Սեղմել Esc փակելու համար:
«ՀՀ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՄՏԱՎՈՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՀՀ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՄՏԱՎՈՐ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱ ...

27.07.2012 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   04.01.2001  -ից մինչեւ   27.07.2012  -ը:
 

(ուժը կորցրել է 13.06.12 թիվ 178-Ն հրաման)

i

0124.1507.281200

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀՐԱՄԱՆ

 

5 դեկտեմբերի 2000 թվականի N 02/1507

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՄՏԱՎՈՐ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆՆ ՕԺԱՆԴԱԿԵԼՈՒ» ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի 227 հոդվածի 8-րդ, 228 հոդվածի 2-րդ և 229 հոդվածի 5-րդ կետերը և նպատակ ունենալով կարգավորել Հայաստանի Հանրապետության մաքսային մարմինների կողմից մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ իրավունքների պահպանությանն օժանդակելու հետ կապված գործողությունները

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

1. Հաստատել «Հայաստանի Հանրապետության մաքսային մարմինների կողմից մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ իրավունքների պահպանությանն օժանդակելու» կարգը (կցվում է):

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում 2001 թվականի հունվարի 1-ից:

 

«Հաստատում եմ»

ՀՀ պետական եկամուտների

նախարար` ___________ Ա. Մանուկյան

«5» դեկտեմբերի 2000թ.

 

ԿԱՐԳ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՄՏԱՎՈՐ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆՆ ՕԺԱՆԴԱԿԵԼՈՒ

 

1. Սույն կարգը կարգավորում է Հայաստանի Հանրապետության մաքսային մարմիններում գրանցման ենթակա մտավոր սեփականության օբյեկտների, դրանց գրանցման և մաքսային մարմինների կողմից դրանց նկատմամբ իրավունքների պահպանությանն օժանդակելու հետ կապված հարցերը:

2. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով և մաքսային օրենսգրքով սահմանված հասկացությունները սույն կարգում օգտագործվում են նույն իմաստով:

3. Սույն կարգը տարածվում է Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա անձանց վրա:

4. Հայաստանի Հանրապետության և օտարերկյա անձինք Հայաստանի Հանրապետության մաքսային մարմինների կողմից մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ իրավունքների պահպանությանն ուղղված օժանդակություն ստանալու նպատակով դիմում են ներկայացնում Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարություն (դիմումի ձևը կցվում է):

5. Սույն կարգի 4-րդ կետում նշված դիմումին կից Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարություն (այսուհետ` նախարարություն) ներկայացվում են

ա) մտավոր սեփականության տվյալ օբյեկտի նկատմամբ դիմողի գույքային իրավունքները հաստատող փաստաթղթերի (արտոնագիր, վկայական, պայմանագիր և այլն) պատճենները,

բ) «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված չափով վճարված պետական տուրքի վճարման անդորրագիրը:

6. Սույն կարգի 5-րդ կետում նշված փաստաթղթերը նախարարությունում մուտքագրվելուց հետո հանձնվում են նախարարության մաքսային վարչությանը: Նախարարության մաքսային վարչությունը 5 աշխատանքային օրվա ընթացքում քննարկում է դիմումը: Սույն կետում նշված ժամկետից հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում նախարարության մաքսային վարչությունը Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարի ստորագրմանն է ներկայացնում մտավոր սեփականության օբյեկտի գրանցման վերաբերյալ որոշում: Մտավոր սեփականության օբյեկտի գրանցման դիմումը բավարարելու որոշումն իրավական ուժ է ստանում Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարի կողմից ստորագրվելուց հետո: Կայացված որոշման մասին նախարարությունը պատվիրված նամակով` հանձնման մասին ծանուցմամբ կամ հաղորդագրության ձևակերպումն ապահովող կապի այլ միջոցների օգտագործմամբ (այսուհետ` պատշաճ ձևով), երկու աշխատանքային օրվա ընթացքում տեղյակ է պահում դիմողին:

7. Նախարարությունը կարող է մերժել դիմումը, եթե մտավոր սեփականության տվյալ օբյեկտին պետական լիազորված մարմնի կողմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տրամադրված չէ իրավական պահպանություն: Նախարարության կողմից մտավոր սեփականության օբյեկտի գրանցումը մերժելու վերաբերյալ որոշում կայացնելու դեպքում վճարված պետական տուրքի գումարը ենթակա է վերադարձման «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

8. Դիմումը բավարարելու որոշում ընդունելու դեպքում մտավոր սեփականության օբյեկտը գրանցվում է նախարարության մաքսային վարչությունում վարվող մտավոր սեփականության օբյեկտների գրանցամատյանում (գրանցամատյանի էջի ձևը կցվում է): Գրանցամատյանի էջերը համարակալվում, կարվում և գրանցամատյանը ամրակնքվում է նախարարության կողմից:

9. Նախարարությունը, գրանցամատյանում մտավոր սեփականության օբյեկտի գրանցումից հետո 10-օրյա ժամկետում, առնվազն 1000 տպաքանակ ունեցող մամուլում տեղեկություններ է հրապարակում գրանցամատյանում գրանցված մտավոր սեփականության օբյեկտի, դրա իրավատիրոջ և մտավոր սեփականության օբյեկտը նախարարությունում գրանցված լինելու մասին:

10. Նախարարությունը մտավոր սեփականության օբյեկտը գրանցելուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում այդ մասին տեղյակ է պահում Հայաստանի Հանրապետության բոլոր մաքսատներին և մաքսային կետերին` (այսուհետ` տարածքային մաքսային մարմին) նշելով մտավոր սեփականության օբյեկտի նկարագիրը, իրավատիրոջ ռեկվիզիտները և գրանցման ժամկետը:

11. Նախարարությունում գրանցված մտավոր սեփականության օբյեկտներ պարունակող ապրանքները տարածքային մաքսային մարմիններ ներկայացվելու դեպքում, տարածքային մաքսային մարմնի ղեկավարի (կամ նրան փոխարինող պաշտոնատար անձի) որոշմամբ ենթակա են տեղափոխման պատասխանատու պահպանման վայրեր` եթե կան հիմնավոր կասկածներ, որ մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքները խախտում են մտավոր սեփականության տվյալ օբյեկտի իրավատիրոջ իրավունքները: Տարածքային մաքսային մարմնի ղեկավարի (կամ նրան փոխարինող պաշտոնատար անձի) որոշման մեկ օրինակը տրամադրվում է ապրանքներ տեղափոխող անձին, որի մեջ նշվում է նաև մտավոր սեփականության օբյեկտը նախարարությունում գրանցված լինելու, իրավատիրոջ և նրա գտնվելու վայրի, ինչպես նաև իր` Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքով և սույն կարգով նախատեսված իրավունքների մասին:

12. Ապրանքների բացթողման կասեցման (այսուհետ` ապրանքների կասեցում) մասին որոշում ընդունած տարածքային մաքսային մարմինը, որոշման կայացման օրը տեղյակ է պահում նախարարությանը` նշելով ապրանքներ տեղափոխող անձի, ապրանքների տեսակի և դրանց մաքսային արժեքի մասին:

13. Նախարարությունը, ապրանքների կասեցման որոշման վերաբերյալ տեղեկությունը ստանալուց հետո մեկ օրվա ընթացքում պատշաճ ձևով տեղյակ է պահում իրավատիրոջը` ապրանքների կասեցման, ապրանքներ տեղափոխող անձի և դրանց գտնվելու վայրի մասին, նշելով նաև ապրանքների մաքսային արժեքի և նախարարությանը որպես երաշխիք տրամադրվող դրամական գումարի (այսուհետ` երաշխիքային գումար)` մաքսային արժեքի 5 %-ի մասին:

14. Իրավատերը ապրանքների կասեցման մասին պատշաճ ձևով տեղեկանալուց հետո 3-օրյա ժամկետում նախարարության համապատասխան հաշվին է վճարում երաշխիքային գումարը կամ այդ գումարի չափով նախարարություն է ներկայացնում բանկային երաշխիք:

15. Մաքսային սահմանով ապրանքների տեղափոխումը տարածքային մաքսային մարմինների կողմից սույն կարգի 11 կետում նշված հիմքով կարող է կասեցվել 10-օրյա ժամկետով: Նշված ժամկետը մաքսային սահմանով ապրանքների տեղափոխման կասեցման մասին որոշում կայացրած տարածքային մաքսային մարմնի ղեկավարի (կամ նրան փոխարինող անձի) կողմից, իրավատիրոջ դիմումի համաձայն, ևս 10 օրով կարող է երկարացվել, եթե իրավատերը ապրանքների տեղափոխման կասեցման վերաբերյալ տեղեկացումն ստանալուց հետո 3-օրյա ժամկետում ապահովել է նախարարությանը սույն կարգի 13 կետում նշված երաշխիքային գումարով և ապրանքների տեղափոխման կասեցման ժամկետի երկարացման դիմումին կից նախարարություն է ներկայացրել նաև գործը դատարան հանձնելու վերաբերյալ փաստաթղթեր` դատարանի կողմից ընթացք տրված դիմում կամ հայցադիմում:

16. Ապրանքների կասեցման վերաբերյալ որոշման գործողությունը դադարեցվում է.

ա) իրավատիրոջ կողմից սույն կարգի 14 կետի պահանջները խախտելու դեպքում,

բ) իրավատիրոջ դիմումի համաձայն,

գ) ապրանքների տեղափոխման կասեցման մասին որոշման գործողության ժամկետը ավարտվելու դեպքում,

դ) դատարանի կողմից ապրանքների կասեցումը դադարեցնելու վերաբերյալ վճիռ կամ որոշում կայացնելու դեպքում:

Սույն կետի «ա» և «բ» ենթակետերում նշված դեպքերում կասեցման որոշումը դադարեցվում է նախարարության կողմից` այդ մասին մեկ աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացնելով համապատասխան տարածքային մաքսային մարմնին:

17. Ապրանքների կասեցման հետևանքով ապրանքների ներմուծման համար մաքսատուրքի վճարման 10-օրյա ժամկետը չխախտելու համար, ապրանքներ տեղափոխող անձը կարող է ապրանքները հայտարարագրել «ներմուծում մաքսային պահեստ» մաքսային ռեժիմով` մինչև հարցի վերջնական լուծումը: Ապրանքների կասեցման մասին որոշումը դադարելուց հետո ապրանքներ տեղափոխող անձը կարող է տեղափոխվող ապրանքները վերահայտարարագրել իր ընտրած մաքսային ռեժիմով, որից հետո ապրանքները բաց են թողնվում օրենսդրությամբ սահմանված կարգով:

18. Ապրանքների կասեցման որոշումը դադարելուց հետո նախարարությանը տրամադրված երաշխիքային գումարից մաքսային մարմինների ծախսերը հատուցվում են Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքով սահմանված կարգով որոշված` վճարման ենթակա մաքսավճարի գումարի չափով, կասեցման որոշումը դադարելուց հետո 3-օրյա ժամկետում:

Ապրանքներ տեղափոխող անձն իր կրած ծախսերի և վնասների հատուցումը ապահովելու նպատակով, կասեցման որոշումը դադարելուց հետո 10-օրյա ժամկետում կարող է գրավոր դիմել նախարարություն` երաշխիքային գումարը իրավատիրոջը չվերադարձնելու խնդրանքով: Նշված ժամկետում գրավոր դիմում չստանալու դեպքում երաշխիքային գումարը սահմանված կարգով վերադարձվում է իրավատիրոջը:

Ապրանքներ տեղափոխող անձի կրած ծախսերը և վնասներն իրավատիրոջ կողմից հատուցվում են կողմերի համաձայնությամբ` այդ մասին տեղյակ պահելով նախարարությանը:

Ապրանքներ տեղափոխող անձի և իրավատիրոջ միջև ծախսերի հատուցման վերաբերյալ փոխհամաձայնության բացակայության դեպքում, հարցը լուծվում է դատական կարգով: Այդ դեպքում երաշխիքային գումարը մնում է նախարարության տրամադրության տակ, մինչև նշված հարցի վերաբերյալ դատարանի կողմից համապատասխան վճռի կամ որոշման օրինական ուժի մեջ մտնելը:

19. Հայաստանի Հանրապետության մաքսային մարմինների գործողությունները կարող են բողոքարկվել վերադասության, կամ դատական կարգով:

 

«Հաստատում եմ»

ՀՀ պետական եկամուտների

նախարար` ___________ Ա. Մանուկյան

«05» դեկտեմբերի 2000թ.

 

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

ԴԻՄՈՒՄ

Հայաստանի Հանրապետության մաքսային մարմինների կողմից իրավատիրոջ

մտավոր սեփականության օբյեկտի գրանցման

 

1. Մտավոր սեփականության օբյեկտի մանրամասն նկարագրությունը (հնարավորության դեպքում կցել նաև նմուշը)

______________________________________________________________________

______________________________________________________________________

______________________________________________________________________

 

2. Ապրանքատեսակների ցանկը, որոնք կարող են պարունակել մտավոր սեփականության գրանցվող օբյեկտը

______________________________________________________________________

______________________________________________________________________

______________________________________________________________________

 

3. Ըստ 2-րդ կետում նշված ապրանքատեսակների` մտավոր սեփականության գրանցվող օբյեկտները իրավատիրոջ կամ նրա համաձայնությամբ այլ անձանց կողմից կիրառվելու ձևերը (կոնկրետ ապրանքատեսակը իրավատիրոջ ապրանքային նշանով նշագրելու ձևը և այլն)

______________________________________________________________________

______________________________________________________________________

______________________________________________________________________

 

4. Մաքսային մարմինների կողմից ակնկալվող օժանդակության ժամանակահատվածը (2 տարուց ոչ ավելի)

______________________________________________________________________

 

5. Այլ տեղեկություններ

______________________________________________________________________

______________________________________________________________________

______________________________________________________________________

 

Սույն դիմումի հիման վրա 2-րդ կետում նշված ապրանքների բացթողումը մաքսային մարմինների կողմից կասեցնելու վերաբերյալ տեղեկացվելուց հետո պարտավորվում եմ 3-օրյա ժամկետում ՀՀ պետական եկամուտների նախարարության կողմից սահմանված կարգով որոշված չափի երաշխիքային գումար վճարել ՀՀ ՊԵՆ _____________ հաշվին կամ ներկայացնել համապատասխան բանկային երաշխիք:

 

Դիմումին կից ներկայացվում են

______________________________________________________________________

______________________________________________________________________

______________________________________________________________________

 

Կասեցման վերաբերյալ տեղեկատվությունը խնդրում եմ տրամադրել

______________________________________________________________________

______________________________________________________________________

______________________________________________________________________

 

Դիմող` ___________________________________________________________

(անուն, հայրանուն, ազգանուն, իրավաբանական անձի անվանումը, ՀՎՀՀ,

______________________________________________________________________

բանկային տվյալներ)

գտնվելու վայրը _________________________________

 

հեռ. ---------------------

ստորագրությունը ___________________ «_____» ___________ 2000թ.

 

«Հաստատում եմ»

ՀՀ պետական եկամուտների

նախարար` ___________ Ա. Մանուկյան

«05» դեկտեմբերի 2000թ.

 

ՀՀ պետական եկամուտների նախարարությունում մտավոր սեփականության

օբյեկտների գրանցամատյանի էջ

.____________________________________________________________________.

| N |մտավոր  |մտավոր  |մտավոր |դիմումի  |Մաքսային  | վճարված  |այլ   |

|   |սեփակա- |սեփակա- |սեփա-  |ներկա-   |մարմինների| պետական  |տեղե- |

|   |նության |նության |կանու- |յացման   |կողմից    | տուրքի   |կու-  |

|   |օբյեկտի |օբյեկտը |թյունը |ամսաթիվը |ակնկալվող | գումարը  |թյուն-|

|   |իրավա-  |        |հաստա- |         |օժանդակու-| և        |ներ   |

|   |տերը    |        |տող    |         |թյան      | ամսաթիվը |      |

|   |        |        |փաստա- |         |ժամանակա- |          |      |

|   |        |        |թուղթը |         |հատվածը   |          |      |

|___|________|________|_______|_________|__________|__________|______|

| 1 |  2     |   3    |  4    |    5    |   6      |   7      |  8   |

|___|________|________|_______|_________|__________|__________|______|

|___|________|________|_______|_________|__________|__________|______|

|___|________|________|_______|_________|__________|__________|______|

.____________________________________________________________________.

 

ԳՐԱՆՑՎԱԾ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ «28»  12  2000 Թ. ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 12400168

 

 

pin
Հարկային պետական ծառայություն
05.12.2000
N 02/1507
Հրաման