Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԿԱՆԽԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԿԱՆԽԻԿ ԴՐԱՄԱՇՐՋԱՆԱ ...

01.01.2001 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   01.10.1995  -ից մինչեւ   01.01.2001  -ը:
 

(ուժը կորցրել է 01.01.01 թվականից` 22.09.00 թիվ 253 որոշում)

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

22 սեպտեմբերի 1995 թվականի թիվ 155

 

Հայաստանի Հանրապետության կենտրոնական

բանկի վարչության կանխիկ դրամաշրջանառությունը

կարգավորող մի շարք որոշումների մասին

 

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչությունը որոշում է.

1. Ուժը կորցրած ճանաչել.

i

ա) Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչության 1995 թվականի հունվարի 20-ի «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 1994 թվականի դեկտեմբերի 30-ին հաստատված «Հանրապետական բյուջեի հաշվին պահվող կազմակերպությունների սպասարկման համար բանկերին անվճար կանխիկ դրամական ամրացումներ տրամադրելու» կարգում փոփոխություններ կատարելու մասին» թիվ 3 որոշումը.

i

բ) Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչության 1995 թվականի ապրիլի 20-ի «Բանկային հաշիվներից կանխիկ դրամի դուրսգրման կարգը հաստատելու մասին» թիվ 66 որոշման 3-րդ կետը,

2. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչության 1995 թվականի ապրիլի 20-ի թիվ 66 որոշմամբ հաստատված «Բանկային հաշիվներից կանխիկ դրամի դուրսգրման մասին» կարգում կատարել հետևյալ փոփոխությունները:

i

ա) 3-րդ կետի «ա» ենթակետից հանել «(3 բանկային օրից ոչ ավել)» բառերը.

բ) 3-րդ կետի «բ» ենթակետից հանել «(յուրաքանչյուր օրվա համար չբավարարված հայտի գումարի այդ օրվա դրությամբ գործող վերաֆինանսավորման օրական տոկոսադրույքի 50 %-ից ոչ պակաս ձևակերպմամբ)» բառերը.

գ) հանել 4, 5 և 6 կետերը ամբողջությամբ.

i

դ) ավելացնել հետևյալ կետը.

i

«4. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերին ներկայացված հայտերի հիման վրա կանխիկ դրամի ամրացումները տրամադրում է անվճար, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում իրենց թղթակցային հաշիվներում առկա միջոցների սահմաններում»:

3. Առաջարկել Հայաստանի Հանրապետության կառավարությանՆ քննարկել 1995 թվականի հունվարի 11-ի «Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների հաշիվներից վճարումների հերթականության սահմանման մասին» թիվ 8 որոշմամբ սահմանված վճարումների հերթականությունը ձեռնարկությունների և կազմակերպությունների միջոցով բյուջեից կատարվող նպատակային վճարումների վրա չկիրառելու հարցը:

4. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի դրամաշրջանառության վարչությանը.

ա) Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերին ուղարկել «Բանկային հաշիվներից կանխիկ դրամի դուրսգրման մասին» կարգը (լրացումներով և փոփոխություններով).

բ) սույն որոշման պահանջներին համապատասխան վերափոխել և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի հաստատմանը ներկայացնել նախկինում արձակված հրամաններն ու հրամաններով հաստատված կարգերը:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1995 թվականի հոկտեմբերի 1-ից:

 

Հաստատված է

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական բանկի վարչության

1995 թվականի ապրիլի 20-ի թիվ 66 և

սեպտեմբերի 22-ի թիվ 155 որոշումներով

 

Կ Ա Ր Գ

 

Բանկային հաշիվներից կանխիկ դրամի

դուրսգրման մասին (լրացումներով և փոփոխություններով)

 

1. Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերը պարտավոր են հաճախորդների օգնությամբ, անկախ նպատակից և բանկային հաշվի տեսակից, նրանց բանկային հաշիվներում առկա միջոցների սահմաններում, բաց թողնել կանխիկ դրամ, բացառությամբ բյուջետային հիմնարկների ու կազմակերպությունների հաշիվների, որոնց համար կանխիկ գումարների դուրսգրման և օգտագործման կարգը սահմանված է ՀՀ կառավարության և ՀՀ կենտրոնական բանկի 1994թ. օգոստոսի 16-ի «Բյուջետային հիմնարկների ու կազմակերպությունների կողմից բանկային հիմնարկներից կանխիկ գումարների դուրսգրման և օգտագործման կարգի հաստատման մասին» թիվ 375 համատեղ որոշմամբ:

2. Հաճախորդներն իրենց հաշվարկային և ընթացիկ հաշիվներից կանխիկ դրամ (անկախ նպատակից) կարող են ստանալ թիվ 2 քարտադարանում վճարային փաստաթղթերի (նախատեսված` ՀՀ կենտրոնական բանկի վարչության 1995 թվականի փետրվարի 17-ի թիվ 30 որոշման 1 կետում) բացակայության դեպքում:

3. Բանկերի և հաճախորդների միջև դրամարկղային սպասարկման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են պայմանագրային հիմունքներով: Յուրաքանչյուր հաճախորդի հետ կնքված պայմանագրում պետք է նշված լինեն.

ա) հաճախորդի կանխիկ դրամ ստանալու հայտերը բավարարելու առավելագույն ժամկետը,

բ) նշված ժամկետում համապատասխան կանխիկ գումար բաց չթողնելու դեպքում բանկի կողմից հաճախորդին վճարվող տուգանքի չափը,

գ) հաճախորդներին կանխիկ դրամ հատկացնելիս վճար գանձելու կամ անվճար բաց թողնելու մասին,

դ) հաճախորդների հաշվարկային և ընթացիկ հաշիվներում մնացորդի ձևով գոյացած դրամական միջոցների դիմաց վճարվող տոկոսադրույքի չափը:

4. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերին ներկայացված հայտերի հիման վրա կանխիկ դրամի ամրացումները տրամադրվում է անվճար` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում իրենց թղթակցային հաշիվներում առկա միջոցների սահմաններում:

 

 

pin
Կենտրոնական բանկի վարչություն
22.09.1995
N 155
Որոշում