i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ
ՈՐՈՇՈՒՄԸ
«ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԲՈՐՍԱՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ ԿԻՐԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը որոշում է.
1. «Ապրանքային բորսաների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը կիրարկել հրապարակման պահից:
i
2. Մինչև Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը «Ապրանքային բորսաների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխանեցնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը գործում է այնքանով, որքանով այն չի հակասում նշված օրենքին:
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանը` օրենքի հրապարակման պահից-
i
ա) երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդ ներկայացնել առաջարկություններ Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը «Ապրանքային բորսաների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխանեցնելու մասին.
բ) մեկամսյա ժամկետում որոշել Հայաստանի Հանրապետությունում բորսաների և բորսային միջնորդների գործունեությունը կարգավորող պետական կառավարման լիազորված մարմինը.
գ) երկամսյա ժամկետում սահմանել բորսաների և բորսային միջնորդների գործունեության լիցենզավորման կարգը:
4. Սահմանել, որ մինչև 1993 թվականի դեկտեմբերի 1-ը Հայաստանի Հանրապետության բոլոր ձեռնարկությունները և կազմակերպությունները պարտավոր են համապատասխանեցնել իրենց կանոնադրությունները «Ապրանքային բորսաների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներին:
27 սեպտեմբերի 1993 թվական: