Սեղմել Esc փակելու համար:
ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ (ՀԶՈՐՈՒԹՅԱՆ) ՀԱՇՎԱՌՄ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ (ՀԶՈՐՈՒԹՅԱՆ) ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ...

01.07.2017 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   18.06.2015  -ից մինչեւ   01.07.2017  -ը:
 

(ուժը կորցնելու է 01.07.17 թվականից` 23.05.17 թիվ 161-Ն որոշում)

i

600.0072.180506

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «18»         05           2006 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60006158

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ՈՐՈՇՈՒՄ

 

3 մայիսի 2006 թվականի N 72-Ն

 

i

ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ (ՀԶՈՐՈՒԹՅԱՆ) ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՏԵՂԱԴՐՄԱՆ ԵՎ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի զ) կետը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. Հաստատել էլեկտրաէներգիայի (հզորության) հաշվառման միջոցների տեղադրման և շահագործման կարգը (հավելված):

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հավելված

 

Հաստատված է

ՀՀ հանրային ծառայությունները

կարգավորող հանձնաժողովի

2006 թվականի մայիսի 3-ի

N 72-Ն որոշմամբ

 

ԿԱՐԳ

ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ (ՀԶՈՐՈՒԹՅԱՆ) ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՏԵՂԱԴՐՄԱՆ ԵՎ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ

 

Սույն կարգով կանոնակարգվում են էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայում (այսուհետև` ԷՄՇ) էլեկտրաէներգիայի (հզորության) հաշվառման միջոցների տեղադրման և շահագործման գործառույթները:

1. Կարգում օգտագործված հիմնական հասկացությունները

Շուկայի մասնակից` ԷՄՇ-ում էլեկտրաէներգիայի (հզորության) արտադրության կամ բաշխման կամ հաղորդման լիցենզիա ունեցող անձ.

 

    Հաշվարկային կենտրոն`           ԷՄՇ-ին հաշվարկային կենտրոնի

                                   ծառայությունների մատուցման լիցենզիա

                                   ունեցող իրավաբանական անձ.

    Հաշվառման համակարգ`            ԷՄՇ-ում էլեկտրաէներգիայի (հզորության)

                                   առևտրային հաշվառման ավտոմատացված

                                   համակարգ.

    Հաշվառում`                     առևտրային  հաշվառման ավտոմատացված

                                   համակարգի միջոցով կամ հաշվարկային

                                   եղանակով էլեկտրաէներգիայի (հզորության)

                                   հաշվառում.

    Հաշվառքի կետ`                  Պայմանագրում ամրագրված չափիչ համալիրով

                                   կահավորված կետ.

Էլեկտրաէներգիայի (հզորության)  Հաշվառման համակարգի և Չափիչ

    հաշվառման միջոցներ             համալիրների համախումբը.

(այսուհետև`

Հաշվառման միջոցներ)`

    Չափիչ համալիր`                 էլեկտրաէներգիայի հաշվիչի, հոսանքի և  

                                   լարման տրանսֆորմատորների համախումբ.

    Պայմանագիր`                    ԷՄՇ-ում էլեկտրաէներգիայի (հզորության)

                                   առուվաճառքի կամ ծառայությունների

                                   մատուցման պայմանները սահմանող

                                   փաստաթուղթ:

 

2. Ընդհանուր դրույթներ

 

2.1 ԷՄՇ-ում էլեկտրաէներգիայի (հզորության) Հաշվառման միջոցների տեղադրման և շահագործման գործընթացների կոորդինացումն իրականացնում է Հաշվարկային կենտրոնը:

2.2 Հաշվարկային կենտրոնը ԷՄՇ-ում էլեկտրաէներգիայի (հզորության) Հաշվառումն իրականացնում է Հաշվառման համակարգի միջոցով:

2.3 Հաշվարկային կենտրոնի և Շուկայի մասնակիցների փոխհարաբերությունները կանոնակարգվում են «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, այլ օրենքներով և իրավական ակտերով, գործունեության լիցենզիայով և սույն կարգով:

 

3. Հաշվառման համակարգը

 

3.1 Հաշվառման համակարգը կիրառվում է էլեկտրաէներգիայի (հզորության) հաշվառումն իրականացնելու նպատակով: Սույն կարգի համաձայն Հաշվառման համակարգի միջոցով ստացված հաշվառման տվյալներն օգտագործվում են գնված, հաղորդված և (կամ) վաճառված էլեկտրաէներգիայի (հզորության) քանակի հաշվառման գործընթացում:

3.2 Համակարգում գրանցված էլեկտրաէներգիայի (հզորության) հաշվիչները պետք է լինեն Հայաստանի Հանրապետությունում էլեկտրաէներգիայի (հզորության) առևտրային հաշվառման համար թույլատրվող ստատիկ հաշվիչներին ներկայացվող պահանջները բավարարող Վատտ ժամերի ստատիկ ABB Euro Alpha կամ նույնատիպ հաշվիչներ` IEC11070P (օպտիկական պորտ) և RS485 ինտերֆեյսով:

3.3 Համակարգում ընդգրկված էլեկտրաէներգիայի (հզորության) հաշվիչների (այսուհետև` Հաշվիչներ) հիշողության 30 րոպե միջակայքում գրանցված էլեկտրաէներգիայի քանակը համարվում է առևտրային մեծություն:

3.4 Հաշվառման համակարգի ժամացույցները պետք է պարբերաբար ճշգրտվեն Հաշվարկային կենտրոնի գլխավոր վարչարարի (Հաշվարկային կենտրոնի կողմից նշանակված պատասխանատու անձ) կողմից:

3.5 Հաշվառման համակարգն ընդգրկում է`

ա) համակարգի առաջնային տվյալների հավաքագրման սերվերը (այսուհետև` կոմունիկացիոն սերվեր),

բ) տվյալների մշակման և հաշվարկման սերվերը (այսուհետև` գլխավոր սերվեր),

գ) հանգուցային սերվերները (տվյալների հավաքման և հաղորդման սարքեր (այսուհետև` ՏՀՀՍ), որոնք տեղակայված են 220 կՎ լարման ենթակայաններում և արտադրող կայաններում (բացառությամբ փոքր ՀԷԿ-երի և հողմակայանների),

դ) տարածաշրջանային սերվերները (ՏՀՀՍ), որոնք տեղակայված են տարածաշրջանային կենտրոններում և կայանային վարչություններում,

ե) դյուրակիր համակարգիչներ, որոնք օգտագործվում են հաշվառման տվյալների բազայում տվյալների ներմուծման համար` այն դեպքում, երբ բացակայում են կապուղիները կամ հաշվառման տեղակայանքները կահավորված չեն հեռահաղորդակցության սարքավորումներով,

զ) Հեռահաղորդակցության սարքավորումներ, որոնք ընդգրկում են հաղորդակցման ուղիները դեպի կորպորատիվ ցանցերը, ներառյալ` մոդեմները, ինչպես նաև, անհրաժեշտության դեպքում, RS232 - RS422/485 փոխակերպիչներ:

3.6 Հաշվառման համակարգն ապահովում է`

ա) տվյալների պաշտպանվածությունը,

բ) էլեկտրոնային եղանակով տվյալների փոխանցումը դեպի հաշվառման տվյալների բազա,

գ) Շուկայի մասնակիցների մուտքը ՏՀՀՍ-ներում գտնվող հաշվառման տվյալների բազա` տվյալ Շուկայի մասնակցին վերաբերող տեղեկատվություն ստանալու համար,

դ) էլեկտրաէներգիայի (հզորության) քանակի գրանցումը յուրաքանչյուր Հաշվառքի կետում և հաշվարկումը սահմանազատման կետի համար:

3.7 Հաշվառման տվյալների բազան պարունակում է`

ա) գրանցումներ Հաշվառքի կետով անցած էլեկտրաէներգիայի և հզորության մասին` հիմնված 30 րոպեանոց միջակայքի համադրումով ստացված տվյալներից,

բ) տեղեկատվություն հաշվառման տվյալների բազայում կատարված գրանցումներում եղած փոփոխությունների և դրանք իրականացնողի մասին,

գ) տվյալներ յուրաքանչյուր Չափիչ համալիրի վերաբերյալ (լարման և հոսանքի տրանսֆորմատորների, Հաշվիչների տեխնիկական տվյալները, գործարանային համարները և այլն):

3.8 Չափիչ համալիրի փոխարինման դեպքում, տեղադրված հաշվիչի տվյալները մուտքագրվում են հաշվառման տվյալների բազա Հաշվարկային կենտրոնի համաձայնությամբ:

3.9 Հաշվառման տվյալները`

ա) գրանցվում են 30-րոպեանոց պարբերականությամբ,

բ) պահպանվում են հաշվառման տվյալների բազայում 13 ամիս, այնուհետև արխիվացվում են և պահպանվում Հաշվարկային կենտրոնում և Շուկայի մասնակիցների մոտ 3 տարի ժամկետով:

 

4. Հաշվառման համակարգի վարչարարական կառավարումը

 

4.1 Հաշվառման համակարգի վարչարարական կառավարումն իրականացնում է համակարգի գլխավոր վարչարարի (Հաշվարկային կենտրոնի կողմից նշանակված պատասխանատու անձ) միջոցով:

4.2 Համակարգի գլխավոր վարչարարը կառավարումն իրականացնում է Շուկայի մասնակիցների վարչարարների (Շուկայի մասնակիցների կողմից հաշվառման համակարգի համար նշանակված պատասխանատու անձ) միջոցով:

4.3 Հաշվարկային կենտրոնը պարտավոր է.

