(ուժը կորցրել է 21.12.00 թիվ 848 որոշում)
i
041.0656.280900
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
28 սեպտեմբերի 2000 թվականի N 656
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 652 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության վարչապետի 1999 թվականի հոկտեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կոլեգիայի կազմը հաստատելու մասին» N 652 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կոլեգիայի կազմում Մ. Ստակյանի, Ռ. Զարգարյանի, Ս. Արևշատյանի և Մ. Բադալյանի փոխարեն ընդգրկել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի տեղակալներ Ա. Ավետիսյանին և Վ. Գրիգորյանին, նույն նախարարության «Լիցենզավորման և հավատարմագրման ծառայություն» պետական հիմնարկի պետ Ռ. Գաբրիելյանին և «Ինտելեկտ» մասնավոր ուսումնական հաստատությունների միության նախագահ Լ. Քալաշյանին: