(ուժը կորցրել է 02.05.03 թիվ 496-Ն որոշում)
i
040.0021.130101
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«13» հունվարի 2001 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
13 հունվարի 2001 թվականի N 21
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՊԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎԱՅՆԱՑՄԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Կապի և տեղեկատվայնացման բնագավառում կառավարման արդյունավետությունը բարձրացնելու, միասնական քաղաքականություն իրականացնելու, ինչպես նաև կապի տեխնոլոգիական գործընթացների իրագործումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Ստեղծել Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության կապի և տեղեկատվայնացման գլխավոր վարչություն` գերատեսչության կարգավիճակով, Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության կենտրոնական ապարատի պահպանման ծախսերի և աշխատողների թվի սահմաններում:
i
2. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությանը` 10-օրյա ժամկետում` սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանը ներկայացնել`
ա) առաջարկություններ Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության մեջ և կառուցվածքում, ինչպես նաև կենտրոնական ապարատի աշխատողների և նախարարի տեղակալների թվում սույն որոշումից բխող համապատասխան փոփոխություններ կատարելու վերաբերյալ.
բ) Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության կապի և տեղեկատվայնացման գլխավոր վարչության կանոնադրությունը և կենտրոնական ապարատի կառուցվածքը, աշխատողների ու գլխավոր վարչության խորհրդի անդամների թիվը:
3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` 10-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության կապի և տեղեկատվայնացման գլխավոր վարչության 2001 թվականի պահպանման ծախսերի վերաբերյալ` ըստ տնտեսագիտական դասակարգման:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի հունվարի 13-ից: