Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 1998 ԹՎԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ ...

01.01.2003 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   22.09.2000  -ից մինչեւ   01.01.2003  -ը:
 

(ուժը կորցրել է 01.01.03 թվականից` 06.08.02 թիվ 258-Ն որոշում)

i

050.0251.220900

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

22 սեպտեմբերի 2000 թվականի թիվ 251

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 22-Ի ԹԻՎ 144 ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՈՐԾՈՂ ԲԱՆԿԵՐԻ ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՇԻՎՆԵՐԻ ՊԼԱՆԸ ԵՎ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ» ՄԵԹՈԴԱԿԱՆ ՆՅՈՒԹՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետի, «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 55-րդ հոդվածի 2-րդ կետի և նույն օրենքի 56-րդ հոդվածի դրույթներով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 1998 թվականի հուլիսի 22-ի թիվ 144 որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի հաշվապահական հաշվառման հաշիվների պլանը և մեկնաբանությունները» մեթոդական նյութում կատարել հետևյալ փոփոխությունները`

i

- 1215 «Ոչ պետական առանց տոկոսի արժեթղթեր» հաշվի մեկնաբանություններից հանել «կանոնադրական հիմնադրամի մինչև 20%-ի չափով» արտահայտությունը,

i

- 1815 «Ներդրումներ ոչ պետական առանց տոկոսի արժեթղթեր» հաշվի մեկնաբանություններից հանել «կանոնադրական հիմնադրամի մինչև 20%-ի չափով» արտահայտությունը,

i

- 19 «Մինչև մարման ժամկետը պահվող արժեթղթեր և նշանակալից (20 %-ից բարձր) մասնակցություն» հաշիվների խումբը վերանվանել «Մինչև մարման ժամկետը պահվող արժեթղթեր և նշանակալից մասնակցություն», 19 հաշվի մեկնաբանություններում «... 20%-ից բարձր մասնակցություն» արտահայտությունը փոխարինել «... 10%-ից բարձր մասնակցություն» արտահայտությամբ,

i

- 197 «Նշանակալից (20 %-ից բարձր) մասնակցություն» հաշիվների ենթախումբը վերանվանել «Նշանակալից (10 %-ից բարձր) մասնակցություն»,

i

- 1971 «Նշանակալից (20-50%) ներդրումներ այլ ձեռնարկությունների կանոնադրական հիմնադրամում» հաշիվը վերանվանել «Նշանակալից (10-50%) ներդրումներ այլ ձեռնարկությունների կանոնադրական հիմնադրամում»:

2. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հաշվապահական հաշվառման վարչությանը` «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի հաշվապահական հաշվառման հաշիվների պլանը և մեկնաբանությունները» մեթոդական նյութում սույն որոշման 1-ին կետով նախատեսված փոփոխությունները համաձայնեցնելու նպատակով դիմել Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:

 

 

pin
Կենտրոնական բանկի խորհուրդ
22.09.2000
N 251
Որոշում