Սեղմել Esc փակելու համար:
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 13-Ի ԹԻ ...

13.03.2003 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   01.01.1900  -ից մինչեւ   13.03.2003  -ը:
 

(ուժը կորցրել է 22.01.03 թիվ 96-Ն որոշում)

i

500.1153.121000

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

31 օգոստոսի 2000 թվականի թիվ 1153

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 13-Ի ԹԻՎ 805 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Երևան քաղաքում պետական կառավարման մասին» ՀՀ նախագահի 06.05.97թ. հրամանագրով և Երևան քաղաքի հասարակական տրանսպորտի աշխատանքը կանոնակարգելու նպատակով`

1. Երևանի քաղաքապետի 1998թ. հոկտեմբերի 13-ի «Երևան քաղաքում ուղևորատար տրանսպորտային սպասարկումներ կատարել ցանկացող տնտեսվարող սուբյեկտների ընտրության մրցութային կարգը և վերգետնյա ուղևորատար տրանսպորտային երթուղիների ցանցը հաստատելու մասին» թիվ 805 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունը.

i

1.1. Որոշման հավելված 3-ի 2-րդ կետը լրացնել նոր պարբերությամբ հետևյալ խմբագրությամբ`

- նախատեսված և ապահովված լինեն վարորդների առողջական վիճակի ամենօրյա ստուգումը և շարժակազմի նախաերթային տեխզննումը:

1.2. Հավելված 4-ի 1-ին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

i

- մասնակցության վճարի չափը կազմում է 5000 դրամ, իսկ մրցույթին ներկայացվող յուրաքանչյուր միավոր շարժակազմի համար 1000 դրամի չափով, որն իր մեջ ներառում է մրցույթի կազմակերպման, անցկացման և այլ գրասենյակային ծախսեր:

2. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության (Ա. Զաքարյան) վրա:

3. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետի գլխավոր խորհրդական Վ. Վարդանյանի վրա:

 

ԳՐԱՆՑՎԱԾ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԿՈՂՄԻՑ

                        12.   10.       2000թ.

                   ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 50000114

 

 

pin
Երևանի քաղաքապետ
31.08.2000
N 1153
Որոշում