4.3.1 Հաշվառման համակարգից օգտվելու իրավասությունը կարգավորելու նպատակով կազմել և համապատասխան ձևակերպմամբ Շուկայի մասնակիցներից յուրաքանչյուրի վարչարարին տրամադրել Հաշվառման համակարգից օգտվելու նշանաբանների սանդղակը,

4.3.2 Շուկայի մասնակիցներին պարբերաբար տրամադրել Հաշվառման համակարգում կիրառվող ծրագրային փաթեթներում ներառված փոփոխությունները (էլեկտրոնային տեսքով),

4.3.3 24 ժամվա ընթացքում տեղեկացնել և համապատասխան տեղեկատվություն ներկայացնել Շուկայի մասնակիցներից յուրաքանչյուրին` իրեն վերաբերող տվյալներում կատարված փոփոխությունների և գլխավոր սերվերում դրանց մուտքագրման փաստի վերաբերյալ:

4.4 Շուկայի մասնակիցները պարտավոր են.

4.4.1 ՏՀՀՍ-ներում կազմել հաշվեկշռային հաշվարկային խմբեր` գլխավոր սերվերում կազմված հաշվարկային խմբերին համապատասխան,

4.4.2 հետևել իրենց սպասարկման շրջանակներում ընդգրկված հաշվառքի սարքերի (հաշվիչներ, հոսանքի և լարման տրանսֆորմատորներ, տվյալների հավաքագրումն ու հաղորդումն ապահովող սարքեր, ներքին կապի գծեր, համակարգիչներ) աշխատունակությանը,

4.4.3 նախորդ կետում նշված սարքերի աշխատանքում խափանումներ հայտնաբերելու դեպքում 24 ժամվա ընթացքում հեռախոսագրով, ֆաքսով կամ էլեկտրոնային փոստով հայտնել Հաշվարկային կենտրոն:

4.5 Հաշվարկային կենտրոնը և Շուկայի մասնակիցները պատասխանատվություն են կրում Հաշվառման համակարգում կիրառվող նշանաբանների գաղտնիության պահպանման համար:

4.6 Շուկայի մասնակիցները պարտավոր են ոչ ուշ, քան երեք ամիսը մեկ անգամ արխիվացնել իրենց պատասխանատվության ներքո գտնվող ՏՀՀՍ-ներում եղած հաշվառման տվյալների բազան:

 

5. Հաշվառման տվյալների հավաքագրումը և պարբերականությունը

 

5.1 Հաշվառման տվյալների հավաքագրումն իրականացնում է Հաշվարկային կենտրոնը` Հաշվառման համակարգի միջոցով: Հաշվարկային կենտրոնը պատասխանատվություն է կրում իր անգործության հետևանքով հաշվառման տվյալների սահմանված ժամանակից ուշ և սխալ հավաքագրման համար:

5.2 Հաշվառման տվյալների հավաքագրման նպատակով Հաշվարկային կենտրոնը ապահովում է համակարգային, գլխավոր սերվերների և ՏՀՀՍ-ների ծրագրային ապահովման փաթեթների աշխատունակ վիճակը, տվյալների հավաքագրումը ՏՀՀՍ-ներից դեպի համակարգային սերվեր:

5.3 Շուկայի մասնակիցները (բացառությամբ փոքր ՀԷԿ-երի և հողմակայանների) ապահովում են.

5.3.1 Հաշվառման համակարգի մեջ ներառված Հաշվիչներից տվյալների հավաքագրումը ՏՀՀՍ,

5.3.2 ՏՀՀՍ-ների, ինչպես նաև հաշվառման տվյալների հեռահաղորդակցության համար ծառայող սարքերի աշխատունակ վիճակը:

5.4 Հաշվառման տվյալներն ամրագրվում են Հաշվարկային ժամանակահատվածի կեսին և ավարտին` ժամը 24:00-ի դրությամբ ու հավաքագրվում դրան հաջորդող երեք օրացուցային օրերի ընթացքում:

5.5 Հաշվարկային կենտրոնը հաշվարկային ժամանակահատվածի կեսին և ավարտին` հինգ օրացուցային օրվա ընթացքում, կազմում է էլեկտրաէներգետիկական համակարգի

էլեկտրաէներգիայի փաստացի հաշվեկշիռ` ըստ սահմանազատման և Հաշվառքի կետերի:

5.6 Էլեկտրաէներգիայի հաշվեկշռի կազմման համար հիմք են ընդունվում Հաշվարկային կենտրոնի և Շուկայի մասնակիցների միջև փոխհամաձայնեցված հաշվառման հաշվարկային խմբերը, որոնք անփոփոխ պետք է կրկնվեն համակարգային և տարածաշրջանային սերվերներում: Հաշվարկային խմբերի ցանկացած փոփոխություն կարող է իրականացվել միայն կողմերի փոխհամաձայնությամբ:

5.7 Հաշվառքի կետերում տեղակայված Հաշվիչների աշխատանքը ստուգելու նպատակով Հաշվարկային կենտրոնն իրավասու է հաշվառման համակարգի մեջ ընդգրկված Հաշվիչներից կազմել ցանկացած հաշվարկային խմբեր:

5.8 Շուկայի մասնակիցներն իրենց վերաբերող հաշվառման տվյալների հավաստիությանը կասկածելու դեպքում իրավունք ունեն մուտք գործել Պայմանագրի մյուս կողմի տարածք` նրանց միջև Պայմանագրով ամրագրված Հաշվառքի կետերից դյուրակիր համակարգիչների օգնությամբ տվյալների ընթերցման նպատակով:

 

6. Չափիչ համալիրների տեղադրումը, կնքումը և փոխարինումը

(6-րդ գլուխը խմբ. 20.05.15 թիվ 131-Ն որոշում)

 

6.1 Չափիչ համալիրների կամ դրանց առանձին տարրերի տեղադրումը և փոխարինումն իրականացնում են պայմանագրային կողմերը` Հաշվարկային կենտրոնի մասնակցությամբ, կազմելով համապատասխան արձանագրություն (ակտ)` յուրաքանչյուր կողմի համար մեկական օրինակից: Արձանագրության (ակտի) օրինակելի ձևը սահմանում է Հաշվարկային կենտրոնը:

6.2 Չափիչ համալիրները կամ դրանց առանձին տարրերը կնքում է (կնիքները հանում է) Հաշվարկային կենտրոնը` պայմանագրային կողմերի մասնակցությամբ, բացառությամբ սույն կարգի 6.3 կետով սահմանված դեպքերի, կազմելով համապատասխան արձանագրություն (ակտ): Արձանագրության (ակտի) օրինակելի ձևը սահմանում է Հաշվարկային կենտրոնը:

6.3 Չափիչ համալիրներում կամ դրանց առանձին տարրերում առաջացած վթարային իրավիճակների վերացման նպատակով կնիքների հանումը կարող է իրականացվել առանց Հաշվարկային կենտրոնի և պայմանագրային մյուս կողմի մասնակցության` անմիջապես տեղեկացնելով վերջիններիս: Սույն կետում նշված դեպքերում Չափիչ համալիրների կամ դրանց առանձին տարրերի վերակնքումն իրականացվում է սույն կարգի 6.2 կետի համաձայն` 72 ժամվա ընթացքում:

6.4 Օրացուցային տարվա ընթացքում առնվազն մեկ անգամ Չափիչ համալիրները Հաշվարկային կենտրոնի և շուկայի մասնակցի ներկայացուցիչների կողմից ենթարկվում են ակնադիտարկման, որի ընթացքում ստուգվում է Չափիչ համալիրների ամբողջականությունը, կնիքների առկայությունը և կազմվում է արձանագրություն: Արձանագրության օրինակելի ձևը սահմանում է Հաշվարկային կենտրոնը:

6.5 ԷՄՇ ավտոմատացված համակարգի տարրերի փոխարինումը կամ ընդլայնման նպատակով նոր տարրերի տեղակայումն իրականացնում են պայմանագրային կողմերը` Հաշվարկային կենտրոնի հետ համաձայնեցված նախագծով:

6.6 Հաշվարկային կենտրոնն իրականացնում է`

ա) նոր միացվող հզորությունների Չափիչ համալիրների ստուգումը և կնքումը,

բ) Հաշվառման համակարգում գրանցված Հաշվիչների ստուգաչափման աշխատանքների կոորդինացումը,

գ) Հաշվառման համակարգում գրանցված Հաշվիչների ծրագրավորման, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում նոր ծրագրերի կազմման և Հաշվիչների վերածրագրավորման աշխատանքները:

6.7 Հաշվիչների ստուգաչափումն իրականացնում է «Չափումների միասնականության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պետական չափագիտական հսկողություն իրականացնող կազմակերպությունը:

 

7. Չափիչ միջոցների շահագործումը

 

7.1 Չափիչ միջոցները և նրանց կազմում ընդգրկված սարքերը շահագործվում են համապատասխան տեխնիկական անձնագրերով և տեխնիկական սպասարկման հրահանգներով ամրագրված պահանջների համաձայն:

7.2 Հաշվարկային կենտրոնն անհրաժեշտության դեպքում Հաշվառման համակարգի շահագործման բարելավման նպատակով հաստատում է Հաշվառման համակարգի կամ նրա առանձին օղակների շահագործման հրահանգները:

 

 

pin
Հանրային ծառայ. կարգ. հանձնաժողով
03.05.2006
N 72-Ն
Որոշում