Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ-ՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԵՎ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ-ՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԵՎ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ Վ ...

02.07.2001 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   23.02.1994  -ից մինչեւ   02.07.2001  -ը:
 

(ուժը կորցրել է 02.07.01 թիվ 588 որոշում)

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

23 փետրվարի 1994 թ. թիվ 88

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԵՎ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

 

Հանրապետությունում ծառայությունների արտահանման և ներմուծման վերաբերյալ վիճակագրական հաշվետվության, հաշվառման և վերահսկողության կատարելագործման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել, որ 1994 թվականի հունվարի 1-ից Հայաստանի Հանրապետության տնտեսավարող սուբյեկտները (անկախ սեփականության ձևից) ծառայությունների, համաձայն հավելվածի, արտահանման կամ ներմուծման դեպքում պետք է եռամսյակը մեկ անգամ (մինչև 3-րդ ամսվա 25-ը) համապատասխան վիճակագրական հաշվետվություն ներկայացնեն Հայաստանի Հանրապետության վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության պետական վարչություն:

2. Հայաստանի Հանրապետության վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության պետական վարչությանը` երկշաբաթյա ժամկետում հաստատել ծառայությունների արտահանման և ներմուծման վերաբերյալ վիճակագրական հաշվետվության միասնական ձևերը և այդ ձևերի լրացման կարգի մասին հրահանգը, իսկ երկամսյա ժամկետում կազմակերպել արտաքին տնտեսական գործունեության ծառայությունների դասակարգչի` հայերեն և ռուսերեն հրատարակումը:

3. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության տնտեսավարող բոլոր սուբյեկտները (անկախ սեփականության ձևից) ծառայությունների արտահանման և ներմուծման գործառնություններ իրականացնելիս կատարում են հստակ հաշվառում` ռեզիդենտներին և ոչ ռեզիդենտներին մատուցած ծառայությունների տարանջատմամբ:

 

ՀԱՎԵԼՎԱԾ

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1994 Թ.

ՓԵՏՐՎԱՐԻ 23-Ի ԹԻՎ 88 ՈՐՈՇՄԱՆ

 

Ց  Ա  Ն  Կ

 

ԱՅՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՈՐՈՆՑ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԵՎ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՒՄ Է ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

 

__________________________________________________________________________

Ծառայությունների անվանումը           |        Ծառայությունների

|          դասակարգման

|           ծածկագիրը

__________________________________________________________________________

                   1                                         2

__________________________________________________________________________

 

 Շինարարական աշխատանքներ                                 9950.00000

 

Ավտոմեքենաների և մոտոցիկլետների վաճառքի, տեխնիկական սպասարկման և նորոգման

 ծառայություններ                                         9961.00000

 

 Հյուրանոցների և  ռեստորանների ծառայություններ           9964.00000

 

 Տրանսպորտային ծառայություններ (ցամաքային                9970.00000 -

 ծովային, օդային)` մարդատար, բեռնատար և  այլն            9974.69000,

                                                         9974.80000

                                                         9974.90000

 

 Ծառայություններ տուրիզմի բնագավառում                    9974.70000 -

                                                         9974.72000

 

 Կապի և  փոստերի ծառայություններ                         9975.00000 -

                                                         9975.49000

 

 Ֆինանսական ծառայություններ                              9981.00000 -

                                                         9981.19000

 

Ապահովագրական ծառայություններ (կյանքի,

 ունեցվածքի, տրանսպորտային միջոցների,                    9981.20000 -

 բեռների և  այլն)                                        9981.29900

 

Ֆինանսական օժանդակ ծառայություններ

 (ֆինանսական շուկաների կազմակերպման,                     9981.30000

 ֆոնդային բորսաների գործունեության հետ կապված)           9981.32000

 

 Անշարժ գույքի հետ կապված ծառայություններ                9982.00000

 

Վարձակալության ծառայություններ (վարձակալություն առանց անձնակազմի, անձնական օգտագործման առարկաների և կենցաղային

 ապրանքների)                                             9983.00000

                                                         9983.20900

 

Համակարգչային տեխնիկայի ծառայություններ և

 դրա հետ կապված սպասարկում                               9984.00000

 

Ծառայություններ հետազոտությունների և

 մշակումների բնագավառում                                 9985.00000

 

Ծառայություններ իրավաբանական, հաշվապահական, շուկայական հետազոտությունների բնագավառներում, խորհրդատվական ծառայություններ ճարտարապետության,

 ճարտարագիտության (ինժեներային) և  այլ                   9986.00000 -

 տեխնիկական բնագավառներում                               9986.76900

 

 Գովազդային և  առևտրային  (կոմերցիոն) այլ                9987.00000 -

 ծառայություններ                                         9987.90990

 

Հետաքննությունների անցկացման և անվտանգության

 ապահովման ծառայություններ                               9987.30000

 

Ծառայություններ գյուղատնտեսության,

 լեռնաարդյունահանման և  վերամշակման բնագավառներում       9988.00000

 

 Տպագրական ծառայություններ                               9988.44200

 

Մետաղներից արտադրանքի, մեքենաների և սարքավորումների արտադրությանը վերաբերող ծառայություններ (ներառյալ

 մեքենաների ու սարքավորումների                           9988.50000 -

 մոնտաժումը)                                             9988.59000

 

 Նորոգման ծառայություններ                                9988.60000 -

                                                         9988.68000

 

 Էներգիայի բաշխման ծառայություններ                       9988.70000

 

 Ոչ նյութական ակտիվներ                                   9989.00000

 

 Վարչական կառավարական ծառայություններ                    9991.00000

 

 Հասարակությանը մատուցվող ընդհանուր                      9991.20000 -

 ծառայություններ                                         9991.29000

 

 Ծառայություններ կրթության բնագավառում                   9992.00000

 

Ծառայություններ առողջապահության բնագավառում

 և  սոցիալական բնագավառում                               9993.00000

 

 Ծառայություններ այլ բնագավառներում                      9994.00000 -

                                                         9999.00000

 

Ծանոթագրություն. Ծառայությունների դասակարգման ծածկագրերի մանրամասն

դասակարգումը տրված է արտաքին տնտեսական

գործունեության ծառայությունների դասակարգչում:

 

 

pin
ՀՀ կառավարություն
23.02.1994
N 88
Որոշում