Սեղմել Esc փակելու համար:
ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԻ ԻՐԱԿԱՆԱՑՐԱԾ ԳՈՐԾԱՐՔՆԵՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԻ ԻՐԱԿԱՆԱՑՐԱԾ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԱՍՈՎ ԱՎԵԼԱ ...

23.06.2018 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   02.05.2015  -ից մինչեւ   23.06.2018  -ը:
 

(ուժը կորցրել է 01.06.18 թիվ 613-Ն որոշում)

i

040.0199.030209

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

19 փետրվարի 2009 թվականի N 199-Ն

 

i

ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԻ ԻՐԱԿԱՆԱՑՐԱԾ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԱՍՈՎ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՀԱՇՎԱՐԿՆԵՐԸ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ, ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Ավելացված արժեքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել ֆիզիկական անձի իրականացրած` «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով ապրանքի մատակարարում համարվող գործարքների մասով ավելացված արժեքի հարկի հաշվարկները ներկայացնելու և գումարների վճարման կարգը` համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ`

i

1) «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում ֆիզիկական անձի իրականացրած` ապրանքի մատակարարում համարվող գործարքների մասով ավելացված արժեքի հարկը վճարվում է մինչև գործարքի իրականացման եռամսյակին հաջորդող ամսվա 20-ը ներառյալ.

2) սույն որոշման դրույթները չեն տարածվում անհատ ձեռնարկատերերի կողմից իրականացված գործարքների վրա, ովքեր ավելացված արժեքի հարկի հաշվարկները ներկայացնում, ավելացված արժեքի հարկի վճարումները կատարում են օրենքով սահմանված ընդհանուր կարգով և ժամկետներում.

3) վերադաս հարկային մարմինը Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայությունը և նոտարներին ապահովում է «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում ֆիզիկական անձի իրականացրած` ապրանքի մատակարարում համարվող գործարքների մասով ավելացված արժեքի հարկը հաշվարկելու և հաշվարկներ ներկայացնելու` օրենքով սահմանված պահանջներին վերաբերող իրազեկման նյութերով.

4) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայությունը և նոտարներն ապահովում են իրազեկման նյութերն առուվաճառքի կամ գործարքների պետական գրանցման համար նախատեսված տարածքների տեսանելի վայրերում փակցնելը:

(2-րդ կետը փոփ. 08.05.13 թիվ 481-Ն /կիրառվում է 2013 թվականի հունվարի 1-ից հետո հաշվետու եռամսյակների համար հարկային մարմին ներկայացվող տեղեկությունների նկատմամբ/, 09.04.15 թիվ 372-Ն որոշումներ)

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2009 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 3-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2009 թվականի փետրվարի 19-ի

N 199-Ն որոշման

 

ԿԱՐԳ

i

ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԻ ԻՐԱԿԱՆԱՑՐԱԾ` «ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՎ ԱՊՐԱՆՔԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄ ՀԱՄԱՐՎՈՂ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԱՍՈՎ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՀԱՇՎԱՐԿՆԵՐԸ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ

 

1. Սույն կարգը կիրառվում է ֆիզիկական անձի իրականացրած գործարքն «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` օրենք) 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն ապրանքի մատակարարում համարվելու դեպքերում:

i

2. (2-րդ կետն ուժը կորցրել է 08.05.13 թիվ 481-Ն որոշում /կիրառվում է 2013 թվականի հունվարի 1-ից հետո հաշվետու եռամսյակների համար հարկային մարմին ներկայացվող տեղեկությունների նկատմամբ/)

3. (3-րդ կետն ուժը կորցրել է 08.05.13 թիվ 481-Ն որոշում /կիրառվում է 2013 թվականի հունվարի 1-ից հետո հաշվետու եռամսյակների համար հարկային մարմին ներկայացվող տեղեկությունների նկատմամբ/)

i

4. Ֆիզիկական անձի իրականացրած` օրենքի համաձայն ապրանքի մատակարարում համարվող գործարքի մասով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարման ենթակա է այդ գործարքի հարկվող շրջանառության նկատմամբ հաշվարկված ավելացված արժեքի հարկի գումարի և այդ գործարքի իրականացման համար կատարված ձեռքբերումներին վերաբերվող` սույն կարգի 4.1-ին կետին համապատասխան որոշված գումարի դրական տարբերությունը: Իրավաբանական անձի կանոնադրական կամ բաժնեհավաք կապիտալում ֆիզիկական անձի կողմից շենքի, բնակարանի, առանձնատան կամ այլ շինության (այդ թվում` անավարտ (կիսակառույց) համապատասխանող բաժնեմասը մասնակիորեն օտարվելու դեպքում ավելացված արժեքի հարկը հաշվարկվում է օտարված բաժնեմասին համապատասխանող հարկվող շրջանառության նկատմամբ:

(4-րդ կետը փոփ. 08.05.13 թիվ 481-Ն որոշում /կիրառվում է 2013 թվականի հունվարի 1-ից հետո հաշվետու եռամսյակների համար հարկային մարմին ներկայացվող տեղեկությունների նկատմամբ/)

i

4.1. Օրենքի 3-րդ հոդվածին համապատասխան որոշված Հայաստանի Հանրապետության պետական բյուջե հաշվեգրվող ԱԱՀ-ի պարտավորության գումարից հաշվանցման (պակասեցման) ենթակա են`

1) օրենքի 6-րդ հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետում նշված դեպքերում` իրականացրած գործարքի ընդհանուր շրջանառության մեջ դրա հարկման ենթակա մասի տեսակարար կշռի և այդ գործարքին վերաբերվող ձեռքբերումների հարկային հաշիվներում և ապրանքների ներմուծման մաքսային հայտարարագրերում կամ ներմուծման հարկային հայտարարագրերում առանձնացված ԱԱՀ-ի ընդհանուր գումարի արտադրյալին համապատասխանող գումարը, բայց ոչ ավելի հաշվարկված ԱԱՀ-ի պարտավորության գումարից.

2) օրենքի 6-րդ հոդվածի 1-ին կետի «բ» և «գ» ենթակետերում նշված դեպքերում` ապրանքի մատակարարում համարվող գործարքին վերաբերվող` գույքի ձեռքբերման հարկային հաշվում կամ գույքի ներմուծման մաքսային հայտարարագրում կամ ներմուծման հարկային հայտարարագրում առանձնացված ԱԱՀ-ի գումարը, բայց ոչ ավելի հաշվարկված ԱԱՀ-ի պարտավորության գումարից: Իրավաբանական անձի կանոնադրական կամ բաժնեհավաք կապիտալում ֆիզիկական անձի կողմից շենքի, բնակարանի, առանձնատան կամ այլ շինության (այդ թվում` անավարտ (կիսակառույց) համապատասխանող բաժնեմասը մասնակիորեն օտարվելու դեպքում պետական բյուջե հաշվեգրվող ԱԱՀ-ի պարտավորության գումարից հաշվանցման (պակասեցման) ենթակա է գույքի ձեռքբերման հարկային հաշվում առանձնացված ԱԱՀ-ի գումարի այն մասը, որը համապատասխանում է բաժնեմասում դրա օտարված մասի տեսակարար կշռին.

3) օրենքի 6-րդ հոդվածի 1-ին կետի «դ» ենթակետում նշված դեպքերում` բազմաբնակարան (այդ թվում` բազմաֆունկցիոնալ) շենքի, ստորաբաժանված շենքի, բնակելի թաղամասերում կամ համալիրներում անհատական բնակելի տներ կառուցապատող և (կամ) սեփականատեր հանդիսացող` անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձի կողմից շենքի, դրա բնակարանների կամ այլ տարածքների, անհատական բնակելի տների օտարման` ապրանքների մատակարարում համարվող գործարքների մասով կառուցապատված տարածքի ընդհանուր մակերեսում տվյալ եռամսյակում ապրանքի մատակարարում համարվող գործարքներին համապատասխանող տարածքների մակերեսի տեսակարար կշռի և կառուցապատման հետ կապված ձեռքբերումներին (այդ թվում` ներմուծումներին) վերաբերվող ԱԱՀ-ի ընդհանուր գումարի արտադրյալին համապատասխանող գումարը, բայց ոչ ավելի տվյալ եռամսյակում տարածքների օտարման գործարքների համար հաշվարկված ԱԱՀ-ի պարտավորության գումարից:

(4.1-ին կետը լրաց. 08.05.13 թիվ 481-Ն որոշում /կիրառվում է 2013 թվականի հունվարի 1-ից հետո հաշվետու եռամսյակների համար հարկային մարմին ներկայացվող տեղեկությունների նկատմամբ/, 09.04.15 թիվ 372-Ն որոշումներ)

i

5. Գույքի ձեռքբերման մասով մատակարարի հարկային հաշիվներում և (կամ) ապրանքների ներմուծման մաքսային հայտարարագրերում կամ ներմուծման հարկային հայտարարագրերում առանձնացված ավելացված արժեքի հարկի գումարը կամ դրա մասը նվազեցվում է հարկվող շրջանառության նկատմամբ հաշվարկված ավելացված արժեքի հարկի գումարից, եթե ֆիզիկական անձն ավելացված արժեքի հարկի հաշվարկի հետ հարկային մարմին է ներկայացնում գույքի ձեռքբերման մասով ստացված հարկային հաշվի (հաշիվների) պատճենը:

(5-րդ կետը փոփ. 08.05.13 թիվ 481-Ն որոշում /կիրառվում է 2013 թվականի հունվարի 1-ից հետո հաշվետու եռամսյակների համար հարկային մարմին ներկայացվող տեղեկությունների նկատմամբ/, 09.04.15 թիվ 372-Ն որոշումներ)

6. Հարկ վճարողի հաշվառման համար (ՀՎՀՀ) ունեցող ֆիզիկական անձի կողմից իրականացված` ապրանքի մատակարարում համարվող գործարքի գծով հարկային հաշիվ կարող է դուրս գրվել օրենքի 20-րդ հոդվածին համապատասխան:

(6-րդ կետը փոփ. 09.04.15 թիվ 372-Ն որոշում)

7. Ֆիզիկական անձն ապրանքի մատակարարում համարվող գործարքի մասով, մինչև գործարքի իրականացման եռամսյակին հաջորդող ամսվա 20-ը ներառյալ, իր բնակության (հաշվառման) վայրի հարկային տեսչություն է ներկայացնում ավելացված արժեքի հարկի հաշվարկ` համաձայն սահմանված ձևի:

8. Ապրանքի մատակարարում համարվող գործարքներն օրենքով կամ միջազգային պայմանագրով` ավելացված արժեքի հարկով չհարկվելու (հարկից ազատվելու, հարկման օբյեկտ չհանդիսանալու կամ ավելացված արժեքի հարկի զրոյական դրույքաչափ կիրառվելու) դեպքերում ֆիզիկական անձն այդ գործարքի մասով ավելացված արժեքի հարկը չի վճարում, սակայն պարտավոր է ներկայացնել ավելացված արժեքի հարկի հաշվարկ` համաձայն սահմանված ձևի:

9. Ֆիզիկական անձը ներկայացված ավելացված արժեքի հարկի հաշվարկում սխալներ ինքնուրույն հայտնաբերելու դեպքում կարող է ներկայացնել ավելացված արժեքի հարկի ճշգրտված հաշվարկ:

10. Ֆիզիկական անձն ապրանքի մատակարարում համարվող գործարքի մասով ավելացված արժեքի հարկի գումարը վճարում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե` մինչև գործարքի իրականացման եռամսյակին հաջորդող ամսվա 20-ը ներառյալ: Վճարումը կատարվում է ավելացված արժեքի հարկի համապատասխան գանձապետական հաշվին:

i

11. Ֆիզիկական անձը վճարում կատարելու համար ավելացված արժեքի հարկի համապատասխան գանձապետական հաշվի համարը պարզում է իր բնակության վայրի հարկային տեսչությունից կամ հարկ վճարողների սպասարկման կենտրոններից կամ սպասարկման սրահներից:

(11-րդ կետը փոփ. 08.05.13 թիվ 481-Ն որոշում /կիրառվում է 2013 թվականի հունվարի 1-ից հետո հաշվետու եռամսյակների համար հարկային մարմին ներկայացվող տեղեկությունների նկատմամբ/)

 

Ձև

 

i

ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԻ ԻՐԱԿԱՆԱՑՐԱԾ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԱՍՈՎ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՀԱՇՎԱՐԿ

 

.____________________________________________________________________.

|Ֆիզիկական անձի կողմից            |Փաստաթղթի հերթական համարը _______ |

|(համապատասխան վանդակում նշել «X»)| ________________________________ |

|_________________________________| (ամսաթիվը, ամիսը, տարեթիվը)      |

|գործարքի      |   |հաշվարկի      | (լրացվում է հարկային մարմնի      |

|իրականացման   |   |ճշգրտման      |  կողմից)                         |

|ժամանակաշրջանը|   |ժամանակաշրջանը|                                  |

|_________________________________|__________________________________|

|1. Հարկ վճարողի հաշվառման համարը |__________________________________|

|  (լրացվում է ՀՎՀՀ-ի առկայության |    |     |   |   |   |   |    |  |

|  դեպքում)                       |__________________________________|

|_________________________________|__________________________________|

|2. Գործարքի իրականացման          |տարի| |   |   |   |   |եռամսյակ|  |

|   (ճշգրտման) ժամանակաշրջանը     |    | |   |   |   |   |        |  |

|_________________________________|__________________________________|

|3. Ֆիզիկական անձի անունը,        |                                  |

|   ազգանունը                     |                                  |

|_________________________________|__________________________________|

|4. Հանրային ծառայությունների     |   |   |  |  |  |  |  |   |    |  |

|   համարանիշը                    |   |   |  |  |  |  |  |   |    |  |

|_________________________________|__________________________________|

|5. Գտնվելու (բնակության) վայրը   |                                  |

|_________________________________|__________________________________|

|6. Տան հեռախոսի համարը           |                                  |

.____________________________________________________________________.

 

.____________________________________________________________________.

|                                 |Ա. Հարկվող        |Բ. Ավելացված   |

|                                 |   շրջանառությունը|   արժեքի հարկի|

|                                 |                  |   գումարը     |

|                                 |                  |   (դրամ)      |

|_________________________________|__________________|_______________|

|7. Ապրանքի մատակարարում համարվող |                  |               |

|   գործարքի (գործարքների)        |                  |               |

|_________________________________|__________________|_______________|

|8. ԱԱՀ-ով չհարկվող (ԱԱՀ-ից       |                  |               |

|   ազատված, հարկման օբյեկտ       |                  |      X        |

|   չհանդիսացող, ԱԱՀ-ի զրոյական   |                  |               |

|   դրույքաչափով հարկվող)         |                  |               |

|_________________________________|__________________|_______________|

|9. Գույքի ձեռքբերման համար       |       X          |               |

|   վճարված                       |                  |               |

|____________________________________________________|_______________|

|10. Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարման |               |

|    ենթակա գումարը (7Բ-9Բ, «0» կամ բացասական թվի    |               |

|    դեպքում լրացնել «0»)                            |               |

.____________________________________________________________________.

 

Ֆիզիկական անձի ստորագրությունը, անունը, ազգանունը ____________________

____________________

 

___ _______________ 20 թ.

 

(ձևը փոփ. 08.05.13 թիվ 481-Ն որոշում /կիրառվում է 2013 թվականի հունվարի 1-ից հետո հաշվետու եռամսյակների համար հարկային մարմին ներկայացվող տեղեկությունների նկատմամբ/)

 

 

pin
ՀՀ կառավարություն
19.02.2009
N 199-Ն
Որոշում