(ուժը կորցրել է 02.07.01 թիվ 588 որոշում)
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
1 օգոստոսի 1994 թ. թիվ 355
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1992 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 21-Ի ԹԻՎ 592 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի նոյեմբերի 21-ի «Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի օպերատիվ և քննչական ստորաբաժանումներին դատարանի դատավճիռներով գույքի բռնագրավումից և իրացումից ստացած միջոցներից նպատակային հատկացումներ կատարելու մասին» թիվ 592 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
ա) որոշման 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
i
«1. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության և Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության պետական վարչության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի օպերատիվ ու քննչական ստորաբաժանումների կողմից Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությամբ սահմանված կարգով կայացված որոշումների հիման վրա, ինչպես նաև նրանց կողմից հարուցված և քննված քրեական գործերով դատարանների դատավճիռներով ու որոշումներով գույքի բռնագրավումից ու իրացումից ստացված միջոցները հաշվանցվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, իսկ իրացման ոչ ենթակա արժեքները` սահմանված կարգով հանձնվում են Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը և նրա տեղական մարմիններին».
բ) որոշման 3-րդ կետում «բյուջե մուտք եղած միջոցների» բառերը փոխարինել «պետական բյուջե մուտք եղած գումարների ու սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը ու նրա տեղական մարմիններին հանձնված միջոցների արժեքների» բառերով.
գ) որոշման 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«4. Սույն որոշման 3-րդ կետում նշված գումարները և միջոցների արժեքները Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից հատկացվում են կիսամյակը մեկ անգամ, համաձայն համապատասխան նախարարության և պետական վարչության կողմից ներկայացվող հիշյալ ստորաբաժանումների կողմից կայացված որոշումների, ինչպես նաև նրանց վարույթում եղած գործերով դատարանի դատավճիռների ու որոշումների հիման վրա բռնագրավված գույքի,այդ թվում արժեքների գնահատության, պետական բյուջե, ինչպես նաև սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը և նրա տեղական մարմիններին հանձնված գումարների մասին ամփոփ տեղեկանքի»: