(ուժը կորցրել է 02.07.01 թիվ 588 որոշում)
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
13 հոկտեմբերի 1994 թ. թիվ 487
ԶԻՆԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԽՈՒՍԱՓԵԼՈՒ ԵՎ ԴԱՍԱԼՔՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՏԱՐՎՈՂ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿՈՈՐԴԻՆԱՑԻՈՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՄԱՍԻՆ
Փաստելով Հայաստանի Հանրապետության բանակի կայացումը, հաշվի առնելով այդ գործում տասնյակ հազարավոր ծնողների ազգային բարձր գիտակցությունը, նրանց զավակների անձնազոհ ծառայությունը, միաժամանակ նշելով դասալքության և զինծառայությունից խուսափելու մասնակի դեպքերի առկայությունը, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հանրապետական և տեղական պետական կառավարման մարմինների աշխատանքների կոորդինացման նպատակով ստեղծել զինծառայությունից խուսափելու և դասալքության դեմ տարվող աշխատանքների կոորդինացիոն կենտրոնական հանձնաժողով և հաստատել նրա անհատական կազմը, համաձայն հավելվածի:
2. Զինծառայությունից խուսափելու և դասալքության դեմ տարվող աշխատանքների կոորդինացիոն կենտրոնական հանձնաժողովին`
ա) անցկացնել զինծառայությունից խուսափողների և դասալիքների գործերի անհատական քննարկում.
բ) զինծառայությունից խուսափող քաղաքացիների և դասալիքների վերաբերյալ ընդունել որոշումներ` նրանց կողմից ժամկետային զինվորական ծառայությունը շարունակելու կամ օրենքով սահմանված կարգով քրեական պատասխանատվության ենթարկելու համար այդ քաղաքացիների վերաբերյալ համապատասխան նյութերը դատախազական մարմիններ ներկայացնելու մասին.
գ) լսել հանրապետական և տեղական պետական կառավարման մարմինների, ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների ղեկավարների հաշվետվությունները նշված աշխատանքների կազմակերպման վերաբերյալ և անհրաժեշտության դեպքում առաջարկություններ ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարություն:
3. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության պետական վարչությանը, պատգամավորների շրջանային և քաղաքային խորհուրդների գործկոմներին` մինչև 1994 թվականի նոյեմբերի 1-ը մշակել զինծառայությունից խուսափելու ու դասալքության դեմ պայքարի համալիր միջոցառումների ծրագիր և ապահովել դրա իրականացումը: