Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1993 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1993 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի ԹԻՎ ...

02.07.2001 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   19.08.1994  -ից մինչեւ   02.07.2001  -ը:
 

(ուժը կորցրել է 02.07.01 թիվ 588 որոշում)

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

19 օգոստոսի 1994 թ. թիվ 386

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1993 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի ԹԻՎ 658 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի դեկտեմբերի 29-ի «Ամրացման ենթակա և սահմանված կարգով վթարային ճանաչված բնակելի տների բնակարանների սեփականաշնորհման թույլտվության կարգը հաստատելու մասին» թիվ 658 որոշմամբ հաստատված կարգի մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

1. Կարգի 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

i

«2. 1-ին, 2-րդ և 3-րդ  աստիճանի վնասվածություն ունեցող բնակելի տների բնակարանները սեփականաշնորհվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված ընդհանուր հիմունքներով:

Նշված դեպքերում քաղաքացիներին տրվող բնակարանների սեփականության վկայագրերում նշումներ են կատարվում բնակելի տան վնասվածության աստիճանի և թերությունների վերաբերյալ:

1-ին և 2-րդ աստիճանի վնասվածություն ունեցող բնակելի տների բնակարանների թերությունները ենթակա են վերացման սեփականատերերի միջոցների հաշվին:

3-րդ աստիճանի վնասվածություն ունեցող բնակելի տների ամրացման աշխատանքները կատարվում են պետական միջոցների հաշվին, իսկ ժամկետները սահմանվում են կապիտալ շինարարության տարեկան պետական պատվերով»:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի դեկտեմբերի 29-ի «Ամրացման ենթակա և սահմանված կարգով վթարային ճանաչված բնակելի տների բնակարանների սեփականաշնորհման թույլտվության կարգը հաստատելու մասին» թիվ 658 որոշմամբ հաստատված կարգի 3-րդ կետը:

 

 

pin
ՀՀ կառավարություն
19.08.1994
N 386
Որոշում