(ուժը կորցրել է 20.05.06 ՆՀ-114-Ն հրամանագիր)
i
030.0808.070201
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՐԴԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԲԽՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՄԱՍԻՆ
Ելնելով Եվրոպայի խորհրդին Հայաստանի Հանրապետության անդամակցության հետ կապված պարտավորություններից բխող միջոցառումների իրականացումը և այդ կապակցությամբ պետական մարմինների գործունեությունը համակարգելու անհրաժեշտությունից, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 49-րդ հոդվածով և 55-րդ հոդվածի 6-րդ կետով` որոշում եմ.
i
1. Ստեղծել Եվրոպայի խորհրդին Հայաստանի Հանրապետության անդամակցության հետ կապված պարտավորություններից բխող միջոցառումները համակարգող հանձնաժողով հետևյալ կազմով`
Ռոբերտ ՔՈՉԱՐՅԱՆ Հայաստանի Հանրապետության Նախագահ
(հանձնաժողովի նախագահ)
Գագիկ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ Հայաստանի Հանրապետության սահմանադրական
դատարանի նախագահ (համաձայնությամբ)
Տիգրան ԹՈՐՈՍՅԱՆ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի
նախագահի տեղակալ (համաձայնությամբ)
Վարդան ՕՍԿԱՆՅԱՆ Հայաստանի Հանրապետության արտաքին
գործերի նախարար
Դավիթ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ Հայաստանի Հանրապետության
արդարադատության նախարար:
(նոր կազմը տես 28.07.03 ՆՀ-96-Ա հրամանագիր)
2. Սահմանել, որ պետական մարմինները Եվրոպայի խորհրդին Հայաստանի Հանրապետության անդամակցության հետ կապված պարտավորություններից բխող միջոցառումների իրականացմանը մասնակցելիս առաջնորդվում են հանձնաժողովի կողմից հավանության արժանացած ժամանակացույցով և պարբերաբար` ոչ պակաս, քան երկու ամիսը մեկ անգամ, հանձնաժողովին տեղեկատվություն են ներկայացնում կատարված աշխատանքների մասին:
3. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
7 փետրվարի 2001 թ.
ՆՀ-808