(ուժը կորցրել է 28.11.06 ՀՕ-199-Ն օրենք)
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ
ՈՐՈՇՈՒՄԸ
ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ԳԱՆՁՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը որոշում է.
Մինչև հյուպատոսական գանձումների մասին օրենքի ընդունումը թույլ տալ Հայաստանի Հանրապետության կառավարությանը սահմանել հյուպատոսական գանձումների սակագները, ինչպես նաև հյուպատոսական գանձումներից առաջացած գումարի մասհանումները Հայաստանի Հանրապետական բյուջե:
27 սեպտեմբերի 1993 թվական: