(ուժը կորցրել է 04.01.01 թիվ 10 որոշում)
i
041.0768.171100
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
17 նոյեմբերի 2000 թվականի N 768
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 658 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԱՄՍԻՆ
Հայաստանի Հանրապետության վարչապետի 1999 թվականի հոկտեմբերի 22-ի «2000 թվականին Լոնդոնում կայանալիք «Հայաստանը 21-րդ դարում» վեհաժողովի նախապատրաստական աշխատանքների մասին» N 658 որոշման մեջ (Հայաստանի Հանրապետության վարչապետի 2000 թվականի հունվարի 10-ի N 8 և մայիսի 30-ի N 308 որոշումների խմբագրությամբ) կատարել հետևյալ փոփոխությունները`
որոշմամբ հաստատված կազմակերպչական հանձնաժողովի կազմում Լ. Բարխուդարյանի և Ա. Եղիազարյանի փոխարեն համապատասխանաբար ընդգրկել Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարար Վ. Խաչատրյանին (հանձնաժողովի նախագահ) և Հայաստանի Հանրապետության վարչապետի խորհրդական Գ. Մարտիրոսյանին: