Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼԻ ՉԱՓԻ ԵՎ ...

04.01.2007 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   20.07.1993  -ից մինչեւ   04.01.2007  -ը:
 

(ուժը կորցրել է 28.11.06 ՀՕ-199-Ն օրենք)

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ
ՈՐՈՇՈՒՄԸ

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ
ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼԻ ՉԱՓԻ ԵՎ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի պարտավորություններն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը որոշում  է.

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կանոնադրական կապիտալը հաստատել մեկ միլիարդ ռուբլի:

2. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կանոնադրական կապիտալը ձևավորվում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 1992 թվականի և 1993 թվականի առաջին եռամսյակի շահույթից:

3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հետ համատեղ մեկամսյա ժամկետում վերագնահատել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի տնօրինության տակ գտնվող հիմնական ֆոնդերը:

4. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին` հաշվի առնելով հիմնական ֆոնդերի վերագնահատված արժեքը, երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդ առաջարկություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կանոնադրական կապիտալի չափը փոփոխելու մասին:

20 հուլիսի 1993 թվական:

 

 

pin
ՀՀ Գերագույն խորհուրդ
20.07.1993
N ՀՆ-0905-I
Որոշում