(ուժը կորցրել է 18.02.16 թիվ 139-Ն որոշում)
i
040.0895.311200
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«31» դեկտեմբերի 2000 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
31 դեկտեմբերի 2000 թվականի N 895
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ «ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՆԵՐՄՈՒԾՈՒՄ` ՎԵՐԱՄՇԱԿՄԱՆ ՀԱՄԱՐ» ՌԵԺԻՄՈՎ ՆԵՐՄՈՒԾՎԱԾ ԵՎ «ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՐՏԱՀԱՆՈՒՄ` ՎԵՐԱՄՇԱԿՄԱՆ ՀԱՄԱՐ» ՌԵԺԻՄՈՎ ԱՐՏԱՀԱՆՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՎԵՐԱՄՇԱԿՈՒՄԻՑ ՀԵՏՈ ՍՏԱՑՎԵԼԻՔ ԱՐԴՅՈՒՆՔԻ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՔԱՆԱԿՈՒԹՅՈՒՆ ՍԱՀՄԱՆՈՂ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԾԱԳՄԱՆ ԵՐԿՐԻ ՈՐՈՇՈՒՄՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԼԻԱԶՈՐՎԱԾ ՄԱՐՄՆԻ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի 35 և 49 հոդվածներին, 158 հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
i
1. Հայաստանի Հանրապետության «ժամանակավոր ներմուծում` վերամշակման համար» ռեժիմով ներմուծված և «ժամանակավոր արտահանում` վերամշակման համար» ռեժիմով արտահանված ապրանքների վերամշակումից հետո ստացվելիք արդյունքի նվազագույն քանակություն սահմանող լիազորված մարմնի իրավասությունը վերապահել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը:
(1-ին կետը փոփ. 30.12.10 թիվ 1772-Ն որոշում)
2. Հայաստանի Հանրապետության ապրանքների ծագման երկրի որոշումն իրականացնող լիազորված մարմնի իրավասությունը վերապահել Հայաստանի Հանրապետության առևտրաարդյունաբերական պալատին:
3. Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարությանը` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարության, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության ու Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հետ`
ա) մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել ապրանքների վերամշակումից հետո ստացվելիք արդյունքի նվազագույն քանակության սահմանման կարգը.
i
բ) մեկամսյա ժամկետում` սահմանված կարգով հաստատել Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի 34 և 48 հոդվածների 2-րդ կետի «բ» ենթակետով նախատեսված եզրակացությունների ձևերը:
4. (4-րդ կետն ուժը կորցրել է 1772-Ն որոշում)
i
5. Հայաստանի Հանրապետության ապրանքների ծագման երկրի վկայականի և հավաստագրի տրման ընդհանուր վերահսկողությունը դրվում է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության վրա:
(5-րդ կետը փոփ. 30.12.10 թիվ 1772-Ն որոշում)
i
6. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի դեկտեմբերի 6-ի «Մաքսային որոշ հարաբերությունների կարգավորման մասին» N 615 որոշման 5-րդ կետի «ա» ենթակետը և 1995 թվականի հուլիսի 6-ի «Հայաստանի Հանրապետությունից արտահանվող ապրանքների ծագման սերտիֆիկատ տալու մասին» N 452 որոշումը:
7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի հունվարի 1-ից: