | |
|համայնքի ավագանու որոշման | | | | | | |
|առկայություն: | | | | | | |
|___________________________|_____|______|____|_____|________|________|
|19. Համայնքի քաղաքաշինական | | | | | | |
|ծրագրային փաստաթղթերը, | | | | | | |
|դրանց փոփոխությունները, | | | | | | |
|ինչպես նաև նախագծման | | | | | | |
|առաջադրանքները | | | | | | |
|«Քաղաքաշինության մասին» | | | | | | |
|Հայաստանի Հանրապետության | | | | | | |
|օրենքով սահմանված կարգով | | | | | | |
|հաստատելու վերաբերյալ | | | | | | |
|համայնքի ավագանու որոշման | | | | | | |
|առկայություն: | | | | | | |
|___________________________|_____|______|____|_____|________|________|
|20. Համայնքի քաղաքաշինական | | | | | | |
|կանոնադրության հաստատման | | | | | | |
|վերաբերյալ համայնքի | | | | | | |
|ավագանու որոշման | | | | | | |
|առկայություն: | | | | | | |
|___________________________|_____|______|____|_____|________|________|
|21. Համայնքի հողերի | | | | | | |
|օգտագործման սխեմաները | | | | | | |
|հաստատելու վերաբերյալ | | | | | | |
|համայնքի ավագանու որոշման | | | | | | |
|առկայություն: | | | | | | |
|___________________________|_____|______|____|_____|________|________|
|22. Համայնքի սեփականության | | | | | | |
|ամենամյա գույքագրման | | | | | | |
|փաստաթղթերը օրենքով | | | | | | |
|սահմանված կարգով հաստատելու| | | | | | |
|վերաբերյալ համայնքի | | | | | | |
|ավագանու որոշման | | | | | | |
|առկայություն: | | | | | | |
|___________________________|_____|______|____|_____|________|________|
|23. Իր իրավասության | | | | | | |
|շրջանակում Հայաստանի | | | | | | |
|Հանրապետության օրենքով | | | | | | |
|սահմանված կարգով վերահսկիչ | | | | | | |
|պալատի իրականացրած | | | | | | |
|վերահսկողության և այլ | | | | | | |
|իրավասու պետական մարմինների| | | | | | |
|իրականացրած ստուգումների | | | | | | |
|արդյունքների վերաբերյալ | | | | | | |
|որոշման առկայություն: | | | | | | |
|___________________________|_____|______|____|_____|________|________|
|24. Համայնքում տեղական | | | | | | |
|ինքնակառավարմանը բնակիչների| | | | | | |
|մասնակցության կարգը | | | | | | |
|հաստատելու վերաբերյալ | | | | | | |
|որոշման առկայություն: | | | | | | |
|___________________________|_____|______|____|_____|________|________|
|25. Համայնքի ղեկավարին կից,| | | | | | |
|համայնքի տարածքում | | | | | | |
|հասարակական կարգով գործող | | | | | | |
|խորհրդակցական մարմինների | | | | | | |
|քանակի, անվանումների ու | | | | | | |
|ձևավորման կարգը հաստատելու| | | | | | |
|վերաբերյալ որոշման | | | | | | |
|առկայություն: | | | | | | |
|___________________________|_____|______|____|_____|________|________|
|26. Համայնքի ավագանու | | | | | | |
|առնվազն երկու ամիսը մեկ | | | | | | |
|անգամ կայացած նիստերի | | | | | | |
|արձանագրությունների | | | | | | |
|առկայություն: | | | | | | |
|___________________________|_____|______|____|_____|________|________|
|27. Համայնքի ավագանու | | | | | | |
|նիստերի օրակարգի ձևավորման | | | | | | |
|գործընթացում ՏԻՄ օրենքի | | | | | | |
|պահանջների պահպանման | | | | | | |
|առկայություն: | | | | | | |
|___________________________|_____|______|____|_____|________|________|
|28. Համայնքի ավագանու | | | | | | |
|անդամի նկատմամբ օրենքով | | | | | | |
|նախատեսված այլ անհամատեղելի| | | | | | |
|պաշտոններ զբաղեցնելու | | | | | | |
|վերաբերյալ | | | | | | |
|սահմանափակումների | | | | | | |
|պահպանում: | | | | | | |
|___________________________|_____|______|____|_____|________|________|
|29. Համայնքի ավագանու | | | | | | |
|անդամի ավագանու նիստերին | | | | | | |
|պարտադիր մասնակցություն: | | | | | | |
|___________________________|_____|______|____|_____|________|________|
|30. Համայնքի ավագանու | | | | | | |
|անդամի ավագանու | | | | | | |
|կանոնակարգով սահմանված | | | | | | |
|կարգով որևէ մշտական | | | | | | |
|հանձնաժողովի | | | | | | |
|անդամակցությունը և դրա | | | | | | |
|նիստերին մասնակցությունը: | | | | | | |
|___________________________|_____|______|____|_____|________|________|
|31. Համայնքի ավագանու | | | | | | |
|անդամի իր ընտանիքի | | | | | | |
|անդամների և մերձավոր | | | | | | |
|բարեկամների (ծնող, քույր, | | | | | | |
|եղբայր, երեխա) շահերին | | | | | | |
|առնչվող որոշումների | | | | | | |
|քվեարկությանը մասնակցության| | | | | | |
|բացառումը: | | | | | | |
|___________________________|_____|______|____|_____|________|________|
|32. Համայնքի ավագանու | | | | | | |
|անդամի իր մասնակցությամբ | | | | | | |
|ընդունված փաստաթղթերում | | | | | | |
|ստորագրության առկայություն:| | | | | | |
|___________________________|_____|______|____|_____|________|________|
|33. Աշխատակազմի առանձնացված| | | | | | |
|ստորաբաժանման առկայության | | | | | | |
|դեպքում օրենքով սահմանված | | | | | | |
|կարգով կանոնադրության | | | | | | |
|հաստատման առկայություն: | | | | | | |
._____________________________________________________________________.
II. Համայնքի ղեկավարի գործառույթը` օրենքով սահմանված պահանջների համաձայն`
1. Ավագանու հերթական նիստից առնվազն յոթ օր առաջ համայնքի ղեկավարը հրապարակում է տեղեկություն ավագանու նիստի ժամանակի, վայրի վերաբերյալ և օրակարգի նախագիծը: Հրապարակումն իրականացվում է համայնքներում` համայնքի ավագանու նստավայրում դրանք փակցնելու միջոցով, ինչպես նաև այն վայրերում, որոնք մատչելի են համայնքի յուրաքանչյուր մասի բնակչի համար` առնվազն մեկ տեղ յուրաքանչյուր երկու հազար բնակչի համար:
2. Համայնքի ղեկավարը իր պաշտոնը ստանձնելու օրվանից ոչ ուշ, քան մեկ ամսվա ընթացքում, մշակում և համայնքի ավագանու հաստատմանն է ներկայացնում աշխատակազմի, ինչպես նաև համայնքային բյուջետային հիմնարկների կանոնադրությունները, կառուցվածքները համապատասխան ստորաբաժանումներ նախատեսված լինելու դեպքում, ինչպես նաև աշխատակիցների քանակը, հաստիքացուցակն ու պաշտոնային դրույքաչափերը:
3. Համայնքի ղեկավարը ինքնուրույն և սեփական պատասխանատվությամբ նշանակումներ է կատարում հայեցողական պաշտոններում: Համայնքի նոր ղեկավարի ընտրվելուց հետո հայեցողական պաշտոններ զբաղեցնող անձինք իրենց լիազորությունները վայր են դնում: Համայնքի ղեկավարը աշխատակազմի և բյուջետային հիմնարկների կառուցվածքը, հաստիքացուցակն ու պաշտոնային դրույքաչափերը հաստատվելուց հետո` մեկամսյա ժամկետում, նշանակումներ է կատարում հայեցողական պաշտոններում:
4. Համայնքի ղեկավարը իր ներկայացմամբ և ավագանու համաձայնությամբ նշանակում է համայնքային բյուջետային հիմնարկների ղեկավարներին:
5. Համայնքի ղեկավարը օրենքով սահմանված կարգով`
1) համայնքի ղեկավարը անհատական ակտեր ընդունելուց հետո պարտավոր է երկօրյա ժամկետում այն ուղարկել համայնքի ավագանու անդամներին և փակցնել համայնքի ավագանու նստավայրում` բոլորի համար տեսանելի տեղում.
2) հաստատում է աշխատակազմի գործավարության կարգը.
3) համայնքային ենթակայության բյուջետային հիմնարկների և ոչ առևտրային կազմակերպությունների ստեղծման, վերակազմակերպման կամ լուծարման մասին որոշման նախագիծը ներկայացնում է ավագանու հաստատմանը.
4) համայնքային ենթակայության առևտրային կազմակերպությունների խորհուրդների և վերստուգիչ մարմինների կազմերի վերաբերյալ որոշման նախագծերը ներկայացնում է ավագանու հաստատմանը.
5) առաջարկություն է ներկայացնում համայնքի ավագանուն` համայնքում տեղական ինքնակառավարմանը բնակիչների մասնակցության կարգը հաստատելու վերաբերյալ.
6) առաջարկություն է ներկայացնում համայնքի ավագանուն` համայնքի ղեկավարին կից, համայնքի տարածքում հասարակական կարգով գործող խորհրդակցական մարմինների քանակը, անվանումներն ու ձևավորման կարգը հաստատելու վերաբերյալ.
7) համայնքի ավագանու որոշմամբ և սահմանած պայմաններով օտարում կամ օգտագործման է տրամադրում համայնքի սեփականություն համարվող գույքը.
8) Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով կազմում և Հայաստանի Հանրապետության ավտոմոբիլային ճանապարհների անվանացանկում ընդգրկված ճանապարհների մաս հանդիսացող տարանցիկ ճանապարհներին վերաբերող մասով (բացառությամբ Երևան քաղաքի) լիազոր մարմնի հետ համաձայնեցնելուց հետո համայնքի ավագանու հաստատմանն է ներկայացնում համայնքում ճանապարհային երթևեկության կազմակերպման սխեման (համայնքային ենթակայության ճանապարհների մասով) և կայացնում է որոշումներ` այդ սխեմային համապատասխան անվտանգ երթևեկության կազմակերպման համար անհրաժեշտ ճանապարհային երթևեկության կազմակերպման կահավորանքի ու այլ տեխնիկական միջոցների տեղադրման վերաբերյալ` երթևեկության անվտանգության մասով համաձայնեցնելով պետական լիազոր մարմնի հետ.
9) համայնքի ավագանու հաստատմանն է ներկայացնում համայնքի անվանման և վերանվանման ենթակա փողոցները, պողոտաները, հրապարակները, զբոսայգիները, համայնքային ենթակայության կրթական, մշակութային և այլ հիմնարկներն ու կազմակերպությունները և օրենքով սահմանված կարգով ներկայացնում է գրանցման (բացառությամբ պատմամշակութային ու բնապատմական հուշարձանների).
10) սահմանում է շենքերի և շինությունների համարակալումը.
11) օրենքով կամ կառավարության սահմանած կարգով վարում է համայնքի քաղաքաշինական, բնապահպանական, գյուղատնտեսական և այլ կադաստրներ.
12) օրենքով կամ կառավարության սահմանած կարգով միջոցներ է ձեռնարկում քաղաքացիական պաշտպանության, հակահամաճարակային և կարանտինային միջոցառումների, ինչպես նաև տեխնոլոգիական և տարերային աղետների վտանգների նվազեցման ու հետևանքների վերացման հետ կապված աշխատանքների կազմակերպման համար.
13) կազմակերպում է համայնքի բնակիչների հաշվառումը.
14) կատարում է քաղաքացիների ընդունելություն, օրենքով սահմանված կարգով քննության է առնում քաղաքացիների առաջարկությունները, դիմումներն ու բողոքները և ձեռնարկում է միջոցներ.
15) սահմանում է խնամակալություն, հոգաբարձություն, իրականացնում է խնամակալության և հոգաբարձության մարմիններին օրենքով վերապահված այլ լիազորություններ.
16) միջոցներ է ձեռնարկում իր համայնքում երեխաների ծնունդների չգրանցման դեպքերը բացահայտելու և այդ ծնունդների պետական գրանցումներն ապահովելու ուղղությամբ, օրենքով սահմանված դեպքերում և կարգով տալիս է երեխայի ծննդի պետական գրանցման գրավոր հայտարարություն.
17) կազմակերպում է տեղական ինքնակառավարմանն առնչվող օրենսդրական և ենթաօրենսդրական կարևորագույն նախաձեռնությունների և նախագծերի, մասնավորապես համայնքի զարգացման ծրագրերի և տարեկան բյուջեի, համայնքի կողմից մատուցվող հանրային ծառայությունների ոլորտներում համայնքի ավագանու և ղեկավարի որոշումների, համայնքի գլխավոր հատակագծի, քաղաքաշինական, բնապահպանական, կենսագործունեության միջավայրի ծրագրվող փոփոխությունների հանրային լսումներ կամ քննարկումներ, դրանց վերաբերյալ առաջարկությունների ընդունումը և ներկայացումը նախաձեռնությունների և նախագծերի հեղինակներին:
6. Համայնքի սեփականություն համարվող գույքը համայնքի ղեկավարը ենթարկում է ամենամյա պարտադիր գույքագրման, որը ներկայացվում է ավագանու հաստատմանը:
7. Սեփականության իրավունքով գույք ձեռք բերելուց կամ գույքն օտարելուց հետո` մեկշաբաթյա ժամկետում, համայնքի ղեկավարը գույքագրման փաստաթղթերում կատարում է համապատասխան փոփոխություններ, որոնք համայնքի ավագանին հաստատում է առաջիկա նիստում:
8. Գործառույթի իրականացման օրենսդրական հիմքը` «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենք:
._____________________________________________________________________.
|Դրույթների անվանումը |Պահ- |Թերի |Պահ-|Հայտ-|Առա- |Հայտնա- |
| |պան- |է պահ-|պան-|նաբեր|ջարկու- |բերված |
| |ված է|պանված|ված |ված |թյուններ|խախտում-|
| | | |չէ |խախ- |հսկողու-|ները |
| | | | |տում-|թյան |վերաց- |
| | | | |ները |ընթաց- |նելու |
| | | | | |քում |տակով |
| | | | | |հայտնա- |սահման- |
| | | | | |բերված |ված |
| | | | | |խախտում |ժամկետ- |
| | | | | |ների |ները |
| | | | | |վերացման| |
| | | | | |վերա- | |
| | | | | |բերյալ | |
|___________________________|_____|______|____|_____|________|________|
|1. Համայնքում առնվազն երկու| | | | | | |
|հազար բնակչի համար համայնքի| | | | | | |
|յուրաքանչյուր մասի բնակչի | | | | | | |
|համար մատչելի տեղերում | | | | | | |
|հայտարարություն փակցնելու | | | | | | |
|միջոցով ավագանու հերթական | | | | | | |
|նիստից առնվազն յոթ օր առաջ | | | | | | |
|համայնքի ղեկավարի կողմից | | | | | | |
|հրապարակված տեղեկության | | | | | | |
|առկայություն` ավագանու | | | | | | |
|նիստի ժամանակի, վայրի և | | | | | | |
|օրակարգի վերաբերյալ: | | | | | | |
|___________________________|_____|______|____|_____|________|________|
|2. Համայնքի ղեկավարի | | | | | | |
|աշխատակազմի և համայնքային | | | | | | |
|բյուջետային հիմնարկների | | | | | | |
|կանոնադրությունները, | | | | | | |
|կառուցվածքները և | | | | | | |
|աշխատակիցների քանակը, | | | | | | |
|հաստիքացուցակն ու | | | | | | |
|պաշտոնային դրույքաչափերը | | | | | | |
|հաստատելու մասին համայնքի | | | | | | |
|ավագանու որոշման | | | | | | |
|առկայություն: | | | | | | |
|___________________________|_____|______|____|_____|________|________|
|3. օրենքով սահմանված կարգով| | | | | | |
|հայեցողական պաշտոններում | | | | | | |
|նշանակումներ կատարելու | | | | | | |
|վերաբերյալ համայնքի | | | | | | |
|ղեկավարի որոշման | | | | | | |
|առկայություն: | | | | | | |
|___________________________|_____|______|____|_____|________|________|
|4. Համայնքային բյուջետային | | | | | | |
|հիմնարկների ղեկավարների | | | | | | |
|նշանակման վերաբերյալ | | | | | | |
|համայնքի ավագանու անդամների| | | | | | |
|համաձայնության | | | | | | |
|առկայություն: | | | | | | |
|___________________________|_____|______|____|_____|________|________|
|5. Համայնքի ղեկավարի | | | | | | |
|անհատական ակտերի | | | | | | |
|ընդունումից հետո օրենքով | | | | | | |
|սահմանված երկօրյա ժամկետում| | | | | | |
|ուղարկելու ավագանուն | | | | | | |
|անդամներին ուղարկված | | | | | | |
|լինելու, ինչպես նաև | | | | | | |
|համայնքի ավագանու | | | | | | |
|նստավայրում և բոլորի համար| | | | | | |
|տեսանելի վայրում համայնքի | | | | | | |
|ղեկավարի անհատական ակտերի | | | | | | |
|փակցված լինելու | | | | | | |
|առկայություն: | | | | | | |
|___________________________|_____|______|____|_____|________|________|
|6. Համայնքի ղեկավարի | | | | | | |
|որոշմամբ հաստատված | | | | | | |
|աշխատակազմի գործավարության | | | | | | |
|կարգի առկայություն: | | | | | | |
|___________________________|_____|______|____|_____|________|________|
|7. Համայնքային | | | | | | |
|ենթակայության բյուջետային | | | | | | |
|հիմնարկների և ոչ | | | | | | |
|առևտրային | | | | | | |
|կազմակերպությունների | | | | | | |
|ստեղծման, վերակազմակերպման | | | | | | |
|կամ լուծարման մասին որոշման| | | | | | |
|նախագծերը ավագանու | | | | | | |
|հաստատմանը ներկայացված | | | | | | |
|լինելու առկայություն: | | | | | | |
|___________________________|_____|______|____|_____|________|________|
|8. Ավագանու հաստատմանը | | | | | | |
|ներկայացված համայնքային | | | | | | |
|ենթակայության առևտրային | | | | | | |
|կազմակերպությունների | | | | | | |
|խորհուրդների և վերստուգիչ | | | | | | |
|մարմինների կազմերի | | | | | | |
|վերաբերյալ ներկայացված | | | | | | |
|լինելու առկայություն: | | | | | | |
|___________________________|_____|______|____|_____|________|________|
|9. Համայնքում տեղական | | | | | | |
|ինքնակառավարմանը բնակիչների| | | | | | |
|մասնակցության կարգը | | | | | | |
|հաստատելու վերաբերյալ | | | | | | |
|համայնքի ավագանուն | | | | | | |
|ներկայացված առաջարկության | | | | | | |
|առկայություն: | | | | | | |
|___________________________|_____|______|____|_____|________|________|
|10. Համայնքի ղեկավարին կից,| | | | | | |
|համայնքի տարածքում | | | | | | |
|հասարակական կարգով գործող | | | | | | |
|խորհրդակցական մարմինների | | | | | | |
|քանակը, անվանումներն ու | | | | | | |
|ձևավորման կարգը հաստատելու| | | | | | |
|վերաբերյալ համայնքի | | | | | | |
|ավագանուն ներկայացված | | | | | | |
|առաջարկության առկայություն:| | | | | | |
|___________________________|_____|______|____|_____|________|________|
|11. օրենքով սահմանված | | | | | | |
|կարգով օտարված կամ | | | | | | |
|օգտագործման տրամադրված | | | | | | |
|համայնքի սեփականություն | | | | | | |
|համարվող գույքի վերաբերյալ | | | | | | |
|ավագանու որոշման | | | | | | |
|առկայություն: | | | | | | |
|___________________________|_____|______|____|_____|________|________|
|12. Հայաստանի | | | | | | |
|Հանրապետության | | | | | | |
|կառավարության սահմանած | | | | | | |
|կարգով կազմելուց և և | | | | | | |
|Հայաստանի Հանրապետության | | | | | | |
|ավտոմոբիլային ճանապարհների | | | | | | |
|անվանացանկում ընդգրկված | | | | | | |
|ճանապարհների մաս հանդիսացող| | | | | | |
|տարանցիկ ճանապարհներին | | | | | | |
|վերաբերող մասով լիազոր | | | | | | |
|մարմնի հետ համաձայնեցնելուց| | | | | | |
|հետո համայնքի ավագանու | | | | | | |
|հաստատմանը համայնքում | | | | | | |
|ճանապարհային երթևեկության | | | | | | |
|կազմակերպման սխեման | | | | | | |
|(համայնքային ենթակայության | | | | | | |
|ճանապարհների մասով) | | | | | | |
|ներկայացված լինելու | | | | | | |
|առկայությունը: | | | | | | |
|___________________________|_____|______|____|_____|________|________|
|13. Համայնքի ղեկավարի | | | | | | |
|որոշման առկայություն | | | | | | |
|համայնքի ավագանու կողմից | | | | | | |
|հաստատված համայնքում | | | | | | |
|ճանապարհային երթևեկության | | | | | | |
|կազմակերպման սխեմայի | | | | | | |
|համապատասխան անվտանգ | | | | | | |
|երթևեկության կազմակերպման | | | | | | |
|համար անհրաժեշտ | | | | | | |
|ճանապարհային երթևեկության | | | | | | |
|կազմակերպման կահավորանքի ու| | | | | | |
|այլ տեխնիկական միջոցների | | | | | | |
|տեղադրման վերաբերյալ` | | | | | | |
|երթևեկության անվտանգության| | | | | | |
|մասով համաձայնեցնելով | | | | | | |
|պետական լիազոր մարմնի հետ: | | | | | | |
|___________________________|_____|______|____|_____|________|________|
|14. Համայնքի անվանման և | | | | | | |
|վերանվանման ենթակա | | | | | | |
|փողոցները, պողոտաները, | | | | | | |
|հրապարակները, զբոսայգիները,| | | | | | |
|համայնքային ենթակայության | | | | | | |
|կրթական, մշակութային և այլ| | | | | | |
|հիմնարկներն ու | | | | | | |
|կազմակերպությունները | | | | | | |
|ավագանու հաստատմանը | | | | | | |
|ներկայացված լինելու | | | | | | |
|առկայություն, ինչպես նաև | | | | | | |
|օրենքով սահմանված կարգով | | | | | | |
|գրանցման ներկայացնելու | | | | | | |
|առկայություն: | | | | | | |
|___________________________|_____|______|____|_____|________|________|
|15. Շենքերի և | | | | | | |
|շինությունների համարակալման| | | | | | |
|սահմանման վերաբերյալ | | | | | | |
|օրենքով սահմանված կարգով | | | | | | |
|համայնքի ղեկավարի որոշման | | | | | | |
|առկայություն: | | | | | | |
|___________________________|_____|______|____|_____|________|________|
|16. Համայնքի քաղաքաշինական,| | | | | | |
|բնապահպանական, | | | | | | |
|գյուղատնտեսական և այլ | | | | | | |
|կադաստրների օրենքով | | | | | | |
|սահմանված կարգով վարում: | | | | | | |
|___________________________|_____|______|____|_____|________|________|
|17. Քաղաքացիական | | | | | | |
|պաշտպանության, | | | | | | |
|հակահամաճարակային և | | | | | | |
|կարանտինային | | | | | | |
|միջոցառումների, ինչպես նաև | | | | | | |
|տեխնոլոգիական և տարերային | | | | | | |
