(ուժը կորցնելու է 01.07.07` 27.12.06 թիվ 358-Ն որոշում)
i
600.0023.131000
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ՈՐՈՇՈՒՄ
13 հոկտեմբերի 2000 թվականի թիվ 23
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 28-Ի ԹԻՎ 26 ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԿԱՐԳԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
1. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի հանձնաժողովի 1999 թվականի սեպտեմբերի 28-ի թիվ 26 որոշմամբ հաստատված «Բնակչության սպառած էլեկտրական էներգիայի հաշվառման բազմասակագնային համակարգի անցման կարգի» 3-րդ և 4-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3. Այն դեպքերում, երբ բնակիչը ցանկություն է հայտնում իր նախաձեռնությամբ առաջնահերթ տեղադրելու բազմասակագնային հաշվիչ, գրավոր դիմում է էլեկտրական էներգիա մատակարարող ընկերությանը, որը պարտավորում է`
ա) բնակչի կողմից հաշվիչի արժեքը մուծելուց հետո ոչ ուշ, քան մեկ ամսվա ընթացքում տեղադրել այն, վերանայել էլեկտրաէներգիայի մատակարարման գործող պայմանագիրը և կնքել պայմանագիր հաշվիչի արժեքի հատուցման մասին.
բ) բնակչի կողմից գնված հաշվիչը, որը պետք է համապատասխանի բաշխիչ ցանցերի կողմից տեղադրվող և շահագործվող բազմասակագնային հաշվիչների տեսակներին, ոչ ուշ, քան դիմումը ստանալուց 5 օրվա ընթացքում պետստուգաչափել, տեղադրել և վերանայել էլեկտրաէներգիայի մատակարարման գործող պայմանագիրը (նման դեպքում փոխհատուցման ենթակա արժեք է ընդունվում տվյալ մակնիշի հաշվիչի արժեքը, որով էլեկտրական էներգիա մատակարարող ընկերությունը վերջին անգամ այն ձեռք է բերել մրցույթի միջոցով), կնքել պայմանագիր հաշվիչի համար մուծված կանխավճարը հատուցելու մասին:
Հաշվիչների պետսուգաչափման, կապարակնքման և տեղադրման ծախսերը կատարվում են էլեկտրական էներգիա մատակարարող ընկերության միջոցների հաշվին»:
«4. Էլեկտրական էներգիա մատակարարող ընկերությունը հաշվիչի արժեքը ձևակերպում է որպես էլեկտրաէներգիայի դիմաց կանխավճար և հատուցում գիշերային սակագնի կիրառման ժամերին սպառած էլեկտրաէներգիայի ամսական գումարի 100 օ/օ-ի չափով` սկսած հաշվիչի տեղադրման մեկ տարին լրանալու օրվանից:
Էլեկտրական էներգիա մատակարարող ընկերությունը ոչ ուշ, քան 3 ամիսը մեկ անգամ հրապարակում է իր կողմից տեղադրված և շահագործվող հաշվիչների տեսակների ցանկը` ըստ մակնիշների և դրանց գները»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից: