(ուժը կորցրել է 08.06.18 թիվ 663-Ն որոշում)
i
040.0062.130206
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«13» փետրվարի 2006 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
26 հունվարի 2006 թվականի N 62-Ն
ՆԱԽԱՐԱՐԻ, ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄՆԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԽՈՐՀՐԴԱԿԱՆՆԵՐԻ, ՄԱՄՈՒԼԻ ՔԱՐՏՈՒՂԱՐԻ, ՕԳՆԱԿԱՆՆԵՐԻ ԵՎ ՌԵՖԵՐԵՆՏՆԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼՆԵՐԻ ՕԳՆԱԿԱՆՆԵՐԻ ԹՎԱՔԱՆԱԿՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 123-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել նախարարի, կառավարությանն առընթեր պետական կառավարման մարմնի ղեկավարի խորհրդականների, մամուլի քարտուղարի, օգնականների և ռեֆերենտների, ինչպես նաև նախարարի տեղակալների օգնականների թվաքանակները` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշմամբ չեն սահմանվում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի խորհրդականների, մամուլի քարտուղարի, օգնականների և ռեֆերենտների, ինչպես նաև նախարարի տեղակալների օգնականների և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենի ու Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի խորհրդականների, մամուլի քարտուղարի, օգնականների և ռեֆերենտների թվաքանակները:
i
2.1. Սահմանել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի և Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի խորհրդականի լրացուցիչ մեկական պաշտոն:
Սույն կետում նշված պաշտոնները սահմանվում են Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության և Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության համար հաստատված աշխատողների ընդհանուր թվի և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված աշխատավարձի ֆոնդի սահմաններում:
(2.1-րդ կետը փոփ. 01.02.07 թիվ 91-Ն, փոփ. 14.05.09 թիվ 533-Ն, 03.05.12 թիվ 545-Ն, 16.01.13 թիվ 29-Ն, 13.03.14 թիվ 262-Ն, 16.04.15 թիվ 383-Ն որոշումներ)
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
(նախաբանը փոփ. 13.03.14 թիվ 262-Ն որոշում)
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2006 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 13-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2006 թվականի հունվարի 26-ի
N 62-Ն որոշման
ԹՎԱՔԱՆԱԿ ՆԱԽԱՐԱՐԻ, ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄՆԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԽՈՐՀՐԴԱԿԱՆՆԵՐԻ, ՄԱՄՈՒԼԻ ՔԱՐՏՈՒՂԱՐԻ, ՕԳՆԱԿԱՆՆԵՐԻ ԵՎ ՌԵՖԵՐԵՆՏՆԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼՆԵՐԻ ՕԳՆԱԿԱՆՆԵՐԻ
._________________________________________________________________________.
| |Խորհրդական|Մամուլի |Օգնական|Ռեֆերենտ|
| | |քարտուղար| | |
|___________________________________|__________|_________|_______|________|
|Նախարար |3 |1 |2 |- |
|___________________________________|__________|_________|_______|________|
|Կառավարությանն առընթեր պետական |2 |1 |1 |- |
|կառավարման մարմնի ղեկավար | | | | |
|___________________________________|__________|_________|_______|________|
|Նախարարի տեղակալ |- |- |1 |- |
._________________________________________________________________________.