|աղետների վտանգների | | | | | | |
|նվազեցման ու հետևանքների | | | | | | |
|վերացման հետ կապված | | | | | | |
|աշխատանքների կազմակերպման | | | | | | |
|համար օրենքով սահմանված | | | | | | |
|կարգով միջոցների | | | | | | |
|ձեռնարկում: | | | | | | |
|___________________________|_____|______|____|_____|________|________|
|18. օրենքով սահմանված | | | | | | |
|կարգով համայնքի բնակիչների | | | | | | |
|հաշվառման իրականացում: | | | | | | |
|___________________________|_____|______|____|_____|________|________|
|19. օրենքով սահմանված | | | | | | |
|կարգով քաղաքացիների | | | | | | |
|ընդունելության | | | | | | |
|կազմակերպում: | | | | | | |
|___________________________|_____|______|____|_____|________|________|
|20. Համայնքում | | | | | | |
|խնամակալության և | | | | | | |
|հոգաբարձության մարմինների | | | | | | |
|օրենքով սահմանված կարգով | | | | | | |
|ձևավորման առկայություն: | | | | | | |
|___________________________|_____|______|____|_____|________|________|
|21. Համայնքում երեխաների | | | | | | |
|ծնունդների չգրանցման | | | | | | |
|բացառման, իսկ հայտնաբերման | | | | | | |
|դեպքում օրենքով սահմանված | | | | | | |
|կարգով գրանցման ուղղությամբ| | | | | | |
|իրականացված աշխատանքներ: | | | | | | |
|___________________________|_____|______|____|_____|________|________|
|22. օրենքով սահմանված | | | | | | |
|կարգով` տեղական | | | | | | |
|ինքնակառավարմանն առնչվող | | | | | | |
|օրենսդրական և | | | | | | |
|ենթաօրենսդրական | | | | | | |
|կարևորագույն | | | | | | |
|նախաձեռնությունների և | | | | | | |
|նախագծերի, մասնավորապես | | | | | | |
|համայնքի զարգացման ծրագրերի| | | | | | |
|և տարեկան բյուջեի, | | | | | | |
|համայնքի կողմից մատուցվող | | | | | | |
|հանրային ծառայությունների | | | | | | |
|ոլորտներում համայնքի | | | | | | |
|ավագանու և ղեկավարի | | | | | | |
|որոշումների, համայնքի | | | | | | |
|գլխավոր հատակագծի, | | | | | | |
|քաղաքաշինական, | | | | | | |
|բնապահպանական, | | | | | | |
|կենսագործունեության | | | | | | |
|միջավայրի ծրագրվող | | | | | | |
|փոփոխությունների հանրային | | | | | | |
|լսումներ կամ քննարկումներ | | | | | | |
|իրականացնելու համար | | | | | | |
|կատարված աշխատանքների | | | | | | |
|առկայություն: | | | | | | |
|___________________________|_____|______|____|_____|________|________|
|23. Ամենամյա պարտադիր | | | | | | |
|գույքագրման վերաբերյալ | | | | | | |
|համայնքի ավագանու որոշման | | | | | | |
|առկայություն: | | | | | | |
|___________________________|_____|______|____|_____|________|________|
|24. Սեփականության | | | | | | |
|իրավունքով գույք ձեռք | | | | | | |
|բերելուց կամ գույքն | | | | | | |
|օտարելուց հետո` մեկշաբաթյա | | | | | | |
|ժամկետում, գույքագրման | | | | | | |
|փաստաթղթերում կատարած | | | | | | |
|համապատասխան | | | | | | |
|փոփոխությունների | | | | | | |
|առկայություն: | | | | | | |
._____________________________________________________________________.
(1-ին հավելվածը փոփ. 27.08.15 թիվ 860-Ն հրաման)
-------------------------------------------------------------------
ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասում