Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 15-Ի N 298 ՈՐ ...

19.03.2005 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   01.11.2000  -ից մինչեւ   19.03.2005  -ը:
 

(ուժը կորցրել է 17.02.05 թիվ 140-Ն որոշում)

i

040.0698.311000

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«31» հոկտեմբերի 2000 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

31 հոկտեմբերի 2000 թվականի N 698

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 15-Ի N 298 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մայիսի 15-ի «Հայաստանի Հանրապետությունում հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման մի շարք միջոցառումների մասին» N 298 որոշման մեջ (Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 28-ի N 855, 1999 թվականի փետրվարի 25-ի N 97, օգոստոսի 27-ի N 547, դեկտեմբերի 31-ի N 800 և 2000 թվականի մարտի 17-ի N 124, մարտի 31-ի N 144, ապրիլի 19-ի N 192, մայիսի 30-ի N 271, հուլիսի 3-ի N 349 և հոկտեմբերի 10-ի N 627 որոշումների խմբագրությամբ) կատարել հետևյալ փոփոխությունները`

ա) որոշմամբ հաստատված` գործունեության տարբեր ոլորտներում հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման ժամկետացանկի 4-րդ կետի «ե» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

    «ե) առևտրի  իրականացման վայրերում (տոնավաճառ,    1 հոկտեմբերի 2000 թ.

շուկա և այլն) գտնվող կրպակների (տաղավարների), վրանների և որոշակիորեն առանձնացված համանման այլ տարածքների միջոցով իրականացվող առևտրական գործունեություն.

 

ե.1.) առևտրի իրականացման վայրերից (տոնավաճառ,  1 նոյեմբերի 2000 թ.

շուկա և  այլն) դուրս գտնվող առևտրային  տարածքի       (310,0 հազ. դրամը

մակերեսը 7 քառ. մետրը կամ 2000 թվականի նոյեմբերի     գերազանցելու դեպքում

1-ին նախորդող վերջին հաշվետու եռամսյակի ընթացքում    գերազանցման փաստը

(անկախ գործունեության իրականացման օրերի թվից)        հայտնի դառնալու

ապրանքաշրջանառության ծավալը 1 քառ. մետրի հաշվով      օրվան հաջորդող ամսվա

310.0 հազ. դրամը գերազանցող կրպակների                1-ից)

(տաղավարների), վրանների և որոշակիորեն առանձնացված համանման այլ տարածքների միջոցով իրականացվող առևտրական գործունեություն.

 

ե.2.) առևտրի իրականացման վայրերից (տոնավաճառ,  1 հունվարի 2002 թ. շուկա ու այլն) դուրս գտնվող առևտրային տարածքի մակերեսը 7 քառ. մետրը և 2002 թվականի հունվարի 1-ին նախորդող վերջին հաշվետու եռամսյակի ընթացքում (անկախ գործունեության իրականացման օրերի թվից) ապրանքաշրջանառության ծավալը 1 քառ. մետրի հաշվով 310.0 հազ. դրամը չգերազանցող կրպակների (տաղավարների), վրանների և որոշակիորեն առանձնացված համանման այլ տարածքների միջոցով իրականացվող առևտրական գործունեություն:

 

Սույն որոշման 4-րդ կետի «ե.2.» ենթակետի դրույթները չեն տարածվում այն տնտեսավարող սուբյեկտների վրա, որոնք 2000 թվականի նոյեմբերի 1-ի դրությամբ առևտրական գործունեություն են իրականացրել 7 քառ. մետրը գերազանցող առևտրային տարածքի մակերես ունեցող կրպակների (տաղավարների), վրանների և որոշակիորեն առանձնացված համանման այլ տարածքների միջոցով և (կամ) որպես 7 քառ. մետր առևտրային տարածքի մակերես ունեցող կրպակ (տաղավար), վրան և որոշակիորեն առանձնացված համանման այլ տարածքներ ստեղծվել (վերաստեղծվել) են 2000 թվականի նոյեմբերի 1-ից հետո: Նշված սուբյեկտների վրա տարածվում են սույն որոշման 4-րդ կետի «ե.1.» ենթակետի դրույթները».

 

բ) որոշմամբ հաստատված` գործունեության տարբեր ոլորտներում հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման ժամկետացանկի 6-րդ կետի «գ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

    «գ) առևտրի  իրականացման վայրերում (տոնավաճառ,    1 հոկտեմբերի 2000 թ.

շուկա և այլն) գտնվող կրպակների (տաղավարների), վրանների և որոշակիորեն առանձնացված համանման այլ տարածքների միջոցով իրականացվող առևտրական գործունեություն.

 

գ.1.) առևտրի իրականացման վայրերից (տոնավաճառ,  1 նոյեմբերի 2000 թ.

շուկա և  այլն) դուրս գտնվող առևտրային  տարածքի       (310,0 հազ. դրամը

մակերեսը 10 քառ. մետրը կամ 2000 թվականի նոյեմբերի    գերազանցելու դեպքում

1-ին նախորդող վերջին հաշվետու եռամսյակի ընթացքում    գերազանցման փաստը

(անկախ գործունեության իրականացման օրերի թվից)        հայտնի դառնալու

ապրանքաշրջանառության ծավալը 1 քառ. մետրի հաշվով      օրվան հաջորդող ամսվա

310.0 հազ. դրամը գերազանցող կրպակների                1-ից)

(տաղավարների), վրանների և որոշակիորեն առանձնացված համանման այլ տարածքների միջոցով իրականացվող առևտրական գործունեություն.

 

գ.2.) առևտրի իրականացման վայրերից (տոնավաճառ,  1 հունվարի 2002 թ. շուկա և այլն) դուրս գտնվող առևտրային տարածքի մակերեսը 10 քառ. մետրը և 2002 թվականի հունվարի 1-ին նախորդող վերջին հաշվետու եռամսյակի ընթացքում (անկախ գործունեության իրականացման օրերի թվից) ապրանքաշրջանառության ծավալը 1 քառ. մետրի հաշվով 310.0 հազ. դրամը չգերազանցող կրպակների (տաղավարների), վրանների և որոշակիորեն առանձնացված համանման այլ տարածքների միջոցով իրականացվող առևտրական գործունեություն:

 

Սույն որոշման 6-րդ կետի «գ.2.» ենթակետի դրույթները չեն տարածվում այն տնտեսավարող սուբյեկտների վրա, որոնք 2000 թվականի նոյեմբերի 1-ի դրությամբ առևտրական գործունեություն են իրականացրել 10 քառ. մետրը գերազանցող առևտրային տարածքի մակերես ունեցող կրպակների (տաղավարների), վրանների և որոշակիորեն առանձնացված համանման այլ տարածքների միջոցով և (կամ) որպես 10 քառ. մետր առևտրային տարածքի մակերես ունեցող կրպակ (տաղավար), վրան և որոշակիորեն առանձնացված համանման այլ տարածքներ ստեղծվել (վերաստեղծվել) են 2000 թվականի նոյեմբերի 1-ից հետո: Նշված սուբյեկտների վրա տարածվում են սույն որոշման 6-րդ կետի «գ.1.» ենթակետի դրույթները».

 

գ) որոշմամբ հաստատված` գործունեության տարբեր ոլորտներում հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման ժամկետացանկի 8-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

   «8. Առևտրի  իրականացման վայրերում (տոնավաճառ,     1 հոկտեմբերի 2000 թ.

շուկա և այլն) գտնվող կրպակների (տաղավարների), վրանների և որոշակիորեն առանձնացված համանման այլ տարածքների միջոցով իրականացվող առևտրական գործունեություն.

 

8.1.) Առևտրի իրականացման վայրերից (տոնավաճառ,  1 նոյեմբերի 2000 թ.

շուկա և  այլն) դուրս գտնվող առևտրային  տարածքի      (310,0 հազ. դրամը

մակերեսը 10 քառ. մետրը կամ 2000 թվականի նոյեմբերի   գերազանցելու դեպքում 1-ին նախորդող վերջին հաշվետու եռամսյակի ընթացքում  գերազանցման փաստը

անկախ գործունեության իրականացման օրերի թվից)        հայտնի դառնալու

ապրանքաշրջանառության ծավալը 1 քառ. մետրի հաշվով     օրվան հաջորդող ամսվա

310.0 հազ. դրամը գերազանցող կրպակների               1-ից)

(տաղավարների), վրանների և որոշակիորեն առանձնացված համանման այլ տարածքների միջոցով իրականացվող առևտրական գործունեություն.

 

8.2.) Առևտրի իրականացման վայրերից (տոնավաճառ,  1 հունվարի 2002 թ. շուկա և այլն) դուրս գտնվող առևտրային տարածքի մակերեսը 10 քառ. մետրը և 2002 թվականի հունվարի 1-ին նախորդող վերջին հաշվետու եռամսյակի ընթացքում (անկախ գործունեության իրականացման օրերի թվից) ապրանքաշրջանառության ծավալը 1 քառ. մետրի հաշվով 310.0 հազ. դրամը չգերազանցող կրպակների (տաղավարների), վրանների և որոշակիորեն առանձնացված համանման այլ տարածքների միջոցով իրականացվող առևտրական գործունեություն:

 

Սույն որոշման 8.2.-րդ կետի դրույթները չեն տարածվում այն տնտեսավարող սուբյեկտների վրա, որոնք 2000 թվականի նոյեմբերի 1-ի դրությամբ առևտրական գործունեություն են իրականացրել 10 քառ. մետրը գերազանցող առևտրային տարածքի մակերես ունեցող կրպակների (տաղավարների), վրանների և որոշակիորեն առանձնացված համանման այլ տարածքների միջոցով և (կամ) որպես 10 քառ. մետր առևտրի տարածքի մակերես ունեցող կրպակ (տաղավար), վրան և որոշակիորեն առանձնացված համանման այլ տարածքներ ստեղծվել (վերաստեղծվել) են 2000 թվականի նոյեմբերի 1-ից հետո: Նշված սուբյեկտների վրա տարածվում են սույն որոշման 8.1.-րդ կետի դրույթները».

 

դ) որոշմամբ հաստատված` գործունեության տարբեր ոլորտներում հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման ժամկետացանկի 9-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

   «9. Հայաստանի Հանրապետության գյուղերում           1 հունվարի 2002 թ.

կրպակների (տաղավարների), վրանների և որոշակիորեն առանձնացված համանման այլ տարածքների միջոցով իրականացվող առևտրական գործունեություն»:

 

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2000 թվականի նոյեմբերի 1-ից:

 

 

pin
ՀՀ կառավարություն
31.10.2000
N 698
Որոշում