Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՅԿԱԿԱՆ ԱՏՈՄԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆԻ ԱՇԽԱՏ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՏՈՄԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՏՐԱՆՍՊ ...

02.07.2001 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   06.09.1994  -ից մինչեւ   02.07.2001  -ը:
 

(ուժը կորցրել է 02.07.01 թիվ 588 որոշում)

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

6 սեպտեմբերի 1994 թ. թիվ 419

 

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՏՈՄԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՓՈԽԱԴՐԱՎԱՐՁԻ ՄԱՍԻՆ

 

Ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի մարտի 3Օ-ի «Հայկական ատոմային էլեկտրակայանի վերագործարկման աշխատանքների հետ կապված աշխատողների աշխատանքի վարձատրության համակարգի և սոցիալական ապահովության հարցերի մասին» թիվ 142 որոշման, և Հայկական ատոմային էլեկտրակայանի աշխատողների սոցիալական ապահովության որոշ խնդիրների լուծման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և վառելիքի նախարարությանը`

ա) Հայկական ատոմային էլեկտրակայանի վերագործարկման աշխատանքներում զբաղված աշխատողների կողմից վճարվող` աշխատանքի վայր մեկնելու և վերադարձի տրանսպորտային փոխադրավարձի չափաբաժինը սահմանել Երևանում ներքաղաքային ավտոբուսներով երթևեկության համար հաստատված սակագնի չափով, իսկ չվերթի ծախսերի մնացած մասը հատուցել Հայկական ատոմային էլեկտրակայանի վերագործարկման համար հանրապետական բյուջեից հատկացվող միջոցների հաշվին` համաձայն տրանսպորտային ձեռնարկությունների հետ կնքված պայմանագրերի.

բ) Հայկական ատոմային էլեկտրակայանի աշխատողների տրանսպորտային փոխադրումներն ապահովել ՀԱԷԿ-ին պատկանող ավտոբուսներով, իսկ դրանց չբավարարելու դեպքում` Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և հաղորդակցության նախարարության հետ պայմանագրային հիմունքներով, ըստ ՀԱԷԿ-ի ներկայացրած հայտերի:

2. Սահմանել, որ`

ա) ՀԱԷԿ-ի աշխատողների տրանսպորտային փոխադրումների սակագները Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և հաղորդակցության նախարարության կողմից կարող են վերանայվել ոչ հաճախ, քան եռամսյակը մեկ անգամ` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության էներգետկայի և վառելիքի նախարարության հետ, և կիրառվել Հայաստանի Հանրապետության ֆինանսներ նախարարության կողմից հաստատվելուց հետո:

Նշված սակագները հաշվարկելիս հաշվի առնել 1 տոկոս շահութաբերության ցուցանիշը.

բ) ՀԱԷԿ-ի աշխատողների տրանսպորտային փոխադրումներն ավելացված արժեքի հարկի առումով հավասարեցվում են մերձքաղաքային ուղևորափոխադրումներին:

3. Սույն որոշումը կիրարկել 1994 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև ՀԱԷԿ-ի գործարկումը:

 

 

pin
ՀՀ կառավարություն
06.09.1994
N 419
Որոշում