(ուժը կորցրել է 10.08.03 թվականից` քրեական օրենսգրքի մասով
i
(18.04.03 ՀՕ-529-Ն օրենք)
010.0096.081100
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2000 թվականի հոկտեմբերի 10-ին
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
ՀՈԴՎԱԾ 1. Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 155.1. հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր մասով.
«Ապօրինի շահումով խաղեր կամ խաղատնային գործունեություն կազմակերպելը, այսինքն` առանց համապատասխան լիցենզիայի շահումով խաղերով կամ խաղատնային գործունեությամբ զբաղվելը, որը կատարվել է նույնպիսի խախտումների համար վարչական տույժ նշանակելուց հետո` երեք տարվա ընթացքում`
պատժվում է ազատազրկմամբ` հինգ տարի ժամկետով, կամ տուգանքով` այդպիսի գործունեությամբ զբաղվելու լիցենզիա ստանալու համար օրենքով սահմանված պետական տուրքի տասնապատիկի չափով:»:
i
ՀՈԴՎԱԾ 2. Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 226 հոդվածի դիսպոզիցիայից հանել «մոլեխաղերի համար որջեր պահելը» բառերը:
i
ՀՈԴՎԱԾ 3. Վերացնել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 227 հոդվածը:
i
ՀՈԴՎԱԾ 4. Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 231 հոդվածի վերնագրից և դիսպոզիցիայից հանել «, մոլեխաղերի» բառերը:
i
ՀՈԴՎԱԾ 5. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 169 հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր մասով.
«Ապօրինի շահումով խաղեր կամ խաղատնային գործունեություն կազմակերպելը, այսինքն` առանց համապատասխան լիցենզիայի շահումով խաղերով կամ խաղատնային գործունեությամբ զբաղվելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` այդպիսի գործունեությամբ զբաղվելու լիցենզիա ստանալու համար օրենքով սահմանված պետական տուրքի հնգապատիկի չափով:»:
ՀՈԴՎԱԾ 6. Վերացնել Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 179 հոդվածը:
i
ՀՈԴՎԱԾ 7. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 219 հոդվածի առաջին մասից, 222, 223, 310 հոդվածներից հանել «179» թիվը:
8 նոյեմբերի 2000 թ.
ՀՕ-96