Սեղմել Esc փակելու համար:
ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆՆ ԱՋԱԿՑՈՂ ԽՈՐ ...

13.12.2019 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   26.03.2015  -ից մինչեւ   13.12.2019  -ը:
 

(ուժը կորցրել է 12.12.2019 թիվ 1803-Ա որոշում)

i

040.0707.060801

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«6» օգոստոսի 2001 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

6 օգոստոսի 2001 թվականի N 707

 

i

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆՆ ԱՋԱԿՑՈՂ ԽՈՐՀՐԴԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության Նախագահի 2001 թվականի հուլիսի 20-ի «Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն աջակցող խորհուրդ ստեղծելու մասին» ՆՀ-896 հրամանագրին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հաստատել տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն աջակցող խորհրդի կանոնադրությունը (կցվում է):

 

Հաստատված է

ՀՀ կառավարության 2001 թ.

օգոստոսի 6-ի N 707 որոշմամբ

 

ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆՆ ԱՋԱԿՑՈՂ ԽՈՐՀՐԴԻ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն աջակցող խորհուրդը (այսուհետև` խորհուրդ) ստեղծվել է Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրով Հայաստանի Հանրապետությունում տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն աջակցելու նպատակով:

2. Խորհուրդը խորհրդակցական մարմին է և իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության օրենքներով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ:

 

II. ԽՈՐՀՐԴԻ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ, ԽՆԴԻՐՆԵՐՆ ՈՒ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 

3. Խորհրդի գործունեության հիմնական նպատակներն են`

աջակցել`

ա) մտավոր արտադրության գլոբալ տնտեսության մեջ Հայաստանի Հանրապետության ներգրավմանը.

բ) տնտեսական առաջընթաց և բարեկեցության աճ ապահովող տեղեկատվական տեխնոլոգիաների հզոր և կենսունակ ոլորտի ձևավորմանը.

գ) Հայաստանի Հանրապետությունում բարձր զարգացած տեղեկատվական հասարակության ձևավորմանը:

4. Խորհրդի խնդիրներն են`

աջակցել`

ա) տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրմանը կյանքի բոլոր ոլորտներում.

բ) կայուն և գործունեության համար նպաստավոր օրենսդրական դաշտի ձևավորմանը.

գ) տեղեկատվական տեխնոլոգիաների մասսայականացմանը.

դ) Հայաստանի Հանրապետության տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանը` ուղղված գիտության, կրթության և արդյունաբերության վերացմանը համաշխարհային շուկայում մրցունակ և ներդրումների համար բարենպաստ ոլորտի.

ե) գործարարության և նորարարության խթանմանը.

զ) տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագետների պատրաստմանը և վերապատրաստմանը, նրանց աշխատանքի արդյունավետության բարձրացմանը:

5. Խորհուրդը`

ա) աջակցում է ոլորտի ներդրումներին և նպաստում գործարարությանը խոչընդոտող վարչարարական արգելքների վերացմանը.

բ) աջակցում է գործարարների կողմից բարձրացված հարցադրումների և խնդիրների լուծմանը.

գ) ստեղծում է աշխատանքային խմբեր` խորհրդի որոշումների իրականացման, նիստերի միջև ընկած ժամանակահատվածում խորհրդի ընթացիկ գործունեության ապահովման համար.

դ) քննարկում և հաստատում է աշխատանքային խմբերի գործունեության արդյունքները.

ե) սահմանված կարգով պետական կառավարման համապատասխան մարմինների միջոցով առաջարկություններ է ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարություն` տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտին վերաբերող օրենսդրության վերաբերյալ.

զ) խորհուրդն իր որոշումներին համապատասխան կարող է առաջարկություններ ներկայացնել Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինների քննարկմանը.

է) օժանդակում է Հայաստանի Հանրապետության կառավարությանը պետության տեղեկատվական տեխնոլոգիաների քաղաքականության մշակման հարցում.

ը) հանդես է գալիս որպես միջանկյալ օղակ պետական մարմինների և գործարարների միջև:

 

III. ԽՈՐՀՐԴԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

i

6. Խորհուրդն իր աշխատանքները կազմակերպում է նիստերի միջոցով, որոնք գումարվում են առնվազն չորս ամիսը մեկ անգամ, ինչպես նաև արտահերթ նիստերի միջոցով` սույն կանոնադրությամբ սահմանված կարգով: Խորհրդի նիստերը արձանագրվում են:

(6-րդ կետը փոփ. 02.12.04 թիվ 1698-Ն որոշում)

7. Խորհուրդն իր արտահերթ նիստերը գումարում է իր գործունեության ընթացքում առաջացած հարցերի և խնդիրների լուծման համար` խորհրդի նախագահի նախաձեռնությամբ կամ խորհրդի անդամների առնվազն 1/3-ի առաջարկությամբ:

8. Խորհրդի նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում են խորհրդի անդամների 3/4-ը:

9. Խորհրդի յուրաքանչյուր անդամ խորհրդում ունի 1 ձայն: Խորհրդի նիստը վարում է խորհրդի նախագահը, իսկ նախագահի բացակայության դեպքում` խորհրդի նախագահի տեղակալը: Խորհրդի որոշումներն ընդունվում են ձայների 3/4-ով:

10. Խորհրդի նիստի օրակարգը կազմվում և համապատասխան փաստաթղթերով տրամադրվում է խորհրդի անդամներին և սույն կանոնադրության 13-րդ կետում նշված անձանց` գումարվող խորհրդի նիստից 5 աշխատանքային օր առաջ: Խորհրդի յուրաքանչյուր անդամ իրավասու է խորհրդի նիստից առնվազն յոթ աշխատանքային օր առաջ քարտուղարություն ներկայացնել առաջարկություն օրակարգում ընդգրկելու համար:

Խորհրդի անդամի` օրակարգի վերաբերյալ առաջարկությունը քարտուղարության կողմից առանց քննարկման ընդգրկվում է նիստի օրակարգում` հեղինակին տալով այն ներկայացնելու իրավունք: Եթե խորհրդի անդամի կողմից ներկայացվում են նաև փաստաթղթեր, ապա դրանք խորհրդի մյուս անդամներին տրվում է քարտուղարության միջոցով:

11. Յուրաքանչյուր նիստ սկսվում է նիստի օրակարգի հաստատումով և նախորդ նիստում ընդունված որոշումների կատարման ընթացքի մասին զեկուցումով:

12. Խորհրդի որոշումներն ստորագրում են խորհրդի նախագահը և քարտուղարը:

13. Խորհրդի նիստերին խորհրդատվական ձայնի իրավունքով կարող են մասնակցել հրավիրված պաշտոնատար անձինք, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ներկայացուցիչներ և օրակարգի հարցերին առնչվող համապատասխան կազմակերպությունների ներկայացուցիչներ:

14. Տվյալ ժամանակահատվածում խորհրդի կազմում չընդգրկված` Հայաստանի Հանրապետության Նախագահի 2001 թվականի հուլիսի 20-ի ՆՀ-896 հրամանագրով հաստատված անձինք կարող են սույն կանոնադրության 10-րդ կետով սահմանված կարգով խորհրդի քարտուղարության միջոցով նիստի օրակարգում ընդգրկել իրենց առաջարկությունները:

 

IV. ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀԸ ԵՎ ՏԵՂԱԿԱԼԸ

 

15. Խորհրդի նախագահը`

ա) հրավիրում և նախագահում է խորհրդի նիստերը.

բ) պատասխանատու է խորհրդի աշխատանքների արդյունավետ իրականացումը կազմակերպելու համար.

գ) ներկայացնում է խորհուրդը Հայաստանի Հանրապետությունում և օտարերկրյա պետություններում:

16. Խորհրդի նախագահի տեղակալը`

ա) փոխարինում է խորհրդի նախագահին նրա բացակայության ժամանակ.

բ) օժանդակում է խորհրդի նախագահին` խորհրդի աշխատանքների իրականացման ընթացքում:

 

V. ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄՆԵՐԸ

 

i

17. Խորհրդի կազմում տասնհինգ անդամն ընդգրկվում է ռոտացիոն կարգով` Հայաստանի Հանրապետության Նախագահի 2001 թվականի հուլիսի 20-ի «Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն աջակցող խորհուրդ ստեղծելու մասին» ՆՀ-896 հրամանագրով հաստատված ներկայացուցիչների ցուցակից: Տասնմեկ անդամի ռոտացիան կատարվում է տարեկան մեկ անգամ` Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ: Ներկայացուցիչների ցուցակից չորս անդամ Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ կարող է չփոփոխվել ռոտացիոն կարգով:

(17-րդ կետը փոփ. 02.12.04 թիվ 1698-Ն, 20.05.10 թիվ 592-Ն որոշումներ)

18. Խորհրդի այն անդամը, որը համաձայն չէ խորհրդի ընդունած որոշմանը, կարող է ներկայացնել իր գրավոր հատուկ կարծիքը, որը կցվում է որոշմանը և գրառվում խորհրդի նիստի արձանագրության մեջ:

19. Խորհրդի անդամի պարտականությունները կարող են դադարեցվել Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրով, իսկ ռոտացիոն կարգով ընդգրկվածներինը` նաև Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ:

 

VI. ԽՈՐՀՐԴԻ ՔԱՐՏՈՒՂԱՐՈՒԹՅՈՒՆԸ

 

i

20. Խորհրդի քարտուղարությունը հանդիսանում է Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը:

(20-րդ կետը փոփ. 06.06.02 թիվ 759-Ն, 10.03.15 թիվ 230-Ն որոշումներ)

21. Խորհրդի քարտուղարությունը`

ա) նախապատրաստում է խորհրդի նիստի օրակարգին վերաբերող համապատասխան նյութերը և կազմակերպում է նյութերի տրամադրումը խորհրդի անդամներին.

բ) հետևում է խորհրդի որոշումների կատարմանը.

գ) խորհրդին է ներկայացնում ստացված առաջարկությունները` Հայաստանի Հանրապետությունում տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանը խոչընդոտող հարցերի վերաբերյալ.

դ) ապահովում է խորհրդի գործունեության և արդյունքների վերաբերյալ հրապարակային տեղեկատվություն.

ե) տեղեկատվություն է տրամադրում պետական նշանակության ծրագրային միջոցառումների, կատարվող և կատարվելիք աշխատանքների մասին.

զ) կազմակերպում է հանդիպումներ գործարարների և պաշտոնատար անձանց միջև.

է) արձանագրում է խորհրդի նիստի քննարկումները և դրանց հիման վրա կազմում որոշման նախագծեր.

ը) խորհրդի որոշումները և նիստերի արձանագրությունները ուղարկում է համապատասխան նախարարություններ, գերատեսչություններ և շահագրգիռ կազմակերպություններ:

 

VII. ԽՈՐՀՐԴԻ ՔԱՐՏՈՒՂԱՐԸ

 

i

22. Խորհրդի քարտուղարը Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի ներկայացուցիչն է:

(22-րդ կետը փոփ. 06.06.02 թիվ 759-Ն, 10.03.15 թիվ 230-Ն որոշումներ)

23. Խորհրդի քարտուղարը`

i

ա) խորհրդի նիստերում զեկուցում է խորհրդի որոշումների կատարման ընթացքի մասին.

բ) գրանցում է խորհրդի անդամների ներկայացրած գրավոր հատուկ կարծիքները.

գ) կազմակերպում է խորհրդի քարտուղարության աշխատանքները սույն կանոնադրության 21-րդ կետում նշված գործառույթների իրականացման մասով:

(23-րդ կետը փոփ. 10.03.15 թիվ 230-Ն որոշում)

 

VIII. ԽՈՐՀՐԴԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐՈՒՄԸ

 

24. Խորհրդի գործունեությունը դադարում է Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրով:

 

 

pin
ՀՀ կառավարություն
06.08.2001
N 707
Որոշում