(ուժը կորցրել է 20.02.01 թիվ 45 որոշում)
i
050.0007.090101
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
9 հունվարի 2001 թվականի թիվ 7
«ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ ՀԻՄՆԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հաշվի առնելով, որ «Բանկային ուսումնական կենտրոն» շահույթ ստանալու նպատակ չհետապնդող սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը լուծարվել է համաձայն ընկերության հիմնադիրների խորհրդի 2001 թվականի հունվարի 9-ի որոշման, հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 56-րդ հոդվածը, ղեկավարվելով նույն օրենքի 20-րդ հոդվածի դրույթներով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Որպես միակ հիմնադիր հիմնադրել «Կենտրոնական բանկի ուսումնական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն:
2. «Կենտրոնական բանկի ուսումնական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալի չափը սահմանել 100000 դրամ, որը բաժանված է երկու բաժնետոմսերի` յուրաքանչյուրը 50000 դրամ անվանական արժեքով:
3. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի իրավաբանական վարչությանը` սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից երկշաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի հաստատմանը ներկայացնել «Կենտրոնական բանկի ուսումնական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրության նախագիծը:
4. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի իրավաբանական վարչությանը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի կողմից «Կենտրոնական բանկի ուսումնական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրության հաստատումից հետո մեկշաբաթյա ժամկետում ընկերության կանոնադրությունը ներկայացնել իրավաբանական անձանց պետական գրանցում իրականացնող մարմին` գրանցման:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: