Սեղմել Esc փակելու համար:
ԲՆԱԿԵԼԻ ՇԵՆՔԵՐԻ ՀԱՐԴԱՐՄԱՆ ՈՒ ՍԱՐՔԱՎՈՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԲՆԱԿԵԼԻ ՇԵՆՔԵՐԻ ՀԱՐԴԱՐՄԱՆ ՈՒ ՍԱՐՔԱՎՈՐՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆ ...

13.09.1999 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   01.07.1997  -ից մինչեւ   13.09.1999  -ը:
 

(ուժը կորցրել է 25.08.99 թիվ 526 որոշում)

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

20 սեպտեմբերի 1994 թ. թիվ 444

 

ԲՆԱԿԵԼԻ ՇԵՆՔԵՐԻ ՀԱՐԴԱՐՄԱՆ ՈՒ ՍԱՐՔԱՎՈՐՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԻ ԵՎ ԾԱՎԱԼՆԵՐԻ ՄԱՍՆԱԿԻ ԿՐՃԱՏՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Պետական բյուջեի սահմանափակ հնարավորությունների, շինանյութերի և սարքավորումների հանրապետություն ներկրման ծանր պայմաններում բնակելի շինարարության համար հատկացված կապիտալ ներդրումներով առավելագույն քանակի բնակելի մակերես շահագործման հանձնելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել, ժամանակավորապես, որ պետական բյուջեի հաշվին կառուցվող բնակելի շենքերը շահագործման են հանձնվում հարդարման, սարքավորման և դրանց շրջակայքի բարեկարգման աշխատանքների տեսակների, ծավալների մասնակի կրճատմամբ և փոփոխմամբ, համաձայն հավելվածի:

Թույլատրված կրճատումների և փոփոխությունների դեպքում պատվիրատուները սահմանված կարգով փոփոխություններ են կատարում նախագծանախահաշվային փաստաթղթերում և ճշգրտումներ մտցնում ներկայացվող հաշվետվություններում: Կառույցի ընդունման ակտին կցվում է տեղեկանք կատարված կրճատումների ու փոփոխությունների մասին, համապատասխան գումարային հաշվարկներով, հաստատված պատվիրատուի ու կապալառուի կողմից:

2. Հայաստանի Հանրապետության նյութական ռեսուրսների նախարարությանը, «Հայարդշինանյութեր» ՊԱՄ-ին և Հայաստանի Հանրապետության շինարարության նախարարությանը` ընդլայնել բնակչությանը մատուցվող ծառայությունների տեսականին և ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ բնակչության շինանյութերի և սարքավորումների նկատմամբ պահանջը առաջնահերթ կարգով ապահովելու համար:

 

ՀԱՎԵԼՎԱԾ

i

ՀՀ կառավարության 1994 թ.

սեպտեմբերի 20-ի թիվ 444 որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ԲՆԱԿԵԼԻ ՇԵՆՔԵՐԻ ՀԱՐԴԱՐՄԱՆ, ՍԱՐՔԱՎՈՐՄԱՆ ՈՒ ԴՐԱՆՑ ՇՐՋԱԿԱՅՔԻ ԲԱՐԵԿԱՐԳՄԱՆ ՄԱՍՆԱԿԻ ԿՐՃԱՏՎԱԾ ԵՎ ՓՈՓՈԽՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԻ ԵՎ ԾԱՎԱԼՆԵՐԻ

 

-------------------------------------------------------------------------

         Աշխատանքի անվանումը                    Իրականացվող աշխատանքի

                                                  տեսակը և ծավալը

-------------------------------------------------------------------------

                 1                                        2

-------------------------------------------------------------------------

 Պատերի արտաքին մակերեսի հարդարում       կարերի և  ճաքերի քսահարթում

                                         ցեմենտ-ավազի շաղախով

 

 Սենյակների, խոհանոցների և               բետոնե պատերի դեպքում` կարերի և

 միջանցքների պատերի և  առաստաղների       ճաքերի քսահարթում գաջի շաղախով

 հարդարում                               քարե պատերի և  միջնապատերի

                                         դեպքում բարելավված սվաղ գաջի

                                         շաղախով

 

 Լողասենյակների և  սանհանգույցների       սվաղ ցեմենտ-ավազի շաղախով

պատերի հարդարում

 

 Սենյակների, խոհանոցների և               լինոլեումի տեղադրում ցեմենտ-ավազի

 միջանցքների հատակների պատրաստում        հարթաշերտի վրայից

 

 Լողասենյակների և  սանհանգույցների       ցեմենտի հատակի պատրաստում

 հատակների պատրաստում                    ողորկումով

 

 Պատշգամբների հատակների պատրաստում       ցեմենտի հատակի պատրաստում

                                         ողորկումով

 

 Յուղաներկում                            դռների և  պատուհանների հասարակ

                                         յուղաներկում

 

 Նկուղների հատակների պատրաստում          տոփանած գրունտով հատակների

                                         պատրաստում

 

 Աստիճանների, միջհարկային և              ողորկում ցեմենտի շաղախով

մուտքի հարթակների պատրաստում

աղետի գոտում շենքերի

աստիճանավանդակների պատերի և

սանդղաձողերի ներկում

 

 Դռների տեղադրում                        բնակարանների մուտքերի, լողասեն-

                                         յակների և սանհանգույցների դռների

                                         տեղադրում, շենքի մուտքերի միաշերտ

                                         դռների տեղադրում

 

 Պատուհանների տեղադրում                  երկշերտ պատուհանների տեղադրում

                                         ապակեպատումով, աղետի

                                         գոտում երկշերտ ապակեպատումով

 

 Լողասենյակների և  սանհանգույցների       զուգարանի կոնքի (ունիտազի),

 սարքավորումների տեղադրում               լվացարանի, հատականցքի (տրապի) կամ

                                         ցնցուղի հիմքի տեղադրում

 

 Խոհանոցային սարքավորումների             լվացարանի տեղադրում

տեղադրում

 

 Ջեռուցում                               ներքին ցանցի մոնտաժում առանց

                                         մարտկոցների տեղադրման

 

 Գազամատակարարում                        արտաքին և  ներքին  ցանցերը,

                                         գազօջախներն ու գազի

                                         ջրատաքացուցիչները չեն մոնտաժվում

 

 Էլեկտրամատակարարում                     արտաքին լուսավորման ցանցերն ու

                                         սարքերը չեն մոնտաժվում

                                         խոհանոցների էլեկտրական սալիկները

                                         չեն տեղադրվում

 

 Թույլ հոսանքի սարքավորում               ռադիոհաղորդակցական ցանցի մոնտա-

                                         ժում

 

 Բարեկարգում                             տարածքի ուղղաձիգ հարթեցում

                                         շենքերի մուտքերին տոփանած խճի

                                         ծածկույթով, բետոնե եզրաքարերով

                                         ավտոմեքենաների մոտեցման ճանապարհ-

                                         ների կառուցում շենքերի շրջափակի

                                         (մայթի) սալարկման իրականացում

 

 Կոյուղի                                 կոյուղի չունեցող գյուղական

                                         բնակավայրերում կոյուղու հորերի

                                         տեղադրում` ներքին ցանցի միացումով

 

/լրաց. 31.12.94 թիվ 610 որոշում փոփ. 06.06.97 թիվ 167 որոշում/

 

 

pin
ՀՀ կառավարություն
20.09.1994
N 444
Որոշում