(ուժը կորցրել է 17.06.16 թիվ 41-Ն որոշում)
i
606.0043.050811
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«05» 08 2011 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60311372
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ՈՐՈՇՈՒՄ
29 հուլիսի 2011 թվականի N 43-Ն
ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՄԱՍԵՐՈՒՄ ՀԱՇՎԱՌՎԱԾ ԸՆՏՐՈՂՆԵՐԻ ԹԻՎԸ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻՆ, ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄԻՆ ԵՎ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 8-րդ հոդվածի 9-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է.
1. Սահմանել, որ.
i
1) հանրաքվեի և համապետական ընտրությունների ժամանակ ընտրական տեղամասերը կազմավորելու նպատակով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության զինվորական մասերի ղեկավարները քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 50 օր առաջ, զինվորական մասի տեղակայման վայրի համայնքի ղեկավարին, լիազոր մարմին ու կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացնում են զինվորական մասի ընտրողների թիվը,
2) լիազոր մարմին ու կենտրոնական ընտրական հանձնաժողով զինվորական մասի ընտրողների թիվը ներկայացվում է ըստ այն համայնքների, որտեղ քվեարկելու են զինվորական մասի ընտրողները,
3) լիազոր մարմինը, համայնքի ղեկավարն ու ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը զինվորական մասի ընտրողների թիվը հաշվի են առնում ընտրական տեղամասերը կազմավորելիս,
4) համայնքի ղեկավարը, լիազոր մարմինն ու ընտրական հանձնաժողովները զինվորական մասի ընտրողների թիվը չեն հրապարակում:
(1-ին կետը փոփ. 20.07.15 թիվ 42-Ն որոշում)
2. Սույն որոշման դրույթները վերաբերում են նաև Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության և ոստիկանության զորքերին: