Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶԻՆ` ՊԱՏԻԺԸ ԿՐԵԼՈՒ Հ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶԻՆ` ՊԱՏԻԺԸ ԿՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԴԱՏԱՊԱՐՏ ...

04.01.2007 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   27.09.1993  -ից մինչեւ   04.01.2007  -ը:
 

(ուժը կորցրել է 28.11.06 ՀՕ-199-Ն օրենք)

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ
ՈՐՈՇՈՒՄԸ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶԻՆ`
ՊԱՏԻԺԸ ԿՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼՆԵՐԻՆ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՀԱՐՑԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Դատապարտյալների ուղղմանն ու վերադաստիարակմանը նպաստող պայմանների ստեղծման, նրանց սոցիալական հաջող ռեաբիլիտացման նպատակով, Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը որոշում  է.

Մինչև պատիժը կրելու համար դատապարտյալներին հանձնելու մասին օտարերկրյա պետությունների հետ Հայաստանի Հանրապետության անունից պայմանագրի կնքումը և վավերացումը Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազին տալ այլ պետությունների դատարանների կողմից դատապարտված Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին Հայաստանի Հանրապետության տարածքում պատիժը կրելու համար հանձնելու և Հայաստանի Հանրապետության դատարանների կողմից դատապարտված օտարերկրյա պետությունների քաղաքացիներին այդ պետությունների տարածքում պատիժը կրելու համար հանձնելու լիազորությունները:

27 սեպտեմբերի 1993 թվական:

 

 

pin
ՀՀ Գերագույն խորհուրդ
27.09.1993
N ՀՆ-0916-I
Որոշում