(ուժը կորցրել է 30.06.2022 թիվ 51-Ն որոշում)
i
606.0045.050811
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«05» 08 2011 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60311374
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ՈՐՈՇՈՒՄ
29 հուլիսի 2011 թվականի N 45-Ն
i
ԸՆՏՐԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈՂՄԻՑ ԸՆՏՐԱԿԱՆ ՏԵՂԱՄԱՍՈՒՄ ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԸ ՀԱՄԱԿԱՐԳԻՉ ՄՈՒՏՔԱԳՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 73-րդ հոդվածի 2-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է.
1. Սահմանել, որ.
1) ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը ստուգում է ընտրական տեղամասերում քվեարկության արդյունքների վերաբերյալ արձանագրությունների կազմման վավերականությունը, նշում կատարում արձանագրության ընդունման ամսաթվի, ժամի մասին, ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահը ստորագրում և կնքում է արձանագրությունը,
2) ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահն ապահովում է տեղամասում քվեարկության արդյունքների վերաբերյալ արձանագրության տվյալների մուտքագրումը համակարգիչ և պատասխանատու է այդ տվյալների ճշգրիտ մուտքագրման համար,
3) տվյալների մուտքագրումը համակարգիչ իրականացնում է կենտրոնական ընտրական հանձնաժողովի աշխատակազմի աշխատակիցը «Ընտրություններ» ավտոմատացված համակարգի միջոցով,
4) տեղամասային ընտրական հանձնաժողովի արձանագրության յուրաքանչյուր տվյալ մուտքագրվում է քվեարկության արդյունքների աղյուսակի` այդ տվյալի համար նախատեսված դաշտում, որն ունի հետևյալ տեսքը.
.__________________________________________________________________________
|Ըտրա- |Տեղ-|Քվեար- |Ըստ |Հաշվա- |Ոստիկա-|Ստացիո- |Ձերբա- |Ընտ-|Ընտ |
|տարածք|ամաս|կության |գտնվելու|ռում |նության|նար |կալված |րող-|րող-|
|N |N |օրն |վայրի |չունե- |ծառա- |բուժհաս-|անձանց |ների|ների|
| | |ընտրական |ընտրող- |ցող |յողների|տատու- |պահելու|հիմ-|ընդ-|
| | |տեղամա- |ների |ընտրող-|լրացու-|թյան |վայրի |նա- |հա- |
| | |սում |լրացու- |ների |ցիչ |ընտրող- |ընտրող-|կան |նուր|
| | |կազմված |ցիչ |լրա- |ցուցակի|ների |ների |ցու-|թիվը|
| | |ընտրող- |ցուցակի |ցուցիչ |ընտրող-|լրացու- |լրացու-|ցակի| |
| | |ների |ընտրող- |ցուցակի|ների |ցիչ |ցիչ |ընտ-| |
| | |լրացուցիչ|ների |ընտրող-|թիվը |ցուցակի |ցուցակի|րող-| |
| | |ցուցակի | |ների | |ընտրող- |ընտրող-|ների| |
| | |ընտրող- | |թիվը | |ների |ների |թիվը| |
| | |ների թիվը| | | |թիվը |թիվը | | |
| | | | | | | | | | |
|______|____|_________|________|_______|_______|________|_______|____|____|
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 |
.__________________________________________________________________________
__________________________________________________________________________.
|Քվեար-|ՏԸՀ- |Ելունդ-|Մար- |Անվա-|Յուրաքան- |Թեկնածուին|Քվեատու-|Անճշտու-|
|կու- |ներին|ների |ված |վեր |չյուր |կուսակ- |փում |թյուն- |
|թյան |հատ- |համար- |քվեա-|քվեա-|թեկնածուին,|ցությանը |առկա |ների |
|մաս- |կաց- |ները |թեր- |թեր- |կուսակցու- |կամ |սահման- |չափը |
|նակից-|ված | |թիկ |թիկ- |թյանը, |կուսակ- |ված | |
|ների |քվեա-| |ների |ների |կուսակցու- |ցություն- |նմուշի | |
|թիվը |թեր- | |թիվը |թիվը |թյունների |ների |քվեար- | |
| |թիկ- | | | |դաշինքին |դաշինքին |կության | |
| |ների | | | |կողմ |դեմ |ծրարների| |
| |թիվը | | | |քվեարկված |քվեարկված |թիվը | |
| | | | | |քվեաթերթիկ-|քվեաթեր- | | |
| | | | | |ների թիվը |թիկների | | |
| | | | | |___________|թիվը | | |
| | | | | |...|...|...| | | |
|______|_____|_______|_____|_____|___________|__________|________|________|
| 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 |
__________________________________________________________________________.
5) քվեարկության արդյունքների աղյուսակի վերնագիրը պարունակում է ընտրության անվանումը, տեղամասային ընտրական հանձնաժողովի համարը,
6) ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահը կամ նրա հանձնարարությամբ հանձնաժողովի անդամներից որևէ մեկը պարբերաբար, բայց ոչ ուշ, քան 3 ժամը մեկ, համակարգչի օգնությամբ կատարում է ընտրատարածքում քվեարկության արդյունքների աղյուսակավորում ու տպագրում այն` ըստ ընտրական տեղամասերի,
7) ընտրատարածքում քվեարկության արդյունքների աղյուսակավորման օրինակը` վավերացված հանձնաժողովի նախագահի (տեղակալի) և քարտուղարի ստորագրություններով և հանձնաժողովի կնիքով, անհապաղ փակցվում է ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում` բոլորի համար տեսանելի տեղում,
8) ընտրական հանձնաժողովի նիստին ներկա լինելու իրավունք ունեցող անձանց պահանջով նրանց տրվում է ընտրատարածքում քվեարկության արդյունքների աղյուսակավորման օրինակ` վավերացված հանձնաժողովի նախագահի (տեղակալի) և քարտուղարի ստորագրություններով ու հանձնաժողովի կնիքով,
9) համակարգիչ մուտքագրված` տեղամասում քվեարկության արդյունքների վերաբերյալ արձանագրության տվյալները ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներից կենտրոնական ընտրական հանձնաժողով տեղափոխվում են էլեկտրոնային եղանակով` «Ընտրություններ» ավտոմատացված համակարգի միջոցով,
10) ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը տեղամասերում քվեարկության արդյունքների վերաբերյալ արձանագրությունների հիման վրա Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով սահմանված կարգով և ժամկետներում «Ընտրություններ» ավտոմատացված համակարգի միջոցով ստանում է ընտրատարածքում Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով ընտրությունների, իսկ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների դեպքում` համայնքի ղեկավարի կամ ավագանու անդամների ընտրությունների արդյունքների վերաբերյալ արձանագրությունները:
2. «Ընտրություններ» ավտոմատացված համակարգը չի թույլատրում քառանիշ թվերից մեծ թվերի մուտքագրում, համեմատում է տեղամասում քվեարկության արդյունքների արձանագրության ընտրողների հիմնական ցուցակի և լրացուցիչ ցուցակների ընտրողների թվերը լիազոր մարմնի տրամադրած թվերի հետ, ընտրողների ընդհանուր թիվը հանձնաժողովին հատկացված քվեաթերթիկների թվի հետ, հաշվարկում է ընտրողների ընդհանուր թիվը, համեմատում արձանագրված թվի հետ, թվաբանական սխալի դեպքում արձանագրում թվերի` համակարգի միջոցով ստացված գումարը, մեխանիկական սխալ հայտնաբերելու դեպքում զգուշացնող ազդանշանի միջոցով հնարավորություն է տալիս մուտքագրողին մեկ անգամ ևս ստուգել մուտքագրած տվյալները: Համակարգը ներառում է տվյալների սխալ մուտքագրումից պաշտպանող ողջամիտ այլ երաշխիքներ:
i
3. Սույն որոշման դրույթները կիրառվում են հանրաքվեի ընտրատարածքային հանձնաժողովի կողմից հանրաքվեի տեղամասում քվեարկության արդյունքների արձանագրության տվյալները համակարգիչ մուտքագրելու դեպքում:
Հանրաքվեի դեպքում սույն որոշման 1-ին կետի 4-րդ ենթակետի աղյուսակի 16-րդ տողում լրացնում են «ԱՅՈ» և «ՈՉ» քվեարկված քվեաթերթիկների թվերը:
(3-րդ կետը լրաց. 20.07.15 թիվ 44-Ն որոշում)