Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԵՎ ԼԻԲԱՆԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԿԱՌԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԵՎ ԼԻԲԱՆԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՄԱՏ ...

12.12.2019 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   18.04.2015  -ից մինչեւ   12.12.2019  -ը:
 

(ուժը կորցրել է 11.12.2019 թիվ 1848-Ա որոշում)

i

041.1032.261110

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

26 նոյեմբերի 2010 թվականի N 1032-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԼԻԲԱՆԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՄԱՏԵՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԻ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 21-Ի N 509-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով հաստատված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի և 2000 թվականի ապրիլի 22-ի ՆԿ-557 կարգադրության 1-ին կետով հաստատված կարգի 12-րդ կետի`

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության և Լիբանանի Հանրապետության միջկառավարական համատեղ հանձնաժողովի հայկական կողմի կազմում ընդգրկվող հանրապետական գործադիր և այլ մարմինների ցանկը` համաձայն հավելվածի:

2. Նշանակել`

i

1) Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանին` հանձնաժողովի հայկական կողմի նախագահ.

2) Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Սերգեյ Մանասարյանին` հանձնաժողովի հայկական կողմի նախագահի տեղակալ.

3) Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ Ստեփան Քարտաշյանին` հանձնաժողովի հայկական կողմի քարտուղար:

(2-րդ կետը փոփ. 12.12.11 թիվ 1192-Ա, 17.04.15 թիվ 296-Ա որոշումներ)

3. Սույն որոշման 1-ին կետում նշված մարմինների ղեկավարներին` Հայաստանի Հանրապետության վարչապետին և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին տեղեկացնել իրենց ներկայացուցիչների նշանակման մասին:

i

4. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2008 թվականի հուլիսի 21-ի «Հայաստանի Հանրապետության և Լիբանանի Հանրապետության միջկառավարական համատեղ հանձնաժողովի հայկական կողմի անհատական կազմը հաստատելու մասին» N 509-Ա որոշումը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2010 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 26-ԻՆ

 

Հավելված

ՀՀ վարչապետի

2010 թվականի նոյեմբերի 26-ի

N 1032-Ա որոշման

 

ՑԱՆԿ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԼԻԲԱՆԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՄԱՏԵՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԻ ԿԱԶՄՈՒՄ ԸՆԴԳՐԿՎՈՂ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԳՈՐԾԱԴԻՐ ԵՎ ԱՅԼ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ (հանձնաժողովի հայկական կողմի նախագահ)

Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմ (համաձայնությամբ)

Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն

Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն

Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարություն

Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն

Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն

Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարություն

Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն

Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարություն

Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ (համաձայնությամբ)

Երևանի քաղաքապետարան (համաձայնությամբ)

«Զարգացման հայկական գործակալություն» ՓԲԸ (համաձայնությամբ)

Հայաստանի Հանրապետության առևտրաարդյունաբերական պալատ (համաձայնությամբ)

 

 

pin
ՀՀ Վարչապետ
26.11.2010
N 1032-Ա
Որոշում